Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Վերադարձիր Եհովայի մոտ

 ՄԱՍ 3

Վիրավորված զգացմունքներ—Երբ «գանգատվելու պատճառ» ենք ունենում

Վիրավորված զգացմունքներ—Երբ «գանգատվելու պատճառ» ենք ունենում

«Մի քույր ինձ անհիմն մեղադրեց իրենից փող գողանալու մեջ։ Այդ լուրը տարածվեց ժողովում, ու ոմանք փոխեցին իրենց վերաբերմունքը իմ հանդեպ։ Սակայն մի օր այդ քույրը մոտեցավ ինձ ու ասաց, որ ամեն ինչ պարզվել է, ու ես մեղավոր չեմ։ Թեև նա ներողություն խնդրեց ինձնից, բայց ես այնքան սրտնեղված էի ու վիրավորված, որ կարծում էի, թե երբեք չեմ կարողանա ներել նրան» (Լինդա)։

ԾԱՆՈ՞Թ են քեզ Լինդայի զգացմունքները, ով խորապես վիրավորվել էր հավատակցից։ Ցավոք, մեր հավատակիցների վարքը ազդել է ոմանց վրա, ինչի արդյունքում նրանք վնասվել են հոգևորապես։ Քեզ հետ նման բան եղե՞լ է։

Կարո՞ղ է ինչ-որ մեկը «բաժանել մեզ Աստծու սիրուց»

Մենք գիտենք, որ քրիստոնյաները պետք է սիրեն իրար (Հովհաննես 13։34, 35)։ Սակայն մեզ համար կարող է շատ դժվար լինել ներել մեր հավատակցին, ով վիրավորել ու ցավ է պատճառել մեզ։ Եթե հավատակիցը մեր դեմ մեղք է գործում, ապա մենք խոր հիասթափություն և ծանր էմոցիոնալ ապրումներ կարող ենք ունենալ (Սաղմոս 55։12

Ինչ խոսք, լինում են դեպքեր, երբ քրիստոնյաները իրար դեմ «գանգատվելու պատճառ» են ունենում (Կողոսացիներ 3։13)։ Սակայն երբ նման բան է լինում անձամբ մեզ հետ, գուցե չկարողանանք հաղթահարել այդ փորձությունը։ Ի՞նչը կարող է օգնել մեզ։ Քննենք երեք աստվածաշնչյան սկզբունք։

Մեր երկնային Հայրը ամեն բան գիտի։ Եհովան տեսնում է ամեն բան, այդ թվում նաև ցանկացած անարդարություն, որին բախվում ենք։ Նա տեսնում է նաև, թե ինչ ցավ է դա պատճառում մեզ (Եբրայեցիներ 4։13)։ Դեռ ավելին, Եհովայի սիրտը ցավում է, երբ մենք տառապում ենք (Եսայիա 63։9)։ Ուստի նա երբեք թույլ չի տալիս, որ «նեղությունը, վիշտը» կամ մեկ ուրիշ բան, նույնիսկ իր ծառաներից որևէ մեկը բաժանի մեզ իր սիրուց (Հռոմեացիներ 8։35, 38, 39)։ Իսկ մենք թույլ կտա՞նք, որ որևէ մեկը կամ որևէ բան բաժանի մեզ Եհովայից։

Ներել չի նշանակում հանդուրժել։ Երբ ներում ենք նրանց, ովքեր մեղք են գործել մեր դեմ, դա չի նշանակում, որ մենք մեղմացնում ենք արարքը, արդարացնում կամ հանդուրժում ենք այն։ Հիշի՛ր, Եհովան երբեք հավանություն չի տալիս մեղքին, բայց նա ներում է, եթե դրա համար կան հիմնավոր պատճառներ (Սաղմոս 103։12, 13; Ամբակում 1։13)։ Հորդորելով մեզ ներել ուրիշներին՝ Եհովան իրականում խնդրում է մեզ ընդօրինակել իրեն։ Նա «հավիտենապես ոխ» չի պահում (Սաղմոս 103։9; Մատթեոս 6։14

Վիրավորանքը մեր մեջ չպահելը մեր օգտին է ծառայում։ Ինչպե՞ս։ Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Վերցնում ես մի քանի կիլոգրամանոց քար ու ձեռքերդ պարզած՝ պահում այն։ Գուցե այդքան էլ դժվար չէ մեկ րոպե այդպես պահել։ Բայց կարո՞ղ ես ավելի երկար պահել այն՝ մի քանի րոպե, մի քանի ժամ։ Ինչ խոսք, ձեռքերդ կթուլանան։ Հետաքրքիր է, քարի քաշը նույնն է, սակայն որքան երկար ես պահում, այնքան ավելի ծանր է այն դառնում։ Նմանապես, որքան երկար ենք վիրավորանքը պահում մեր մեջ, նույնիսկ թեթև վիրավորանքը, այդքան ավելի ենք վնասում մեզ։ Զարմանալի չէ, որ Եհովան հորդորում է մեզ բարկացած չմնալ։ Իսկապես, այդպես վարվելը մեր իսկ օգտին է ծառայում (Առակներ 11։17

Վիրավորանքը մեր մեջ չպահելը մեր օգտին է ծառայում

 «Ինձ թվում էր, որ Եհովան է խոսում ինձ հետ»

Ի՞նչը օգնեց Լինդային թույլ չտալու, որ վիրավորված զգացմունքները մնան իր մեջ։ Առաջին հերթին նա սկսեց խորհրդածել այն սուրբգրային սկզբունքների շուրջ, որոնք ընդգծում էին ներելու կարևորությունը (Սաղմոս 130։3, 4)։ Նա հատկապես մղվեց ներելու իր հավատակցին՝ հիշելով, որ երբ ներում ենք, Եհովան էլ մեզ է ներում (Եփեսացիներ 4։32–5։2)։ Իր զգացմունքների մասին նա ասում է. «Ինձ թվում էր, որ Եհովան է խոսում ինձ հետ»։

Ժամանակի ընթացքում Լինդան հաղթահարեց այդ զգացմունքները։ Նա թույլ չտվեց, որ վիրավորանքը մնա իր մեջ և ամբողջ սրտով ներեց իր քրոջը։ Այժմ նրանք մտերիմ ընկերներ են։ Լինդան շարունակում է ծառայել Եհովային։ Համոզված եղիր, որ Եհովան ուզում է օգնել քեզ նույնն անելու։