Հարյուր տարի առաջ անտեսանելի երկնային ոլորտում Եհովան թագադրեց իր Որդուն՝ Հիսուսին։ Այդ ժամանակից ի վեր Աստծու ծառաները եռանդորեն հայտնում են մարդկանց այն օրհնությունների մասին, որ բերելու է Քրիստոսի Թագավորությունը։ Միայն պատկերացրեք։ Հիսուսի սիրառատ իշխանության ներքո երկիրը կդառնա դրախտ, որտեղ կապրեն իրար իսկապես սիրող մարդիկ։ Չի լինի ո՛չ հանցագործություն, ո՛չ պատերազմ, ո՛չ հիվանդություն և ո՛չ էլ անգամ մահ։

Շուտով այս օրհնությունները իրական կդառնան, ինչպես Աստծու Թագավորությունն է իրական։ Այն կգա և կկատարի Եհովայի բոլոր խոստումները։ Ուստի աղոթեք Թագավորության համար, պատմեք բոլորին դրա մասին և այս բոլոր օրհնություններն անձամբ վայելելու անգին հույսը վառ պահեք։