Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորեցրեք ձեր երեխաներին

 ԴԱՍ 4

Նա ուրախացրեց Եհովային և իր հորը

Նա ուրախացրեց Եհովային և իր հորը

Ի՞նչ խոստում է տալիս Հեփթայեն Եհովային

Չնայած Հեփթայեի աղջկա համար հեշտ չէր, բայց նա կատարեց իր հոր խոստումը

Տեսնո՞ւմ ես նկարում պատկերված աղջկան։~ Սա Հեփթայեի աղջիկն է։ Աստվածաշունչը չի ասում, թե ինչ է նրա անունը, սակայն գիտենք, որ նա ուրախացրել է իր հորը և Եհովային։ Ե՛կ ավելի շատ բան իմանանք այդ աղջկա և նրա հոր՝ Հեփթայեի մասին։

Հեփթայեն լավ մարդ էր և շատ ժամանակ էր անցկացնում իր աղջկա հետ՝ սովորեցնելով նրան Եհովայի մասին։ Նա նաև քաջ էր և լավ առաջնորդ։ Ուստի իսրայելացիները խնդրեցին նրան, որ առաջնորդի իրենց թշնամիների դեմ պատերազմում։

Հեփթայեն աղոթքով խնդրեց Եհովային, որ հաղթեն պատերազմում, և խոստացավ, որ եթե հաղթեն, ապա Եհովային կտա այն մարդուն, ով առաջինը դուրս կգա իր տնից՝ իրեն դիմավորելու, և  այդ մարդը պետք է կյանքի մնացած մասը ապրեր ու աշխատեր Աստծու խորանում։ Խորանը մի վայր էր, ուր այն ժամանակ գնում էին՝ Աստծուն երկրպագելու։ Հեփթայեն հաղթեց պատերազմում։ Գիտե՞ս՝ ով առաջինը դուրս եկավ նրա տնից, երբ նա վերադարձավ։~ 

Այո՛, Հեփթայեի աղջիկը՝ նրա միակ երեխան։ Այժմ հայրը պետք է բաժանվեր իր աղջկանից ու դրա համար շատ տխուր էր։ Բայց հիշո՞ւմ ես, որ նա ինչ-որ խոստում էր տվել։ Իմանալով այդ մասին՝ աղջիկն ասաց. «Հայրի՛կ, դու խոսք ես տվել Եհովային, ուրեմն պետք է պահես խոստումդ»։

Հեփթայեի աղջկա ընկերուհիները ամեն տարի այցելում էին նրան

Հեփթայեի աղջիկը նույնպես տխուր էր։ Նա ծառայելու էր խորանում, ուստի չէր կարող ամուսնանալ և երեխաներ ունենալ։ Բայց նա շատ էր ուզում, որ հայրը պահեր տրված խոստումը, նաև ուզում էր ուրախացնել Եհովային։ Նրա համար դա ավելի կարևոր էր, քան ամուսնանալը կամ երեխաներ ունենալը։ Ուստի աղջիկը թողեց իր տունը և կյանքի մնացած օրերը ապրեց խորանում։

Ի՞նչ ես կարծում, իր այդ քայլով նա ուրախացրե՞ց Եհովային և իր հորը։~ Այո՛, ուրախացրեց։ Եթե հնազանդ լինես և սիրես Եհովային, դու էլ, Հեփթայեի աղջկա նման, կուրախացնես քո ծնողներին ու Եհովային։