Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Որոշել էի հրաժարվել Աստծուն ծառայելու մտքից

Մարտին Պարեդես

Որոշել էի հրաժարվել Աստծուն ծառայելու մտքից
  • ԾՆՎԵԼ Է՝ 1976 թ.

  • ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1991 թ.

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Մարտինը սովորում էր ճեմարանում, երբ իմացավ ճշմարտությունը։

ՄԵԾԱՑԵԼ ԵՄ շատ կրոնասեր կաթոլիկ ընտանիքում։ Ընտանիքս ուզում էր, որ դառնամ քահանա։ Երբ 12 տարեկան էի, տարբեր քահանաների մոտ երեք դասընթացի էի գնում։ Հետո 1990 թ.-ին, երբ 14 տարեկան էի, ինձ հրավիրեցին սովորելու երկրի լավագույն ճեմարաններից մեկում։

Ես արագորեն առաջադիմում էի, և ինձ ասացին, որ եթե այդպես շարունակեմ, մի օր եպիսկոպոս կդառնամ։ Բայց ես գնալով հիասթափվում էի։ Աստվածաշունչն ուսումնասիրելու փոխարեն՝ մենք փիլիսոփայություն էինք ուսումնասիրում։ Ես տեսնում էի քահանաների անբարո վարքը ու, երբ դարձա նրանց սեռական ոտնձգության թիրախը, որոշեցի հրաժարվել Աստծուն ծառայելու մտքից։

Այդ ժամանակ էր, որ մի միսիոներ զույգ եկավ ճեմարանի հաշվապահություն և թողեց «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը։ Ես վերցրի այն ու սկզբից  մինչև վերջ կարդացի։ Այնուհետև ինքս ինձ ասացի. «Սա հենց այն է, ինչ փնտրում եմ»։ Թողեցի ճեմարանն ու սկսեցի Վկաների օգնությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը և մասնակցել ժողովներին։ Ութ ամիս անց՝ 1991 թ. հուլիսին, մկրտվեցի։ Ես սկսեցի ծառայել ընդհանուր ռահվիրա։ Հետագայում ամուսնացա Մարիա անունով մի ռահվիրա քրոջ հետ։ 2006 թ.-ից մենք հատուկ ռահվիրաներ ենք։ Աստծուն ծառայելու մտքից հրաժարվելու փոխարեն՝ ես հիմա սիրով օգնում եմ ճշմարտության ծարավ մարդկանց դառնալ Աստծու ճշմարիտ երկրպագուներ։