Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում

Կյանք դրախտ–երկրում

Կյանք դրախտ–երկրում

Եհովան լուծում կտա այն բոլոր խնդիրներին, որ առաջ են եկել Սատանայի ու նրա դևերի պատճառով։ Աստծու կողմից նշանակված Թագավորը՝ Հիսուսը Քրիստոսը, երկիրը դրախտի կվերածի (Դանիէլ 7։13, 14; Ղուկաս 23։43

Եհովան խոստանում է հետևյալը.

  • ՎԵՐՋ ՍՈՎԻՆ։ «Երկիր իր պտուղը պիտի տայ. ու Աստուած, մեր Աստուածը, մեզ պիտի օրհնէ»։ «Ցորենի առատություն կլինի երկրի մեջ, սարերի գլուխների վրա» (Սաղմոս 67։6, ԱԱ; 72։16)։

  • ՎԵՐՋ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ։ «Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը.... որ դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը» (Սաղմոս 46։8, 9

  • ՎԵՐՋ ՉԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ։ «Չարերը կ’սատկեն.... Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ. եւ երբոր նորա տեղին մտիկ տաս՝ նա չ’կա» (Սաղմոս 37։9, 10

  •  ՎԵՐՋ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՏԱՌԱՊԱՆՔԻՆ ՈՒ ՄԱՀԻՆ։ «Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։ Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է» (Եսայիա 35։5, 6

    «Աստված նրանց հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։3, 4

Ի տարբերություն չար ոգիների՝ Եհովան երբեք չի ստում։ Նա միշտ կատարում է իր խոստումները (Ղուկաս 1։36, 37)։ Աստված սիրում է քեզ և ուզում է, որ ապրես գալիք Դրախտում։ Ի՞նչ պետք է անես դրա համար։ Եհովայի վկաների օգնությամբ ուսումնասիրիր Աստվածաշնչի թանկարժեք ճշմարտությունները։ Եթե ապրես դրանց համաձայն, կազատվես սնոտի ու կեղծ ուսմունքների կապանքներից։ Իսկ ապագայում կազատվես նաև մեղքից ու մահից։ Չէ՞ որ Հիսուսն ասել է. «Ճշմարտությունը կիմանաք, ու ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32

Իմացիր ավելին

ԲԱՐԻ ԼՈՒՐ ԱՍՏԾՈՒՑ

Ի՞նչ է բարի լուրը

Իմացիր, թե ինչ լուր է հայտնում Աստված, և ինչ պետք է անենք մենք։

ԲԱՐԻ ԼՈՒՐ ԱՍՏԾՈՒՑ

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Աստվածաշնչում ասվում է, թե ինչու է Աստված ստեղծել երկիրը, երբ վերջ կդրվի տառապանքին, և ինչ է ապագայում սպասվում երկրին և նրա բնակիչներին։