Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորեցրեք ձեր երեխաներին

 ԴԱՍ 9

Երեմիան չդադարեց Եհովայի մասին խոսելուց

Երեմիան չդադարեց Եհովայի մասին խոսելուց

Ինչո՞ւ էին մարդիկ բարկանում Երեմիայի վրա

Եհովայի օգնությամբ Երեմիան փրկվեց

Երբեմն մարդիկ ծաղրում են մեզ կամ զայրանում են, երբ խոսում ենք Եհովայի մասին։ Այդ պատճառով գուցե այլևս չցանկանանք Աստծու մասին խոսել։ Իսկ դու այդպիսի զգացումներ ունեցե՞լ ես։~ Աստվածաշունչը պատմում է մի երիտասարդի մասին, որը սիրում էր Եհովային, բայց եկավ մի պահ, երբ նա այլևս չէր ուզում խոսել նրա մասին։ Այդ երիտասարդի անունը Երեմիա էր։ Ե՛կ ավելի շատ բան իմանանք նրա մասին։

Երբ Երեմիան դեռ երիտասարդ էր, Եհովան պատվիրեց նրան զգուշացնել մարդկանց, որ այլևս վատ բաներ չանեն։ Այդ հանձնարարությունը դժվար էր Երեմիայի համար, և նա շատ էր վախենում։ Նա ասաց Եհովային. «Ես ի՞նչ պիտի ասեմ։ Դեռ պատանի եմ»։ Իսկ Եհովան պատասխանեց. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։

 Ուստի Երեմիան սկսեց զգուշացնել մարդկանց, որ եթե չփոխվեն, Եհովան կպատժի նրանց։ Ի՞նչ ես կարծում, մարդիկ լսեցի՞ն Երեմիային։~ Ո՛չ, նրանք ծաղրեցին Երեմիային և շատ զայրացան նրա վրա։ Ոմանք նույնիսկ ցանկացան սպանել նրան։ Քո կարծիքով՝ ի՞նչ էր զգում Երեմիան։~ Նա այնքան էր վախեցել, որ ասաց. «Այլևս Եհովայի մասին չեմ խոսելու»։ Արդյոք Երեմիան հանձնվե՞ց։~ Ո՛չ։ Նա այնքան շատ էր սիրում Եհովային, որ չէր կարող չխոսել նրա մասին։ Ու քանի որ Երեմիան չհանձնվեց, Եհովան փրկեց նրան։

Օրինակ՝ մի անգամ չար մարդիկ Երեմիային գցեցին մի խոր փոսի մեջ, որտեղ ցեխ էր։ Նրան ո՛չ հաց էին տալիս, ո՛չ էլ ջուր։ Այդ մարդիկ ուզում էին, որ Երեմիան մահանա այնտեղ։ Բայց Եհովայի օգնությամբ նա դուրս եկավ։

Ի՞նչ ես սովորում Երեմիայի օրինակից։~ Թեև նա երբեմն վախենում էր, սակայն շարունակում էր Եհովայի մասին խոսել։ Երբ դու էլ Եհովայի մասին պատմես մարդկանց, թերևս քեզ էլ ծաղրեն կամ բարկանան քեզ վրա։ Գուցե դրանից ընկճվես կամ վախենաս։ Բայց երբեք մի՛ դադարիր Եհովայի մասին խոսելուց։ Նա միշտ կօգնի քեզ, ինչպես որ օգնեց Երեմիային։

ԿԱՐԴԱ ՔՈ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ