Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորեցրեք ձեր երեխաներին

 ԴԱՍ 2

Ռեբեկան ուզում էր ուրախացնել Եհովային

Ռեբեկան ուզում էր ուրախացնել Եհովային

Ռեբեկան շատ էր սիրում Եհովային։ Նրա ամուսինը՝ Իսահակը, նույնպես սիրում էր Եհովային։ Իսկ ինչպե՞ս էր Ռեբեկան ծանոթացել Իսահակի հետ։ Ինչպե՞ս էր ցույց տվել, որ ուզում է ուրախացնել Եհովային։ Ե՛կ ավելի շատ բան իմանանք նրա մասին։

Իսահակի ծնողները Աբրահամն ու Սառան էին։ Նրանք ապրում էին Քանանի երկրում։ Այնտեղ մարդիկ չէին երկրպագում Եհովային։ Իսկ Աբրահամը ուզում էր, որ իր որդին ամուսնանար մի աղջկա հետ, որը երկրպագում էր Եհովային։ Ուստի Իսահակի համար կին գտնելու նպատակով Աբրահամը իր ծառային՝ հավանաբար Եղիեզերին, ուղարկեց Խառան, որտեղ ապրում էին իր հարազատներից մի քանիսը։

Ռեբեկան սիրով ջուր տվեց ուղտերին

Եղիեզերը ճանապարհ ընկավ Աբրահամի մի քանի ծառաների հետ։ Դա շատ երկար ճամփորդություն էր։ Նրանք իրենց հետ վերցրել էին տասը ուղտ, որոնցով տանում էին ուտելիք և նվերներ։ Իսկ ինչպե՞ս էր Եղիեզերն իմանալու, թե ո՛ր աղջկան ընտրի Իսահակի համար։ Երբ Եղիեզերը և մյուս ծառաները հասան Խառան, նրանք կանգ առան մի ջրհորի մոտ։ Եղիեզերը գիտեր, որ կանայք շուտով գալու են՝ ջուր տանելու։ Նա աղոթեց Եհովային և ասաց. «Եթե ես խնդրեմ մի աղջկա, որ ինձ ջուր տա, և նա ջուր տա և՛ ինձ, և՛ իմ ուղտերին, կիմանամ, որ դա հենց այն աղջիկն է, որին դու ընտրել ես»։

 Այդ ժամանակ Ռեբեկան եկավ ջրհորի մոտ։ Աստվածաշունչն ասում է, որ նա շատ գեղեցիկ էր։ Եղիեզերը Ռեբեկայից խմելու ջուր խնդրեց։ Աղջիկը սիրով կատարեց նրա խնդրանքը և ասաց. «Ջուր կբերեմ նաև քո ուղտերի համար»։ Գիտե՞ս, որ ծարավ ուղտերը սովորաբար շատ ջուր են խմում, այնպես որ Ռեբեկան պետք է շատ անգամ գնար ջրհորի մոտ ու ջուր հաներ։ Նկարում տեսնո՞ւմ ես, թե ինչ եռանդով է նա աշխատում։~ Եղիեզերը զարմացավ՝ տեսնելով, թե ինչպես Եհովան պատասխանեց իր աղոթքին։

Եղիեզերը Ռեբեկային շատ նվերներ տվեց։ Ռեբեկան Եղիեզերին և մյուս ծառաներին հրավիրեց իրենց տուն։ Եղիեզերը պատմեց նրա ընտանիքին, թե ինչու էր Աբրահամը իրեն ուղարկել այդտեղ, և թե ինչպես էր Եհովան պատասխանել իր աղոթքին։ Ռեբեկայի ընտանիքը ուրախությամբ համաձայնվեց, որ իրենց աղջիկն ամուսնանա Իսահակի հետ։

Ռեբեկան Եղիեզերի հետ գնաց Քանան և ամուսնացավ Իսահակի հետ

Ի՞նչ ես կարծում, Ռեբեկան ուզում էր ամուսնանալ Իսահակի հետ։~ Ռեբեկան գիտեր, որ Եհովան է Եղիեզերին ուղարկել։ Եվ երբ Ռեբեկայի ընտանիքը հարցրեց նրան, թե ուզում է գնալ Քանան և ամուսնանալ Իսահակի հետ, նա պատասխանեց. «Այո՛, ուզում եմ»։ Ապա Եղիեզերի հետ ճանապարհ ընկավ դեպի Քանան և ամուսնացավ Իսահակի հետ։

Քանի որ Ռեբեկան արեց այն, ինչ Եհովան էր ուզում, Եհովան օրհնեց նրան։ Շատ տարիներ անց նրա սերնդից ծնվեց Հիսուսը։ Եթե դու էլ, Ռեբեկայի նման, ուրախացնես Եհովային, նա քեզ էլ կօրհնի։

ԿԱՐԴԱ ՔՈ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ