Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորեցրեք ձեր երեխաներին

 ԴԱՍ 11

Նրանք գրել են Հիսուսի մասին

Նրանք գրել են Հիսուսի մասին

Տեսնո՞ւմ ես նկարում պատկերված մարդկանց։~ Նրանց անուններն են՝ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես, Պետրոս, Հակոբոս, Հուդա և Պողոս։ Այս մարդիկ ապրել են Հիսուսի օրերում և գրել են նրա մասին։ Փորձենք ավելի շատ բան իմանալ նրանց մասին։

Ի՞նչ գիտես այս մարդկանց մասին

Նրանցից երեքը եղել են առաքյալներ, որոնք քարոզել են Հիսուսի հետ։ Գիտե՞ս նրանց անունները։~ Մատթեոս, Հովհաննես և Պետրոս։ Մատթեոսը և Հովհաննեսը շատ լավ էին ճանաչում Հիսուսին, և երկուսն էլ նրա մասին  գիրք են գրել։ Հովհաննես առաքյալը գրել է նաև «Հայտնություն» գիրքը ու երեք նամակ, որոնք կոչվում են «Առաջին Հովհաննես», «Երկրորդ Հովհաննես» և «Երրորդ Հովհաննես»։ Իսկ Պետրոս առաքյալը գրել է երկու նամակ։ Դրանք կոչվում են «Առաջին Պետրոս» և «Երկրորդ Պետրոս»։ Իր երկրորդ նամակում Պետրոսը գրել է այն մասին, որ Եհովան խոսել է երկնքից ու Հիսուսի մասին ասել. «Սա՛ է իմ սիրելի որդին։ Ես սիրում եմ նրան և հպարտանում եմ նրանով»։

Նկարում պատկերված մյուս մարդիկ նույնպես գրել են Հիսուսի մասին։ Նրանցից մեկը Մարկոսն է։ Նա հավանաբար տեսել էր, թե ինչպես էին ձերբակալել Հիսուսին, և ինչ էր տեղի ունեցել այդ ժամանակ։ Մյուսը Ղուկասն է։ Նա բժիշկ էր և, հավանաբար, քրիստոնյա էր դարձել Հիսուսի մահից հետո։

Նկարում տեսնում ենք երկու հոգու ևս, որ գրել են աստվածաշնչյան գրքեր։ Նրանք Հիսուսի փոքր եղբայրներն են։ Գիտե՞ս նրանց անունները։~ Նրանց անուններն են Հակոբոս և Հուդա։ Սկզբում նրանք չէին հավատում Հիսուսին և նույնիսկ մտածում էին, թե իրենց եղբայրը խելագարվել է։ Բայց հետագայում հավատացին Հիսուսին և քրիստոնյա դարձան։

Վերջինը, ում տեսնում ես նկարում, Պողոս առաքյալն է։ Նախքան քրիստոնյա դառնալը նրան անվանում էին Սողոս։ Նա ատում էր քրիստոնյաներին և շատ վատ էր վերաբերվում նրանց։ Գիտե՞ս՝ ինչը մղեց Պողոսին քրիստոնյա դառնալու։~ Մի օր, երբ Պողոսը Դամասկոսի ճանապարհին էր, հանկարծ երկնքից մի ձայն լսեց։ Դա Հիսուսի ձայն էր։ Նա հարցրեց Պողոսին. «Ինչո՞ւ ես հալածում նրանց, ովքեր հավատում են ինձ»։ Դրանից հետո Պողոսը փոխվեց ու քրիստոնյա դարձավ։ Նա գրեց Աստվածաշնչի 14 գիրք՝ «Հռոմեացիներ» գրքից մինչև «Եբրայեցիներ» գիրքը։

Մենք ամեն օր կարդում ենք Աստվածաշունչը, ճի՞շտ է։~ Աստվածաշունչը կարդալով՝ շատ բաներ ենք սովորում Հիսուսի մասին։ Իսկ դու կուզե՞ս ավելին իմանալ Հիսուսի մասին։~