Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լուրեր ամբողջ աշխարհից

Լուրեր ամբողջ աշխարհից

Բեռնում են ու բաժանում

Թեև դեռևս Կուբայում ինտերնետը լայն տարածում չունի, սակայն հնարավոր է միանալ ինտերնետին այն խանութներում, որ բացել է հեռախոսակապի ընկերությունը։ Բայց գները շատ բարձր են։ Ուստի որպեսզի եղբայրները օգտվեն jw.org կայքի նյութերից, մասնաճյուղը քաջալերեց ժողովներին այնպես կազմակերպել, որ քարոզիչներից մեկը բեռնի հրատարակությունները, ձայնագրություններն ու տեսանյութերը և փոխանցի ժողովի մյուս անդամներին։ Նախաձեռնությունը հիանալի է գործում։

 Երեխաները առաջնահերթությունը տվեցին Թագավորության սրահին

10 տարեկան Թեոնան և նրա 8 տարեկան քույրը՝ Թամունան, ապրում են Վրաստանի Թերջոլա գյուղում։ Նրանք ուզում էին բջջային հեռախոս ունենալ։ Որպեսզի կարողանան հեռախոս գնել, նրանց տատիկը խոստացավ իր թոշակից ամեն ամիս որոշակի գումար տալ։ Ցավոք, տատիկը անսպասելիորեն մահացավ։ Սակայն ընտանիքի անդամները որոշեցին վերջին թոշակը տալ աղջիկներին, որպեսզի բջջային հեռախոս գնեն։ Փոքրիկները երկար-բարակ մտածելուց հետո հետևյալը գրեցին իրենց ժողովին. «Մենք գիտենք, որ երկու շաբաթից մեր գյուղում սկսվելու է նոր Թագավորության սրահի շինարարությունը։ Մեր տատիկը շատ էր ցանկանում աջակցել այդ գործին։ Դրա համար մենք երկուսով որոշել ենք բջջային հեռախոս առնելու փոխարեն՝ տատիկի վերջին թոշակն ամբողջությամբ տրամադրել ժողովին։ Խնդրում ենք, մի գեղեցիկ Թագավորության սրահ կառուցեք մեզ համար»։

Հունարեն Գրությունները տետում լեզվով

2014 թ. հունվարի 17-ին Թիմոր Լեստեում՝ Դիլի քաղաքում, Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը հայտարարեց տետում լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրությունների «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայման մասին։ Տետումը երկրում ամենատարածված լեզուն է։ Նախկինում տետում լեզվով Հունարեն Գրությունները տպում և տարածում էր միայն կաթոլիկ եկեղեցին։ Բայց նրանք հրաժարվում էին գիրքը վաճառել Եհովայի վկաներին կամ նրանց, ում կասկածում էին, որ նրանց օգնությամբ Աստվածաշունչ են ուսումնասիրում։ Կաթոլիկների թարգմանության մեջ կային շատ անճշտություններ, բացթողումներ, հնացած բառեր և տպագրական սխալներ։ Իսկ «Նոր  աշխարհ» թարգմանության մասին Դարենը, ով Թիմոր Լեստեում միսիոներ է ծառայում, ասում է. «Շատ թիմորցիներ, ովքեր կարդում են այս թարգմանությունը, անչափ տպավորվում են դրա ճշգրտությամբ և անմիջապես խնդրում են մեզնից այդ գիրքը։ Նրանց համար շատ հեշտ է այն կարդալը, և ուրախ են, որ տեքստի չափը մեծ է, քանի որ շատ տներում լուսավորությունը թույլ է։ Շատերը, ում տվել ենք այս գրքից, հիմա ուսումնասիրում են Աստվածաշունչը»։

Եհովան «ինձ արժանի է համարել»

Մակեդոնիա։ Քարոզելիս օգտագործում են գնչուերեն հրատարակություն

2014 թ. հունվարին գնչուերեն թարգմանչական գործը նոր բարձունքի հասավ (այս լեզվով խոսում են Մակեդոնիայում)։ Մշտական թարգմանչական խումբ կազմվեց և հավանություն տրվեց այս լեզվով հրատարակությունները թողարկել ոչ միայն լատինագիր, այլև կիրիլիցա գրատիպով, որը Մակեդոնիայի պաշտոնական գիրն է։

Գնչուախոս հասարակության մեծ մասը անչափ զգացված է, որ Եհովայի կազմակերպությունը տրամադրում է գրականություն իրենց լեզվով։ Մի քույր ասաց. «Լինելով  գնչու՝ ես հաճախ եմ զգացել՝ ինչպես են մարդիկ ինձ վերևից նայում, և հիմա անչափ երախտապարտ եմ Եհովային, որ ինձ արժանի է համարել ստանալու այս գրականությունը իմ մայրենի լեզվով։ Սա ինձ ավելի է մտերմացնում իր հետ»։

«Անչափ երախտապարտ եմ Եհովային, որ ինձ արժանի է համարել ստանալու այս գրականությունը իմ մայրենի լեզվով»

Փոփոխություն վերահսկողության մեջ

Միացյալ Նահանգների մասնաճյուղը վերահսկում է մեր գործունեությունը ԱՄՆ-ի 50 նահանգներում, Բահամյան կղզիներում, Բերմուդայում, Վիրջինյան կղզիներում (Բրիտ. և ԱՄՆ) Պուերտո Ռիկոյում, Թըրքս և Քայկոս կղզիներում։ 2014 թ. փետրվարի 1-ին Միացյալ Նահանգների մասնաճյուղի վերահսկողության տակ անցան նաև Ջամայկայում և Կայմանի կղզիներում գտնվող ժողովներն ու քարոզչական տարածքները։ Միացյալ Նահանգների մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող տարածքում ծառայում են ավելի քան 1,2 միլիոն քարոզիչներ, որոնց միջև միասնություն է տիրում։

Ճապոնիայում մեր ռահվիրաները

Ճապոնիայում մեր եղբայրներն ու քույրերը շարունակում են վառ պահել ռահվիրայական ոգու կրակը։ Այստեղ՝ իր մեծությամբ աշխարհի չորրորդ խոշոր կղզում, շատ-շատերը ռահվիրաներ են։ 2014 թ. ծառայողական տարվա սկզբում 2 646 քարոզիչներ համալրեցին ռահվիրաների շարքերը, որոնց ընդհանուր թիվը հասավ 65 668-ի։ 2014 թ. մարտին բոլոր քարոզիչների կեսից ավելին մասնակցեց լիաժամ ծառայությանը։