Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Գտա կյանքի իմաստը

Խոսե Էստեվես

Գտա կյանքի իմաստը
  • ԾՆՎԵԼ Է՝ 1968 թ.

  • ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1989 թ.

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Խոսեն գյուղից տեղափոխվեց քաղաք, երբ դեռ փոքր էր։ Նա ավելի լավ կյանք էր փնտրում։ Այստեղ նա իմացավ ճշմարտությունը և հետագա տարիներին միշտ Թագավորությունը առաջին տեղում դրեց։

ԽՈՍԵՆ 11 տարեկան էր, երբ տեղափոխվեց Սանտո Դոմինգո։ Նա իր ապրուստը հոգում էր փողոցում կոշիկ փայլեցնելով, մրգային սառնանուշ (մանրացրած սառույց, վրան՝ օշարակ) և նարինջ վաճառելով։ Երբ արդեն երիտասարդ էր, նրան բոլորը ճանաչում էին որպես լուրջ ու աշխատասեր տղայի։ Մի քանի տարի անց նրա եղբայրը, որ Եհովայի վկա էր, խնդրեց նրան իր բացակայության ժամանակ հոգ տանել տան մասին։ Ճաշասենյակի սեղանին Խոսեն տեսավ «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում» գիրքը և ամբողջ գիշեր կարդաց վերջացրեց այն։ Նա հասկացավ, որ գտել է մի բան, որը կարող է իմաստավորել իր կյանքը։

Հաջորդ շաբաթվա վերջում Խոսեն գնաց իրենց ամենամոտ Թագավորության սրահը և ներկայացավ որպես Եհովայի վկա։ Նա ասաց եղբայրներին, որ իմացել է, որ պետք է մասնակցի հանդիպումներին և քարոզի բարի լուրը։ Նաև խոստովանեց, որ կարդալով «Հավիտյան ապրել» գիրքը՝ իմացել է, թե ինչ  չպետք է անեն քրիստոնյաները, և հավաստիացրեց, որ ինքը նման բաներ չի անում։ Տասնհինգ օր հետո Խոսեն քարոզիչ դարձավ։ Իսկ վեց ամիս անց՝ 21 տարեկանում, մկրտվեց։

Քանի որ Խոսեի աշխատանքային գրաֆիկը խանգարում էր, որ մասնակցի ժողովներին, նա թողեց աշխատանքը և ընդունվեց նոր աշխատանքի, որով ստանում էր նախկին աշխատավարձի քառորդ չափը։ Այս գրաֆիկը արդեն հնարավորություն էր տալիս նրան ոչ միայն կանոնավորաբար մասնակցել ժողովներին, այլև ծառայել ռահվիրա։ Հետո, երբ նա ամուսնացավ և դարձավ երկու երեխաների հայր, դադարեցրեց ռահվիրայությունը։

Խոսեն նպատակ ուներ իր տղաներին ճշմարտությունը սովորեցնել դեռ մանկուց, ուստի երբ կինը՝ Ժոզեֆինան, դեռ հղիության երրորդ ամսում էր, նա բարձրաձայն կարդում էր «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը իրենց ապագա առաջնեկի՝ Նոեի համար։ Մինչև երեխայի լույս աշխարհ գալը հայրը արդեն նրա համար կարդացել էր ամբողջ գիրքը։ Նույն բանը նա արեց իր կրտսեր որդու՝ Նեֆտալիի համար։

Ժամանակի ընթացքում Խոսեն դարձավ մի բիզնեսի գլխավոր մենեջեր, որի համար ստանում էր տասն անգամ ավելի շատ աշխատավարձ, քան նախկինում։ Սակայն 2008թ.-ին, երբ տղաները արդեն մեկը 10, մյուսը 13 տարեկան էր դարձել, նա թողեց մենեջերի աշխատանքը և վերականգնեց ռահվիրայությունը՝ այս անգամ կնոջ և երեխաների հետ։ Քանի որ նրանց եկամուտը զգալիորեն կրճատվեց, ամբողջ ընտանիքը պետք է համագործակցեր ծախսերը նվազեցնելու համար։ Նրանք չորսով ամեն ամիս անցկացնում են մոտ 30 Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Ինչպես Հիսուսն է վստահեցնում, եթե Թագավորությունը դնենք առաջին տեղում, Եհովան կօրհնի մեզ (Մատթ. 6։33)։ Խոսեն և իր ընտանիքը հավատում են նրա խոսքերին և անձամբ են զգում, թե ինչպես է Եհովան պահում իր խոստումը։