Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում

Ծառայեք Եհովայի՛ն

Ծառայեք Եհովայի՛ն

Այսօր մարդիկ ունեն ընդամենը երկու ընտրություն՝ ծառայել կա՛մ Աստծուն, կա՛մ Սատանային։ Հնարավոր չէ ծառայել երկուսին միաժամանակ։ Իմաստուն կլինի ընտրել Եհովային։ Ինչո՞ւ։

Եհովան բարի Աստված է

Ինչպես տեսանք, դևերը վնասում և մոլորության մեջ են գցում մարդկանց։ Նրանք հաճույք են ստանում դրանից։ Այնինչ Եհովան մեզ սիրում է իր հարազատ երեխաների պես։ Նա «ամեն բարի պարգևի և ամեն կատարյալ նվերի» Աղբյուր է (Հակոբոս 1։17)։ Աստված ոչինչ չի խնայում մարդկանց համար։ Հանուն մեզ նա մեծ զոհողությունների է գնացել (Եփեսացիներ 2։4–7

Սերը մղում էր Հիսուսին բուժելու հիվանդներին

Աստված երկիր ուղարկեց իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ու զորություն տվեց բուժելու համրերին, կույրերին, կաղերին, բորոտներին և այլ հիվանդություններով տառապողներին։ Հիսուսը մարդկանց միջից դևեր էր հանում և նույնիսկ հարություն էր տալիս մահացածներին (Մատթեոս 9։32–35; 15։30, 31; Ղուկաս 7։11–15

Աստված երբեք չի ստում։ Նա միշտ ճշմարտությունն է հայտնում (Թուոց 23։19

 Մերժեք պիղծ սովորույթները

Սուտ գաղափարները և սնոտիապաշտությունը նման են սարդոստայնի, որի մեջ խճճվել են միլիոնավոր մարդիկ։ Նրանք վախենում են մահացածներից, դևերից, նշաններից, անեծքից, չար աչքից, թուղթուգրից և բազում այլ բաներից։ Այդ անհատները հետևում են այնպիսի սովորույթների, որոնք ծագել են Սատանայի ուսմունքներից։ Մինչդեռ Աստծու ծառաները ազատ են նման կապանքներից։

Եհովան անհամեմատ ավելի հզոր է, քան Սատանան։ Եթե ծառայեք Աստծուն, նա ձեզ կպաշտպանի դևերից (Հակոբոս 4։7)։ Ոչ մի անեծք ազդեցություն չի ունենա ձեզ վրա։ Ահա մի դեպք, որը տեղի է ունեցել Նիգերիայում։ Երեք հզոր կախարդներ անիծեցին մի Եհովայի վկայի, որը հրաժարվել էր հեռանալ իրենց քաղաքից։ Նրանց անեծքի համաձայն՝ Վկան պետք է մահանար։ Բայց այդպես չեղավ։ Դա խիստ վախեցրեց կախարդներից մեկին։ Ուստի նա գնաց Վկայի մոտ ու աղերսեց, որ ների իրեն։

Եփեսացի քրիստոնյաներն այրեցին իրենց ոգեհարցական գրքերը

Եթե դևերը հարձակվեն ձեզ վրա, բարձրաձայն կանչեք Եհովայի անունը։ Նա անպայման կպաշտպանի (Առակաց 18։10)։ Աստծու օգնությունը ստանալու համար պետք է նաև խզեք ձեր կապերը դևերի հետ ու հրաժարվեք ոգեհարցության հետ առնչվող բոլոր բաներից։ Այդպես վարվեցին հին Եփեսոսի բնակիչներից ոմանք։ Նրանք հավաքեցին մոգության  վերաբերյալ իրենց բոլոր գրքերը և այրեցին (Գործեր 19։19, 20)։ Աստծու ժամանակակից ծառաները պետք է նույնը անեն։ Ձերբազատվե՛ք թալիսմաններից, աչքի ուլունքներից, կուռքերից, մոգական գրքերից և այն ամենից, ինչը կապ ունի ոգեհարցության հետ։

Ընդունեք ճշմարիտ կրոնը

Աստծու հավանությունը ստանալու համար բավական չէ միայն լքել կեղծ կրոնը և  չանել վատ բաներ։ Հարկավոր է ընդունել ճշմարիտ կրոնը և կատարել Եհովայի պատվիրանները, որոնք գրված են Աստվածաշնչում։

Հաճախեք քրիստոնեական հանդիպումներին (Եբրայեցիներ 10։24, 25)

Ուսումնասիրեք Աստվածաշունչը (Հովհաննես 17։3)

Քարոզեք բարի լուրը (Մատթեոս 24։14)

Աղոթեք Եհովային (Փիլիպպեցիներ 4։6, 7)

Մկրտվեք (Գործեր 2։41)

Կապ հաստատեք Եհովայի վկաների հետ

Սատանան ու նրա դևերը երկրի վրա ներկայացուցիչներ ունեն՝ մարդիկ, որոնք սովորեցնում և անում են սխալ բաներ։ Եհովան նույնպես ներկայացուցիչներ ունի։ Դրանք Եհովայի վկաներն են (Եսայիա 43։10)։ Նրանց թիվը ամբողջ աշխարհում մոտավորապես յոթ միլիոն է։ Վկաները ձգտում են բարին անել և մարդկանց սովորեցնել ճշմարտությունը։ Շատ երկրներում նրանք ունեն հավաքատեղիներ, որոնք կոչվում են Թագավորության սրահներ։ Վկաները շատ ուրախ կլինեն տեսնել ձեզ այնտեղ։

Վկաները օգնում են ուրիշներին ծառայելու Աստծուն։ Ուստի նրանք սիրով Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն կանցկացնեն ձեզ հետ։ Դրա շնորհիվ դուք կիմանաք, թե ինչպես պետք է երկրպագել Եհովային։ Այդ ուսումնասիրություններն անվճար են։ Քանի որ Վկաները սիրում են մարդկանց և Աստծուն, ուրախությամբ են սովորեցնում ճշմարտությունը։

Եհովայի վկաները կօգնեն ձեզ ծառայելու Աստծուն