Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում

Ներածություն

Ներածություն

«Մանկությունս անցել է մի փոքրիկ գյուղում, որը գտնվում էր Սիերա Լեոնեի հյուսիսում,— պատմում է Դաուդան։— Հիշում եմ՝ երբ դեռ փոքր տղա էի, մենք մի հողամաս ունեինք, որը կռվախնձոր էր դարձել։ Մեր հարևանները պնդում էին, թե այդ հողամասն իրենցն է։ Ի վերջո, հրավիրեցինք մի գուշակի, որպեսզի նա օգներ մեզ լուծելու խնդիրը։ Վերջինս կանչեց մի մարդու, նրան հայելի տվեց ու ծածկեց սպիտակ շորով։ Քիչ հետո այդ մարդը բղավեց. «Ես տեսնում եմ սպիտակ հագած մի ծերունու՝ կորացած մեջքով»։

Նա նկարագրում էր պապիկիս։ «Եթե չեք հավատում, եկեք ու ինքներդ տեսեք»,— սարսափահար բացականչեց տղամարդը։ Ոչ ոք տեղից չշարժվեց։

Այդ մարդը վախից դողում էր։ Նրան սառը քրտինք էր պատել։ Փորձելով հանգստացնել տղամարդուն՝ գուշակը նրա վրա շաղ տվեց տերևներից ու ջրից պատրաստված մի «մոգական» հեղուկ։

«Պապիկն» ասաց, որ հողը պատկանում է մեր ընտանիքին, և որ տատիկը կարող է առանց անհանգստանալու մշակել այն։ Մյուս ընտանիքն ընդունեց այդ որոշումը։ Խնդիրը լուծված էր»։

 Աֆրիկայում նման դեպքեր հաճախ են լինում։ Աշխարհի մյուս մասերում նույնպես միլիոնավոր մարդիկ հավատում են, թե մահացածները գտնվում են ոգիների աշխարհում, կարող են տեսնել երկրի վրա ապրողներին և ազդել նրանց վրա։ Ճի՞շտ են արդյոք այս պատկերացումները։ Գոյություն ունի՞ կյանք մահից հետո։ Եթե ոչ, ապա ովքե՞ր են ներկայանում իբրև մահացածների հոգիներ։ Անչափ կարևոր է գտնել այս հարցերի ճիշտ պատասխանները։ Դրանից կարող է կախված լինել մեր կյանքը։