Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորեցրեք ձեր երեխաներին

 ԴԱՍ 8

Հովսիան լավ ընկերներ ուներ

Հովսիան լավ ընկերներ ուներ

Ի՞նչ ես կարծում՝ դժվա՞ր է անել այն, ինչ ճիշտ է։~ Շատերը մտածում են, որ դժվար է։ Աստվածաշնչում կարդում ենք Հովսիա անունով մի տղայի մասին, որի համար ճիշտն անելը շատ դժվար էր։ Բայց նա ուներ լավ ընկերներ, որոնք օգնում էին իրեն։ Ե՛կ ավելին իմանանք Հովսիայի ու նրա ընկերների մասին։

Հովսիայի հայրը Հուդայի թագավոր Ամոնն էր։ Ամոնը շատ չար էր և կուռքեր էր պաշտում։ Երբ նա մահացավ, Հովսիան դարձավ Հուդայի թագավոր։ Բայց այդ ժամանակ Հովսիան ընդամենը ութ տարեկան էր։ Քո կարծիքով՝ նա իր հոր նման չա՞ր էր։~ Ո՛չ, նա չար չէր։

Սոփոնիան զգուշացնում էր ժողովրդին, որ կուռքեր չպաշտեն

Նույնիսկ շատ փոքր տարիքում Հովսիան ձգտում էր հնազանդվել Եհովային։ Ուստի իր համար ընտրում էր այնպիսի ընկերներ, ովքեր սիրում էին Եհովային։ Եվ այդ ընկերներն օգնում էին նրան անելու այն, ինչ ճիշտ է։ Ովքե՞ր էին Հովսիայի ընկերները։

Նրա ընկերներից մեկը Սոփոնիան էր։ Նա մարգարե էր և Հուդայի բնակիչներին  զգուշացնում էր, որ եթե նրանք կուռքեր պաշտեն, նրանց չարիք կպատահի։ Հովսիան, ականջ դնելով Սոփոնիայի խոսքերին, երկրպագում էր Եհովային և կուռքեր չէր պաշտում։

Հովսիայի ընկերներից էր նաև Երեմիան։ Նրանք գրեթե նույն տարիքի էին և միասին էին մեծացել։ Նրանք այնքան լավ ընկերներ էին, որ երբ Հովսիան մահացավ, Երեմիան մի երգ գրեց այն մասին, թե որքան շատ է կարոտում իր ընկերոջը։ Երեմիան ու Հովսիան քաջալերում էին միմյանց, որ անեն այն, ինչ ճիշտ է, և հնազանդվեն Եհովային։

Հովսիան ու Երեմիան քաջալերում էին միմյանց անելու այն, ինչ ճիշտ է

Ի՞նչ կարող ես սովորել Հովսիայից։~ Նույնիսկ երբ Հովսիան փոքր էր, ուզում էր անել այն, ինչ ճիշտ է։ Նա գիտեր, որ պետք է ընկերություն անի Եհովային սիրող մարդկանց հետ։ Դու էլ ընտրիր այնպիսի ընկերներ, որոնք սիրում են Եհովային, և որոնք կօգնեն քեզ անելու այն, ինչ ճիշտ է։

ԿԱՐԴԱ ՔՈ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ