Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Շրի Լանկայի մասնաճյուղի նվիրումը

Շրի Լանկայի մասնաճյուղի նվիրումը

ՏԵՂԻ եղբայրներն ու քույրերը հագել էին ազգային տարազներ։ Նրանք ջերմորեն ողջունեցին 130 պատվիրակներին, ովքեր եկել էին 19 երկրներից՝ ներկա լինելու այս գեղեցիկ կղզում մեր մասնաճյուղի նվիրմանը։ Մի խումբ երեխաներ երգեցին Թագավորության երգերից։ Կազմակերպվել էր տեղի մշակույթը ներկայացնող ցուցահանդես։ Ներկաները հաճելի երաժշտության ներքո վայելեցին ոչ միայն քրիստոնեական շփումը, այլև հյուրասիրվեցին ազգային ուտեստներով։

Մասնաճյուղի թե՛ նոր կառուցված և թե՛ վերանորոգված մասնաշենքերի նվիրումը տեղի ունեցավ 2014 թ. հունվարի 11-ին՝ շաբաթ օրը։ 893 ներկաները ծրագիրը ունկնդրեցին 3 լեզուներով։ Երբ Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը հարցրեց. «Կցանկանա՞ք այս նորակառույց մասնաշենքերը  նվիրել Եհովա Աստծուն», հնչեցին երկարատև ծափահարություններ։

Հաջորդ օրը 7 701 հոգի ունկնդրեց ոչ միայն շաբաթ օրվա ծրագիրը, այլև եղբայր Սանդերսոնի քաջալերական ելույթը։ Ծրագիրը հեռարձակվեց երկրի 4 այլ վայրերում։ Առաջին անգամ հնարավոր եղավ վիդեոհեռարձակում իրականացնել բոլոր հինգ վայրերից այնպես, որ Թագավորության երգերը երգելիս տարբեր քաղաքներում հավաքված քույր-եղբայրները տեսան ու լսեցին միմյանց։ Այս պատմական իրադարձությունը իսկապես որ «մեծ ուրախության» առիթ էր (Նեեմ. 12։43

Իմացիր ավելին

Ի՞նչ է իրականացվում Եհովայի վկաների մասնաճյուղում

Բոլոր այցելուների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ։ Հրավիրում ենք քեզ մեր մասնաճյուղերից մեկը տեսնելու։

Մասնաճյուղեր և էքսկուրսիաներ. Շրի Լանկա

Այցելուները հրավիրվում են մասնակցելու անվճար էքսկուրսիայի։