«1987-ին ավելի քան 1000 պատվիրակ ներկա եղավ Գվինեայի Գեկեդու քաղաքում կազմակերպված «Աստծու խաղաղությունը» վերնագրով մարզային համաժողովին։ Քանի որ այդ քաղաքը գտնվում է Սիեռա Լեոնե-Լիբերիա սահմանի մոտ, շատ պատվիրակներ որոշեցին տնից գալ։ Սակայն նրանք ամեն օր սահմանն անցնելու համար անհրաժեշտ փաստաթուղթ չունեին։ Ուստի պատասխանատու եղբայրները բանակցեցին սահմանապահների հետ և համաձայնության եկան, որ պատվիրակների համար որպես համապատասխան փաստաթուղթ ծառայի անվանաքարտը։ Երբ սահմանապահները տեսնում էին վառ նարնջագույն անվանաքարտերը, նրանք առանց որևէ խնդրի թույլ էին տալիս պատվիրակներին անցնել սահմանը» (Էվրեթ Բերի, նախկին միսիոներ)։

Եղբայրները միասին վայելում էին նաև ճաշը