Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Սովորեցրեք ձեր երեխաներին

 ԴԱՍ 1

Գաղտնիք, որն ուրախ ենք իմանալու

Գաղտնիք, որն ուրախ ենք իմանալու

Երբևիցե քեզ գաղտնիք ասե՞լ են։~ * Աստվածաշնչում խոսվում է մի գաղտնիքի մասին, որը կոչվում է «սրբազան գաղտնիք»։ Այն սրբազան է, քանի որ Աստծուց է, և գաղտնիք է, քանի որ մարդիկ չեն իմացել դրա մասին։ Նույնիսկ հրեշտակներն էին ցանկանում իմանալ այդ գաղտնիքը։ Իսկ դու կուզե՞ս իմանալ։~ 

Ինչի՞ մասին էին ուզում իմանալ հրեշտակները

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց Աստված ստեղծեց առաջին տղամարդուն ու կնոջը՝ Ադամին ու Եվային։ Աստված նրանց մի գեղեցիկ տուն տվեց, որը կոչվում էր Եդեմի պարտեզ։ Եթե Ադամն ու Եվան հնազանդվեին Աստծուն, նրանք և նրանց երեխաները կարող էին ամբողջ երկիրը այդ պարտեզի նման գեղեցիկ վայր դարձնել և հավիտյան ապրել այդ Դրախտում։ Բայց հիշո՞ւմ ես՝ ինչ արեցին Ադամն ու Եվան։~ 

Ադամն ու Եվան չհնազանդվեցին Աստծուն, և այդ պատճառով մենք այսօր չենք ապրում դրախտում։ Սակայն Աստված ասել է, որ ամբողջ երկիրը գեղեցիկ վայր է դարձնելու, և բոլորը ապրելու են հավիտյան ու երջանիկ։ Իսկ ինչպե՞ս է նա անելու այդ ամենը։ Երկար ժամանակ դա գաղտնիք էր։

Երբ Հիսուսը եկավ երկիր, ավելի շատ բան հայտնեց այդ մասին։ Նա ասաց, որ գաղտնիքը Աստծու Թագավորության մասին է։ Նաև պատվիրեց, որ մարդիկ աղոթքով խնդրեն, որ գա այդ Թագավորությունը, որը երկիրը գեղեցիկ դրախտ կդարձնի։

Ուրա՞խ ես, որ գիտես այդ գաղտնիքը։~ Հիշիր, որ դրախտում կապրեն միայն այն մարդիկ, ովքեր հնազանդվում են Եհովային։ Աստվածաշնչում գրված է այդպիսի շատ տղամարդկանց ու կանանց մասին։ Կուզե՞ս իմանալ, թե ովքեր են նրանք։~ Ե՛կ ծանոթանանք նրանցից մի քանիսի հետ ու տեսնենք, թե ինչպես կարող ենք նմանվել նրանց։

^ պարբ. 3 Այս գրքույկում որոշ հարցերից հետո դրված է ալիքաձև նշան։ Նշանին հանդիպելիս կարող եք դադար տալ՝ թույլ տալով երեխային պատասխանել։