Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները

 ՀԱՐՑ 7

Ի՞նչ անեմ, եթե ինձ առաջարկում են սեքսով զբաղվել

Ի՞նչ անեմ, եթե ինձ առաջարկում են սեքսով զբաղվել

ԻՆՉՈՒ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Այս հարցի հետ կապված քո որոշումները խոր հետքեր կթողնեն ողջ կյանքիդ վրա։

ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒ ԿՎԱՐՎԵՍ

Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Սառան ընդամենը երկու ամիս է, ինչ ճանաչում է Միքայելին, բայց թվում է, թե մի ամբողջ կյանք գիտի նրան։ Նրանք շարունակ հաղորդագրություններ են ուղարկում իրար, ժամերով խոսում են հեռախոսով։ Անգամ երբ նրանցից մեկը սկսում է խոսել, մյուսը կարող է ավարտել նրա միտքը։ Սակայն այժմ Միքայելն ավելին է ուզում...

Անցած երկու ամիսների ընթացքում Միքայելն ու Սառան միայն իրար ձեռք են բռնել և կարճ համբուրվել։ Սառան չի ուզում դրանից ավելին, բայց միևնույն ժամանակ չի էլ ուզում կորցնել Միքայելին։ Միայն նրա հետ է նա իրեն այդքան գեղեցիկ ու գրավիչ զգում։ «Բացի այդ,— մտածում է նա,— մենք սիրում ենք իրար»։

Պատկերացրու՝ այն տարիքում ես, որ կարող ես ժամադրվել։ Եթե դու լինեիր Սառայի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիր։

ԿԱՆԳ ԱՌ ԵՎ ՄՏԱԾԻՐ

Սեռական հարաբերությունը Աստծուց տրված պարգև է միայն ամուսնացած մարդկանց համար։ Մինչև ամուսնանալը սեռական հարաբերություններ ունենալով՝ անհատը ցույց է տալիս, որ չի գնահատում այդ պարգևը։ Դա նման է նրան, որ քեզ մի գեղեցիկ հագուստ են նվիրում, իսկ դու այն որպես փալաս ես օգտագործում

Եթե հաշվի չառնես որևէ ֆիզիկական օրենք, օրինակ, ձգողականության օրենքը, հետևանքները աղետալի կլինեն։ Նույնը կլինի այն դեպքում, եթե խախտես բարոյականության վերաբերյալ օրենքները, որոնցից է «հեռու մնա պոռնկությունից» օրենքը (1 Թեսաղոնիկեցիներ 4։3

Իսկ ի՞նչ կպատահի, եթե չհնազանդվես այդ օրենքին։ Աստվածաշունչն ասում է. «Նա, ով պոռնկությամբ է զբաղվում, իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում» (1 Կորնթացիներ 6։18)։ Ի՞նչ է դա նշանակում։

 Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ երիտասարդներ, ովքեր անբարոյություն են գործել, կրել են ստորև նշված հետևանքներից մեկը կամ մի քանիսը։

  • ԱՓՍՈՍԱՆՔ։ Շատ տղաներ և աղջիկներ, ովքեր նախքան ամուսնանալը սեռական հարաբերություն են ունեցել, խոստովանել են, որ հետո ափսոսել են։

  • ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ։ Սեքսից հետո թե՛ տղան, թե՛ աղջիկը մտածում են. «Տեսնես՝ է՞լ ում հետ է նա սեքսով զբաղվել»։

  • ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ։ Շատ աղջիկներ սրտի խորքում ուզում են, որ իրենց պաշտպանեն, ոչ թե օգտագործեն։ Իսկ շատ տղաներ աղջկա հետ հարաբերություններ ունենալուց հետո կորցնում են իրենց հետաքրքրությունն այդ աղջկա նկատմամբ։

  • Ամփոփում։ Եթե համաձայնվում ես սեքսով զբաղվել նախքան ամուսնությունը, դու անարգում ես ինքդ քեզ՝ կորցնելով թանկ մի բան (Հռոմեացիներ 1։24) Քո մարմինը շատ արժեքավոր է, չարժե այն անարգել։

Ցույց տուր, որ ուժեղ կամքի տեր անձնավորություն ես և կարող ես հնազանդվել Աստծու օրենքին՝ «հեռու մնալ պոռնկությունից» (1 Թեսաղոնիկեցիներ 4։3)։ Եթե հետագայում ամուսնանաս, կկարողանաս սեռական հարաբերություններ ունենալ։ Այդ ժամանակ ոչ մի բան չի զրկի քեզ ուրախությունից՝ ո՛չ հոգեկան ապրումները, ո՛չ ափսոսանքը և ո՛չ անարժեքության զգացումը, որ առաջանում են մինչամուսնական սեքսի պատճառով (Առակներ 7։22, 23; 1 Կորնթացիներ 7։3

 Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

  • Մի՞թե քեզ իսկապես սիրող անհատը կվտանգի քո ֆիզիկական և էմոցիոնալ առողջությունը։

  • Մի՞թե այն անհատը, ով անկեղծորեն հոգ է տանում քո մասին, կդրդի քեզ մի բանի, ինչի պատճառով կվնասվեն Աստծու հետ ունեցած քո փոխհարաբերությունները (Եբրայեցիներ 13։4