Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

Դոմինիկյան Հանրապետություն

Դոմինիկյան Հանրապետություն

1 492 ԹՎԱԿԱՆԻՆ Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց մի Նոր Աշխարհ՝ մի նոր եզերք, որը լի էր ոչ միայն գանձերով, այլև վտանգներով։ Նա իր հանդիպած կղզիներից մեկը, որտեղ ափ դուրս եկավ, անվանեց Լա Իսլա Էսպանյոլա։ Այսօր այդ կղզու մոտավորապես երկու երրորդ մասը զբաղեցնում է Դոմինիկյան Հանրապետությունը, որի հազարավոր բնակիչներ արդեն հայտնաբերել են իսկական նոր աշխարհը, որը լի է լինելու արդարությամբ՝ Աստծու Թագավորության իշխանության ներքո (2 Պետ. 3։13)։ Ահա այս արդարամիտ մարդկանց մասին է, որ ուզում ենք պատմել ձեզ։