Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոր Աստվածաշունչը ոչ միայն գեղեցիկ է, այլև դիմացկուն

Նոր Աստվածաշունչը ոչ միայն գեղեցիկ է, այլև դիմացկուն

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ բոլոր հրատարակություններից ամենաշատը սիրում են Աստվածաշունչը։ Մենք կանոնավորաբար կարդում ենք այն և դրա օգնությամբ հայտնում ենք Աստծու Թագավորության բարի լուրը ուրիշներին (Մատթ. 24։14)։ Այդ իսկ պատճառով մեր եղբայրները ամեն ջանք ներդրել են, որպեսզի Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության 2013 թ. հրատարակված տարբերակը ոչ միայն ունենա գեղեցիկ տեսք, այլև լինի դիմացկուն։

Երբ Եհովայի վկաների Ուոլքիլի տպարանի եղբայրները քննարկեցին Աստվածաշնչի նոր տեսքի և որակի հետ կապված իրենց նպատակը գիրք հրատարակող մի ընկերության նախագահի հետ, նա ասաց. «Ձեր ուզած Աստվածաշունչը անհնար է պատրաստել»։ Ապա ավելացրեց. «Ցավալի է,  բայց փաստ, որ շատ Աստվածաշնչեր պատրաստվում են այնպես, որ դրանք գեղեցիկ դիտվեն սեղանին կամ պահարանում դրված։ Բայց դիմացկուն լինելու մասին խոսք չի լինում»։

«Նոր աշխարհ» թարգմանության որոշ հրատարակություններ այդքան էլ դիմացկուն չէին։ Ուստի Ուոլքիլի տպարանի մեր եղբայրները հետազոտեցին տարատեսակ կազմի նյութեր, սոսինձներ և կազմարարական մեթոդներ՝ գտնելու համար այնպիսի Աստվածաշունչ ստանալու տարբերակ, որը կդիմանար ինտենսիվ օգտագործմանը և տարբեր եղանակային պայմաններին։ Հիմնվելով իրենց հետազոտությունների արդյունքների վրա՝ նրանք պատրաստեցին փորձնական Աստվածաշնչեր և ուղարկեցին եղանակային խիստ պայմաններ ունեցող երկրներ՝ Վկաների ձեռքում փորձվելու համար։

Վեց ամիս անց Աստվածաշնչերը հետ ուղարկվեցին, և եղբայրները որոշ փոփոխություններ անելուց հետո փորձնական նոր օրինակներ ուղարկեցին քարոզիչներին։ Ընդհանուր թվով փորձության ենթարկվեց ավելի քան 1 690 Աստվածաշունչ։ Դրանցից մի քանիսը պատահաբար շատ ծանր փորձությունների միջով անցան։ Օրինակ՝ մեկն ընկավ ավտոմեքենայի անիվի տակ, մյուսը մի ամբողջ գիշեր մնաց անձրևի տակ, մեկ ուրիշն էլ սուզվեց ջրհեղեղի ջրերում։

2011-ին, երբ փորձության շրջանը դեռ ընթացքի մեջ էր, Վկաները գնեցին կազմարարական արագագործ երկու մեքենա Ուոլքիլի և Էբինայի (Ճապոնիա) տպարանների համար։ Նպատակն էր ոչ միայն հասցնել պահանջված քանակի Աստվածաշունչ տպել, այլև երկու տպարաններից ստանալ լիովին միանման գրքեր։

Կազմերի ոլորվելու խնդիրը

Սկզբում կազմերը ոլորվում էին

2012-ի սկզբներին երկու տպարաններում էլ սկսեցին տպագրել 1984 թ. «Նոր աշխարհ» թարգմանությունը՝ օգտագործելով կազմի համար որոշ նոր նյութեր։ Սակայն նոր մեքենաներում այնպիսի սոսինձ և կազմի այնպիսի միջուկ էին օգտագործվում, որ կազմը գրքին ամրացվելուց հետո  զգալիորեն ոլորվում էր։ Այդ պատճառով արտադրությունը դադարեցվեց։

Կազմանյութեր արտադրողներից մեկն ասաց, որ փափուկ կազմերի ոլորվելը տարածված խնդիր է, և դժվար կլինի այդ խնդիրը լուծել։ Սակայն եղբայրները չցանկացան նորից անցնել կոշտ կազմով տարբերակին. նրանք վճռել էին ամեն գնով ստանալ ճկուն, դիմացկուն և հարթ կազմով գրքեր։ Չորս ամիս շարունակ փորձարկումներ անելուց՝ սոսնձի և կազմի միջուկի տարբեր նյութեր փորձելուց հետո, նրանք գտան այն նյութերը, որոնց օգնությամբ կարողացան ստանալ իրենց ուզածը։

Ուոլքիլի տպարանի կազմատունը

«Նոր աշխարհ» թարգմանության վերանայված տարբերակի լույսընծայումը պետք է լիներ 2013 թ. հոկտեմբերի 5-ին «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» տարեկան հանդիպման ժամանակ։ Տպարանները նոր Աստվածաշնչի էլեկտրոնային ֆայլերը ստացան 2013-ի օգոստոսի 9-ին՝ ուրբաթ օրը, և տպագրությունը սկսեցին անմիջապես հաջորդ օրվանից։ Առաջին Աստվածաշունչը պատրաստ էր  արդեն օգոստոսի 15-ին։ Հաջորդ 7 շաբաթների ընթացքում Ուոլքիլի և Էբինայի տպարանների անձնակազմը օրնիբուն աշխատում էր, որպեսզի հասցներ տպագրել և առաքել Աստվածաշնչի 1600000 օրինակ՝ այն քանակության, որը կբավարարեր տարեկան հանդիպման բոլոր ներկաներին մեկական օրինակ տրամադրելու համար։

Նոր Աստվածաշունչը և՛ գեղեցիկ է, և՛ դիմացկուն, սակայն առավել արժեքավոր է նրա բովանդակությունը, որը կենսական նշանակություն ունի մարդկանց համար։ Միացյալ Նահանգներում բնակվող մի կին նոր Աստվածաշունչը ստանալուց մի օր հետո գրեց. «Այս վերահրատարակության շնորհիվ հիմա ավելի լավ եմ հասկանում Աստվածաշունչը»։

Իմացիր ավելին

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Եհովայի վկաները իրենց Աստվածաշո՞ւնչն ունեն

Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ օգտագործելը կարող է բարձրացնել ուսումնասիրության որակը։ Ծանոթացեք Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության 3 առանձնահատկություններին և ընդգրկեք այն ձեր ուսումնասիրության մեջ։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը ճշգրի՞տ է

Ինչո՞ւ է «Նոր աշխարհ» թարգմանությունը տարբերվում Աստվածաշնչի մյուս թարգմանություններից։