ԱՅՍՏԵՂ է կառուցվում Եհովայի վկաների ապագա գլխավոր վարչության համալիր շինությունը։ Շինհրապարակում մեծ ոգևորություն է տիրում, և աշխատանքները սրընթաց առաջ են գնում։ Հարյուրավոր եղբայրներ ու քույրեր մեծ զոհողություններ են արել այս շինարարությանը մասնակցելու համար։ Նրանք չեն ափսոսում և ասում են. «Այստեղ աշխատելու հնարավորությունս ոչնչի հետ չեմ փոխի»։ Եկեք ավելի մոտիկից տեսնենք, թե ինչ է տեղի ունենում Ուորվիքում։