Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաների տարեգիրք 2015

 ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ասիա

Ասիա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 48

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 4 315 759 010

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 703 271

  • ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 732 106

«Կարո՞ղ են ուրիշներն էլ գալ»

Ինդոնեզիայում Հիշատակի երեկոյից երկու օր առաջ մի եղբայր մեքենաների կայանման վայրում աշխատող մի տղամարդու հրավիրատոմս տվեց։ Տղամարդը, որը մուսուլման էր, հարցրեց, թե կարող են ուրիշներն էլ գալ այդ հրավիրատոմսով։ Եղբայրն ասաց, որ կարող են։ Այդուհանդերձ տղամարդն ասաց, որ ինքը մեծ ընտանիք ունի, և էլի հրավիրատոմսեր ուզեց։ Եղբայրը նրան 20 հրավիրատոմս  տվեց և բացատրեց, որ նշվելու է Հիսուսի մահվան հիշատակը, և բոլորը՝ թե՛ քրիստոնյաները, թե՛ մուսուլմանները հրավիրվում են ներկա լինելու։ Տղամարդն ասաց, որ նա իր հետ 60–70 մարդ կբերի։

Հիշատակի երեկոյի ելույթը նոր էր սկսվել, երբ եկավ ավտոկայանատեղիի աշխատողը։ Նրա հետ կային տղամարդիկ, կանայք, երեխաներ, տարեցներ և մի հղի կին, ընդհանուր հաշվով մոտ 100 մարդ։ Նրանք մեքենաներ էին վարձել, որպեսզի գային այն հյուրանոց, որտեղ անցկացվում էր Հիշատակի երեկոն։ Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները, տեսնելով այդ մեծ բազմությանը, արգելեցին ներս մտնել։ Նրանց համար անհասկանալի էր, թե ինչու այսքան շատ մուսուլմաններ պետք է ցանկանան ներկա լինել քրիստոնեական միջոցառման։ Երբ այցելուները ցույց տվին իրենց հրավիրատոմսերը, նրանց ուղեկցեցին դահլիճ, սակայն միայն 60 հոգու թույլ տվեցին մտնել այնտեղ, քանի որ դահլիճը արդեն լիքն էր մարդկանցով. այնտեղ կար 248 հոգի։

Մի քանի օր անց եղբայրը այցելեց մուսուլման տղամարդուն և հարցրեց, թե արդյոք նրանց դուր եկավ Հիշատակի երեկոյի ծրագիրը։ Նա խոստովանեց, որ սկզբում նրանք ամաչում էին գալ, սակայն շատ տպավորվել են իրենց հանդեպ դրսևորված ուշադրությունից. բոլորին էլ մոտեցել էին և ջերմորեն ողջունել։ Եղբայրը նրան հրավիրեց հատուկ ելույթին, որը լինելու էր հաջորդ կիրակի։ Այս անգամ նա եկավ ընտանիքի անդամների և հարևանների հետ՝ մոտ 40 մարդ։ Քանի որ նրանք ուշացած եկան, և ելույթը ավարտվում էր, երեցները որոշեցին երկրորդ անգամ ներկայացնել այն։ Նախագահողը համառոտ  ներկայացրեց ծրագիրը, հայտարարեց ելույթի վերնագիրը, ապա երգով ու աղոթքով սկսվեց հանդիպումը։ Հռետորը, հաշվի առնելով, որ ունկնդիրները մուսուլման են, ելույթը ներկայացնելիս օգտագործեց նրանց ծանոթ բառեր ու արտահայտություններ, օրինակ՝ «Աստվածաշնչի» փոխարեն՝ «Սուրբ Գիրք» և «Հիսուսի» փոխարեն՝ «մարգարե Իսա»։

Որոշ ժամանակ անց երեցներից մեկը այցելեց մուսուլման տղամարդուն և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց «Լսիր Աստծուն» գրքույկով։ Նրան միացան ևս 12 հոգի, որոնց մեջ կային կանայք և մի քանի երեխա։

Ընթերցելու նյութ ավտոբուսներում

Մոնղոլիա։ Թույլտվություն ստանալով՝ եղբայրները ուղևորների համար գրականություն են դնում

Մոնղոլիայում Ուլան Բատորից մեկնող ավտոբուսներ կան, որոնք անցնում են ողջ երկրով մեկ։ Այսպիսի ճանապարհորդությունը կարող է տևել 48 ժամ։ Այդ ողջ ընթացքում ուղևորները կա՛մ պատուհանից դուրս են նայում, կա՛մ քնում են։ Ճանապարհին ընթերցելու ոչինչ չի տրամադրվում, չնայած որ մոնղոլները սիրում են կարդալ։ Դա հաշվի առնելով՝ Սոնգինոխայրխան ժողովի եղբայրները մոտեցան ավտոբուսների վարորդներին ու ասացին. «Մենք կուզեինք ձեզ լավ գիրք նվիրել։ Ինքնաթիռներում սովորաբար ընթերցելու նյութ է դրվում նստարանների գրպաններում։ Եթե մտածում եք, որ ձեր ուղևորները կցանկանան կարդալ, կարող ենք նրանց համար նստարանների գրպաններում գրականություն դնել»։ Ութ ավտոբուսների վարորդներ ընդունեցին առաջարկը։ Եղբայրները տրամադրեցին 299 ամսագիր և 144 գրքույկ։ Նաև պայմանավորվեցին ամեն ամիս թարմացնել ամսագրերը։

 Նրանք սխալվել էին

Ասիական երկրներից մեկում երկու երեցների խնդրեցին այցելել մի քրոջ, որը ութ տարի ոչ ակտիվ քարոզիչ էր։ Այդ երեցները երբեք չէին տեսել քրոջը։ Նրանք զանգեցին և պայմանավորվեցին հանդիպել նրա խանութում, որը գտնվում էր մի մեծ տոնավաճառում։ Տոնավաճառի լաբիրինթոսում շրջելով՝ նրանք գտան մի խանութ, որը համապատասխանում էր քրոջ տված նկարագրությանը։ Երբ ներս մտան, մի կին ողջունեց նրանց։ Նրա սեղանին փոքր Աստվածաշունչ էր դրված։ Կնոջ ազգանունը, քաղաքը և երկու երեխաների տարիքը ճշտելուց հետո եղբայրները մտածեցին, թե նա ոչ ակտիվ քույրն է, ու ասացին. «Մենք Եհովայի վկաներ ենք, քո եղբայրները»։

«Ես քրիստոնյա եմ»,— շփոթված պատասխանեց այդ կինը։ Նրա արձագանքը տարօրինակ թվաց եղբայրներին։ Այնուամենայնիվ, նրանք կնոջը աստվածաշնչյան գրականություն տվեցին, ինչը նա երախտագիտությամբ վերցրեց։ Երբ եղբայրները դուրս եկան, հասկացան, որ սխալ խանութ էին մտել։ 2 202 համարի խանութի փոխարեն մտել էին 2 200 համարի խանութը։ Եղբայրներից մեկն ասաց. «Ապշելու բան է։ Հրեշտակները մեզ այդ խանութ տարան։ Այս կինը ու մեր քույրը նույն ազգանունը ունեն, նույն քաղաքից են ու երեխաներն էլ նույն տարիքի են։ Եթե նրա ազգանունն ու քաղաքը ուրիշ լինեին, միանգամից կիմանայինք, որ սխալ մարդու մոտ ենք մտել»։ Երկու խանութ այն կողմ եղբայրները գտան այն քրոջը, որը սպասում էր նրանց։

«Խոնարհվում եմ Եհովայի առաջ։ Չնայած նրան, որ այսքան երկար ժամանակ ոչ ակտիվ էի, նա ինձ չմոռացավ»

 Այս սխալմունքի արդյունքում այդ կինը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել ժողովի հանդիպումներին։ Ոչ ակտիվ քույրն էլ սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին և կանոնավորաբար մասնակցել ծառայությանը։ Նա ասում է. «Խոնարհվում եմ Եհովայի առաջ։ Չնայած նրան, որ այսքան երկար ժամանակ ոչ ակտիվ էի, նա ինձ չմոռացավ»։

Տեքստային հաղորդագրություն վատ եղանակին

Ֆիլիպիններ։ Գրեգը տեքստային հաղորդագրություն ուղարկելիս

Ֆիլիպիններում Գրեգն ու Ալման տեղափոխվեցին Կատանդուանես կղզի, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Այնտեղ տեղանքը լեռնային է, և Գրեգն ու Ալման որոշ բնակավայրեր հասնելու համար պետք է 19 կիլոմետր քայլեն։ Իսկ ուրիշ կղզիներ հասնելու համար նրանք անգամ մինչև երկու ժամ թիավարում են։ Անձրևային սեզոնին շատ դժվար է նման ուղևորություններ կատարել, ու նրանք ստիպված տանն են մնում։ Սակայն ոչինչ չանելու փոխարեն՝ նրանք որոշել են օգտվել մինիմալ գնով անսահմանափակ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից։

Գրեգը հաղորդագրության սկզբում նշում է իր անունը, ապա ավելացնում. «Ուզում եմ Աստվածաշնչից մի լուր հայտնել ձեզ»։ Սուրբգրային համարներից մեկը, որ նա արդյունավետորեն օգտագործում է, Հովհաննես 17։3-ն է։ Այն մեջբերելուց հետո նա երկու հարց է ուղղում։ «Ո՞վ է ճշմարիտ Աստված, և ո՞վ է Հիսուս Քրիստոսը»։ Եթե անհատը պատասխանում է, Գրեգը լրացուցիչ համար է մեջբերում, օրինակ՝ Սաղմոս 83։18-ը։ Եվ եթե անհատը շարունակում է պատասխանել Գրեգի հաղորդագրություններին, նա առաջարկում է զանգել և զրուցել։ Գրեգն ու Ալման պատմում են, որ շատերն են դրական արձագանքում։

 Մի կին, ում նրանք մի քանի հարց էին ուղղել Աստվածաշնչի մասին, պատասխան հաղորդագրություն ուղարկեց։ Շփումը շարունակվեց, և նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա իր սովորած բաների մասին խոսում էր իր եղբորորդու և աշխատակցուհու հետ։ Արդյունքում՝ նրանք երեքն էլ մկրտվեցին։