Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում

Հիասքանչ ապագա

Հիասքանչ ապագա

Սատանան ու նրա դևերը անդունդը կգցվեն

Սատանան ու նրա դևերը հավիտյան չեն մոլորեցնելու մարդկանց։ Եհովան արդեն նրանց դուրս է նետել երկնքից (Հայտնություն 12։9)։ Իսկ մոտ ապագայում կվերացնի նրանց ազդեցությունը նաև երկրի վրայից։ Հովհաննես առաքյալը նկարագրում է. «Տեսա մի հրեշտակ, որ իջնում էր երկնքից և իր ձեռքում անդունդի բանալին ու մի մեծ շղթա ուներ։ Եվ նա բռնեց վիշապին՝ վաղեմի օձին, որը Բանսարկուն և Սատանան է, ու կապեց նրան հազար տարով։ Եվ նրան անդունդը գցեց և այն փակեց ու կնքեց նրա վրա, որ նա այլևս չմոլորեցնի ազգերին, մինչև որ հազար տարին լրանա» (Հայտնություն 20։1–3)։ Ի վերջո, Աստված մեկընդմիշտ կործանելու է Սատանային ու նրա դևերին (Հայտնություն 20։10

Վատ մարդիկ նույնպես կվերանան (Սաղմոս 37։9, 10; Ղուկաս 13։5

Հույս մահացածների համար

Մահացած մարդիկ հարություն են առնելու և ապրելու են երկրի վրա

Չար ոգիների ազդեցությունը երկրի վրայից վերացնելուց  հետո Եհովան կօրհնի մարդկությանը։ Նրա օրհնություններից մեկը կապված է մահացածների հետ։ Ինչպես տեսանք, վերջիններս անկենդան վիճակում են։ Հետաքրքրական է, սակայն, որ Հիսուսը մահը համեմատեց քնի հետ (Հովհաննես 11։11–14)։ Նա գիտեր, որ ժամանակ է գալու, երբ բոլոր ննջեցյալները «կարթնանան» այդ խոր քնից։ Հիսուսն ասաց. «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են գտնվում.... դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29; համեմատի՛ր Գործեր 24։15

Այո՛, մահացածները նորից կապրեն, և կապրեն հենց այստեղ՝ երկրի վրա։ Պատկերացնո՞ւմ եք. այդ ժամանակ ոչ թե մահվան մասին լուրեր կլսենք, այլ հարություն։ Ի՜նչ ցնծությամբ մենք կգրկենք մեր մահացած հարազատներին...

Իմացիր ավելին

ԲԱՐԻ ԼՈՒՐ ԱՍՏԾՈՒՑ

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Աստվածաշնչում ասվում է, թե ինչու է Աստված ստեղծել երկիրը, երբ վերջ կդրվի տառապանքին, և ինչ է ապագայում սպասվում երկրին և նրա բնակիչներին։

ԲԱՐԻ ԼՈՒՐ ԱՍՏԾՈՒՑ

Ի՞նչ հույս կա մահացածների համար

Ի՞նչ է լինում, երբ մահանում ենք։ Կտեսնե՞նք նորից կյանքից հեռացած մեր սիրելիներին։