Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Փայլուն հեռանկարներ

Փայլուն հեռանկարներ

Բարի անուն

Արդեն մոտ յոթ տասնամյակ է, ինչ Եհովայի Վկաները գործունեություն են ծավալում Դոմինիկյան Հանրապետությունում։ Այս ընթացքում նրանք շատ լավ համբավ են ձեռք բերել։ Մարդիկ հաճախ մոտենում են քարոզիչներին և գրականություն խնդրում։ Ծառայության ժամանակ սովորաբար կարելի է լսել այսպիսի արտահայտություններ՝ «Ինձ դուր է գալիս այս կրոնը» կամ «Դուք իրոք որ ապրում եք այնպես, ինչպես գրված է Աստվածաշնչում»։

Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ մի Թագավորության սրահ կառուցվեց այն տարածքում, որը նվիրաբերել էր մի եղբայր։ Երբ նա գնաց գրանցելու անշարժ գույքը, պարզվեց, որ ինչ-որ մեկը կեղծ փաստաթղթերով իր անունով է գրանցել այն և մի բան էլ մեղադրում է եղբորը, թե վերջինս փորձում է խլել իր սեփականությունը։ Գործը հասավ դատարան։ Ամեն ինչ խճճված էր, քանի որ այդ անձնավորությունը ուներ փաստաթղթեր, որ տարածքը իր անունով է։

Դատավարության ժամանակ դատավորը հարցրեց փաստաբանին մեր եղբոր մասին՝ ճշտելու համար, թե ում է նա ներկայացնում։ Երբ փաստաբանը պատասխանեց, որ նա Եհովայի վկաների իրավաբանական անձի ներկայացուցիչն է, դատավորն ասաց. «Այդ դեպքում ոչ մի հիմք չկա կասկածելու, որ նրա պահանջը արդարացի է։ Ես ճանաչում եմ Եհովայի վկաներին և լավ գիտեմ, որ նրանք ազնիվ մարդիկ են։ Նրանք երբեք չեն փորձի դիմել խաբեության՝ ձեռք բերելու համար մի բան, ինչը իրենցը չէ»։

Երբ ապացույցները ներկայացվեցին դատարանին, ակնհայտ դարձավ, որ «սեփականատիրոջ» փաստաթղթերը կեղծ են, ուստի դատավորը վճիռ կայացրեց հօգուտ Վկաների։ «Սա բացառիկ դեպք չէ,— ասաց Վկաների փաստաբանը։— Երկրի բոլոր դատարաններում դատավորները միշտ խորին հարգանքով են վերաբերվում Եհովայի վկաներին»։

 Հայացք ապագային

Ժամանակը ցույց կտա, թե քանի-քանի արդարամիտ մարդիկ դեռ կիմանան աստվածաշնչյան ճշմարտությունները ու կդառնան ճշմարիտ Աստծու ծառա։ Նման մարդկանց բարի լուրը հասցնելու համար Եհովայի վկաները ջանք չեն խնայում։ Օրինակ՝ 2013 թ.-ին Դոմինիկյան Հանրապետությունում ապրող Եհովայի վկաները 11 միլիոն ժամ են տրամադրել քարոզչական ծառայությանը և անցկացրել են 71 922 Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Քաջալերական է իմանալ նաև, որ 9 776 քարոզիչներ լիաժամ ծառայության որևէ ձևի են մասնակցել։ Նույն տարի օգոստոսին 35 331 քարոզիչ ակտիվորեն մասնակցել է ծառայությանը։ Իսկ Հիշատակի երեկոյի ներկաների թիվը՝ 127 716, վկայում է ապագա մեծ աճի մասին։

Երկար տարիներ են անցել այն օրվանից, երբ առաջին անգամ 1945 թ. ապրիլին Լենարտ և Վիրջինիա Ջոնսոնները ոտք դրեցին Դոմինիկյան Հանրապետություն և սկսեցին քարոզել Թագավորության բարի լուրը՝ հիմք դնելով քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին։ Եհովայի վկաները թանկ են գնահատում այն հոգևոր ժառանգությունը, որ իրենց է թողել ճշմարիտ երկրպագուների անցած սերունդը։ Նրանց քաջությունը և կատարած զոհողությունները երբեք չեն մոռացվի։ Այսօր Վկաները, հետևելով նրանց օրինակին, անգին են համարում Աստծու Թագավորության մասին հիմնովին վկայություն տալու առանձնաշնորհումը (Գործ. 28։23)։ Նրանք անհամբեր սպասում են այն օրվան, երբ այս կղզու բոլոր բնակիչները աշխարհի տարբեր ծայրերում ապրող իրենց հավատակիցների հետ կփառաբանեն Եհովային՝ երգելով. «Եհովան թագավոր դարձավ։ Թող երկիրը ցնծա։ Թող բազում կղզիներն ուրախանան» (Սաղ. 97։1