Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Մոտեցիր Եհովային

Նախաբան

Նախաբան

Սիրելի՛ ընթերցող

Կարո՞ղ ես ասել, որ մտերիմ ես Աստծու հետ։ Շատերին դա պարզապես անհնար է թվում։ Ոմանք այն մտավախությունն ունեն, թե Աստված չափազանց անհասանելի է։ Ուրիշներն էլ մտածում են, թե երբեք արժանի չեն լինի նրան մոտենալու։ Սակայն Աստվածաշնչում տրվում է հետևյալ հրավերը. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Աստված վստահեցնում է իր երկրպագուներին. «Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից և ասում. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»» (Եսայիա 41։13

Ինչպե՞ս կարող ենք նման մտերիմ փոխհարաբերություններ հաստատել Աստծու հետ։ Ցանկացած ընկերական կապ հիմնված է տվյալ անձնավորությանը ճանաչելու, նրա բնավորության գծերով հիանալու և դրանք գնահատելու վրա։ Ուստի շատ կարևոր է ուսումնասիրել Աստծու հատկություններն ու գործելակերպը, որոնք նկարագրվում են Աստվածաշնչում։ Երբ խորհրդածենք այն մասին, թե ինչպես է Եհովան դրսևորում իր հատկություններից յուրաքանչյուրը, տեսնենք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը կատարելապես արտացոլել դրանք, և հասկանանք, թե ինչպես մենք կարող ենք զարգացնել այդ հատկությունները, կմոտենանք Աստծուն։ Մենք կտեսնենք, որ Եհովան տիեզերքի օրինական և կատարյալ Գերիշխանն է։ Ավելին, նա այն Հայրն է, որի կարիքը բոլորս ունենք։ Լինելով զորեղ, արդար, իմաստուն և սիրառատ՝ նա երբեք չի լքում իր հավատարիմ զավակներին։

Թող այս գիրքը օգնի քեզ ավելի մոտենալու Եհովա Աստծուն և այնպիսի փոխհարաբերություններ հաստատելու նրա հետ, որոնք երբեք չեն խզվի։ Դրա շնորհիվ դու կկարողանաս ապրել ու փառաբանել նրան հավիտյան։

Հրատարակիչներ