Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները

 ՀԱՐՑ 8

Ի՞նչ պետք է իմանամ սեռական բռնության մասին

Ի՞նչ պետք է իմանամ սեռական բռնության մասին

ԻՆՉՈՒ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Ամեն տարի միլիոնավոր մարդիկ բռնաբարվում են կամ սեռական ոտնձգության են ենթարկվում, և գլխավոր թիրախը երիտասարդներն են։

ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒ ԿՎԱՐՎԵՍ

Մինչև Անետը կհասկանար, թե ինչ է կատարվում, ինչ-որ մեկը նրան գետին գցեց։ «Ես ամեն ինչ անում էի, որ ազատվեմ նրանից,— պատմում է նա։— Փորձեցի բղավել, բայց ձայնս դուրս չեկավ։ Ես հրում էի, ոտքերով խփում էի, բռունցքներով հարվածում ու ճանկռում էի նրան։ Բայց հանկարծ դանակի սուր ծակոց զգացի... ամբողջ մարմինս թուլացավ»։

Ի՞նչ կանեիր, եթե հայտնվեիր այդպիսի իրավիճակում։

ԿԱՆԳ ԱՌ ԵՎ ՄՏԱԾԻՐ

Միգուցե դու զգոն ես, օրինակ՝ երբ գիշերը դրսում ես լինում, սակայն վատ բաներ կարող են պատահել։ «Մրցավազքը արագ վազողներինը չէ,— ասվում է Աստվածաշնչում,— բարեհաճությունը գիտուններինը չէ, քանի որ ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9։11

Անետի նման՝ որոշ երիտասարդներ սեռական բռնության են ենթարկվում անծանոթների կողմից։ Ուրիշներն էլ ծանոթի կամ նույնիսկ ընտանիքի անդամի կողմից են բռնության ենթարկվում։ Նատալին ընդամենը տասը տարեկան էր, երբ հարևանությամբ ապրող մի տղա բռնաբարեց նրան։ «Ես այնքան վախեցած էի ու այնքան էի ամաչում, որ սկզբում ոչ մեկին ոչինչ չասացի»,— պատմում է նա։

 ՄԻ՛ ՄԵՂԱԴՐԻՐ ՔԵԶ

Անետը դեռ պայքարում է մեղավորության զգացման դեմ։ Նա ասում է. «Գլխիս մեջ անընդհատ այդ գիշերն է։ Ինձ թվում է՝ պետք է ավելի ուժեղ դիմադրեի նրան։ Պարզապես դանակի ծակոցը զգալուց հետո վախից անշարժացա ու էլ ոչինչ չկարողացա անել։ Այդուհանդերձ, պետք է անեի»։

Նատալին նույնպես պայքարում է մեղավորության զգացման դեմ։ «Ինչպե՞ս կարող էի այդքան դյուրահավատ լինել,— ասում է նա։— Ծնողներս զգուշացրել էին, որ բակում խաղալիս ես ու քույրս միշտ միասին լինենք, բայց չլսեցի նրանց։ Փաստորեն, ինքս ինձ փորձանքի մեջ գցեցի։ Տեղի ունեցածը մեծ ցավ պատճառեց ընտանիքիս, և ես ինձ եմ մեղադրում դրա համար։ Հիմա ամենից շատ դրա համար եմ տանջվում»։

Եթե զգում ես այն, ինչ Անետն ու Նատալին են զգում, նախևառաջ հիշիր, որ բռնաբարության զոհը դրա մասնակիցը չէ։ Որոշ մարդիկ արդարացնում են նման արարքը՝ ասելով՝ դե, տղա է։ Ուրիշներն էլ ասում են, որ բռնաբարության զոհերը իրենք են առիթ տալիս։ Սակայն ոչ ոք արժանի չէ այդպիսի դաժան վերաբերմունքի։ Եթե դու էլ ես դարձել այդ ստոր արարքի զոհը, մի՛ մեղադրիր քեզ։

Իհարկե, մի բան է լսել «մի՛ մեղադրիր քեզ» խոսքերը, մեկ ուրիշ բան է ընդունել դրանք։ Որոշ մարդիկ ինքնամփոփ են դառնում և լցվում են մեղավորության ու այլ բացասական զգացումներով։ Սակայն եթե լռես, արդյունքում ո՞վ կշահի՝ դո՞ւ, թե՞ հանցագործը։ Շատ կարևոր է կիրառել ստորև նշված խորհուրդը։

ՊԱՏՄԻՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻ ՄԱՍԻՆ

Աստվածաշունչն ասում է, որ ծայրահեղ վհատության պահին արդար Հոբն ասաց. «Հոգուս դառնությամբ պիտի խոսեմ» (Հոբ 10։1)։ Քեզ էլ կարող է օգնել այդպես վարվելը։ Եթե խոսես վստահելի անհատի հետ, ցավդ կմեղմանա, ու ժամանակի ընթացքում կհամակերպվես պատահածին։

Բռնաբարության հետևանքով առաջացած զգացումները չափազանց ծանր են, որ կարողանաս մենակ կրել դրանք։ Օգնություն խնդրիր որևէ մեկից և խոսիր այդ մասին

Այդպես վարվելը օգնեց Անետին։ Նա ասում է. «Ես պատմեցի մտերիմ ընկերուհուս, և նա հորդորեց խոսել իմ ժողովի երեցների հետ։ Ուրախ եմ, որ հետևեցի նրա խորհրդին։ Նրանք մի քանի անգամ խոսեցին ինձ հետ, և ես լսեցի հենց այն, ինչի կարիքն այդքան ունեի. տեղի ունեցածը իմ մեղքով չէր եղել։ Ես ոչ մի բանում մեղավոր չէի»։

Նատալին պատմեց ծնողներին բռնաբարության մասին։ «Ծնողներս աջակցեցին ինձ,— ասում է նա։— Նրանք հորդորեցին խոսել այդ մասին, և դա օգնեց, որ չափից շատ չտխրեմ ու չբարկանամ»։

Աղոթքը նույնպես մխիթարության աղբյուր եղավ Նատալիի համար։ «Աստծու հետ խոսելն ինձ օգնում էր,— ասում է նա,— հատկապես այն պահերին, երբ չէի կարողանում խոսել ուրիշ մեկի հետ։ Երբ աղոթում եմ, ազատ արտահայտում եմ մտքերս։ Աղոթքի շնորհիվ խաղաղությամբ ու հանգստությամբ եմ լցվում»։

Դու նույնպես կարող ես համոզվել, որ կա «բուժելու ժամանակ» (Ժողովող 3։3)։ Հոգ տար քո ֆիզիկական ու էմոցիոնալ առողջության մասին։ Բավականաչափ հանգստացիր։ Եվ, որ ամենակարևորն է, ապավինիր ամենայն մխիթարության Աստծուն՝ Եհովային (2 Կորնթացիներ 1։3, 4

 ԵԹԵ ԱՅՆ ՏԱՐԻՔՈՒՄ ԵՍ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ

Եթե դու աղջիկ ես, ու քեզ վրա ճնշում են բանեցնում, որ անմաքուր վարք դրսևորես, ոչ մի սխալ բան չկա, եթե հստակ ասես՝ «մի՛ արա» կամ «ձեռքդ քաշի՛ր»։ Թող քեզ չկանգնեցնի վախը այն բանի հանդեպ, որ այդպես վարվելով՝ կկորցնես ընկերոջդ։ Եթե նա այդ պատճառով հեռանա քեզնից, ուրեմն արժանի չէ, որ կողքիդ լինի։ Դու արժանի ես, որ քո կողքին իսկական տղամարդ լինի՝ այնպիսի մեկը, ով հարգանք կդրսևորի մարմնիդ ու սկզբունքներիդ հանդեպ։

ԹԵՍՏ

«Միջնակարգ դպրոցում տղաները հետևից մոտենում էին ինձ, քաշում էին իմ կրծկալից ու ստորացուցիչ բաներ ասում, օրինակ՝ թե ինչքան լավ կզգայի, եթե սեքսով զբաղվեի նրանց հետ» (Կորետա)։

Քո կարծիքով՝ այդ տղաների արածը

  1. Կատա՞կ էր

  2. Ֆլի՞րտ

  3. Սեռական ոտնձգությո՞ւն

«Ավտոբուսում մի տղա սկսեց զզվելի բաներ ասել ինձ ու ձեռք գցել։ Ես մի կողմ հրեցի նրա ձեռքը և ասացի, որ իր տեղը փոխի։ Նա այնպես նայեց ինձ, ասես ես տարօրինակ էի» (Քենդիս)։

Քո կարծիքով՝ այդ տղայի արածը

  1. Կատա՞կ էր

  2. Ֆլի՞րտ

  3. Սեռական ոտնձգությո՞ւն

«Անցած տարի մի տղա անընդհատ ասում էր ինձ, որ ես նրան դուր եմ գալիս, և որ ուզում է հետս ընկերություն անել, թեև ես միշտ պատասխանում էի՝ ո՛չ։ Երբեմն նա շոյում էր ձեռքս։ Ես ասում էի նրան, որ դադարի այդպես անելուց, բայց նա շարունակում էր։ Մի օր, երբ կոշիկիս կապն էի կապում, նա թեթև հարվածեց հետույքիս» (Բեթանի)։

Քո կարծիքով՝ այդ տղայի արածը

  1. Կատա՞կ էր

  2. Ֆլի՞րտ

  3. Սեռական ոտնձգությո՞ւն

Երեք հարցերի ճիշտ պատասխանն է 3-րդ տարբերակը։

Ինչո՞վ է սեռական ոտնձգությունը տարբերվում ֆլիրտից ու կատակից։

Սեռական ոտնձգությունը հաճույք է պատճառում միայն մեկին։ Այն շարունակվում է, նույնիսկ երբ ոտնձգություն անողին ասում ես, որ կանգ առնի։

Սեռական ոտնձգությունը լուրջ բան է։ Այն կարող է տանել սեռական բռնության։

Իմացիր ավելին

Ինչպե՞ս պայքարել սեռական ոտնձգության դեմ

Իմացիր, թե ինչ է սեռական ոտնձգությունը և ինչ կարող ես անել, եթե դրա զոհն ես դարձել։