Եհովան Եզեկիելին տեսիլքով մի վիթխարի երկնային կառք ցույց տվեց, որը ներկայացնում է Աստծու կազմակերպության անտեսանելի մասը։ Չնայած կառքի հսկայական չափերին՝ այն սրընթաց առաջ է շարժվում և կայծակնային արագությամբ փոխում է ուղղությունը (Եզեկ. 1։15–28)։ Անցած տարվա ընթացքում տեղի ունեցած նշանակալից իրադարձությունները ցույց են տալիս, որ Եհովա Աստծու կազմակերպության երկրային մասը նույնպես մեծ թափով առաջ է ընթանում։