1956-ին Ֆրիթաունում եղբայրները էկրան բարձրացրին «Նոր աշխարհի հասարակությունը գործում է» ֆիլմը։ Նրանք պատմում են.

«Մենք վարձակալեցինք Ֆրիթաունի ամենամեծ դահլիճը և բաժանեցինք 1000 հրավիրատոմս։ Հետաքրքիր էր՝ քանի հոգի կգար։ Ֆիլմից կես ժամ առաջ ընդամենը 25 հոգի էր եկել։ Հաջորդ 15 րոպեի ընթացքում ևս 100 հոգի եկավ։ Կարճ ժամանակ անց բոլոր 500 տեղերը զբաղված էին։ Եվս 100-ը պատրաստ էին կանգնած դիտել ֆիլմը։ 500 հոգի էլ դրսում մնացին՝ չկարողանալով ներս մտնել։ Այն հարցին, թե կսպասե՞ն, եթե երկրորդ անգամ ցուցադրվի, նրանք պատասխանեցին՝ այո։ Եվ չնայած անձրևին՝ այդպես էլ արեցին»։

Տարիների ընթացքում Սիեռա Լեոնեում ավելի քան 80000 մարդ դիտել է մեր կազմակերպության այս և այլ դիտարժան ֆիլմեր։