Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում

Դևերը մարդասպաններ են

Դևերը մարդասպաններ են

Պատմության ընթացքում չար ոգիները միշտ էլ դաժանություններ են արել։ Սա պարզ երևում է Հոբի օրինակից։ Սատանան անասելի տառապանք պատճառեց այդ աստվածավախ մարդուն։ Նախ՝ սպանեց նրա ծառաներին ու անասուններին։ Ապա՝ «մի մեծ հողմի» միջոցով ավերեց այն տունը, որտեղ խնջույք էին անում Հոբի տասը երեխաները։ Բոլորն էլ մահացան։ Այնուհետև Սատանան «զարկեց Յոբին չարաչար պալարներով նորա ոտքի թաթից մինչեւ նորա գագաթը» (Յոբ 1։7–19; 2։7

Դևերը տանջում էին մարդկանց նաև Հիսուսի օրերում։ Չար ոգիները տարբեր վնասներ էին հասցնում նրանց՝ կույր կամ համր էին դարձնում (Մատթեոս 9։32, 33; 12։22)։ Օրինակ՝ նրանք դրդում էին մի տղամարդու, որ քարերով խփի ինքն իրեն (Մարկոս 5։5)։ Իսկ մի տղայի գետին էին զարկում ու գցում էին ջղաձգության մեջ (Ղուկաս 9։42

Անցյալում դևերը մարդկանց գցում էին ջղաձգության մեջ կամ հիվանդ էին դարձնում

Երկնքից վայր նետվելուց հետո Սատանան ու դևերն ավելի արնախում են դարձել։ Այս մասին վկայող բազմաթիվ դեպքեր կան, որ տեղի են ունեցել աշխարհի տարբեր  ծայրերում։ Դևերը ոմանց նկատմամբ սեռական ոտնձգություններ են անում, ոմանց վրա գիշերները հարձակումներ են գործում, ոմանց էլ հիվանդ են դարձնում, զրկում են քնից, սարսափելի երազներ են տալիս, հասցնում են խելագարության, դրդում մարդասպանության կամ ինքնասպանության։

Այսօր դևերը մարդկանց դրդում են բռնության, գիշերները հարձակումներ են գործում նրանց վրա, սարսափելի երազներ են տալիս

Այս առումով ուշագրավ է Սուրինամում ապրող Լինտինայի օրինակը։ Նա պատմում է, որ դևերը սպանել են իր ընտանիքի 16 անդամներին։ Իսկ իրեն 18 տարի ֆիզիկապես տանջել են ու հասցրել խելացնորության։ Նա սեփական փորձից գիտի, որ դևերը «հաճույք են ստանում իրենց անմեղ զոհերին տանջամահ անելուց»։

Բարեբախտաբար, Եհովան ի զորու է պաշտպանել իր ծառաներին Սատանայի հարձակումներից (Առակաց 18։10