Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում

Դևերը կողմնակիցներ են փնտրում

Դևերը կողմնակիցներ են փնտրում

Որոշ սովորույթներ ծագել են այն սուտ գաղափարից, թե մահացածները կարող են տեսնել մեզ

Ինչո՞ւ են Սատանան ու դևերը այդքան ջանքեր թափում մարդկանց մոլորեցնելու համար։ Որովհետև նրանք ուզում են, որ մենք էլ ապստամբենք Աստծու դեմ և դառնանք նրանց կողմնակիցները։ Ավելին, դևերը փափագում են, որ պաշտենք իրենց։ Չար ոգիները ցանկանում են, որ հավատանք նրանց ստերին և անենք Աստծուն տհաճ գործեր։ Այդ գործերից են նաև մահացածների հետ կապված սովորույթները։

Հարազատ կորցրած մարդը, բնականաբար, մեծ ցավ է ապրում, և դա արտահայտում է տարբեր ձևերով։ Օրինակ՝ Հիսուսը լաց եղավ, երբ նրա ընկեր Ղազարոսը մահացավ (Հովհաննես 11։35

Պատահական չէ, որ մահվան հետ կապված բազմաթիվ սովորույթներ կան։ Ընդ որում տարբեր երկրներում դրանք տարբեր են։ Երբեմն այդ սովորույթները չեն հակասում աստվածաշնչյան սկզբունքներին։ Բայց հաճախ դրանք կապ ունեն հոգու անմահության գաղափարի հետ։ Հանգուցյալի հոգուց վախենալով՝ մարդիկ անքուն գիշեր են անցկացնում դագաղի մոտ, կանչում են ողբասացների, տարբեր տեսակի թաղման արարողություններ են  կատարում և այլն։ Այնինչ մահացածները ոչինչ չգիտեն։ Ուստի այն անհատները, ովքեր հետևում են նման սովորությունների, իրականում Սատանայի շահերին են ծառայում (Ժողովող 9։5

Որոշ սովորույթներ ծագել են այն սուտ գաղափարից, թե մահացածները մեր օգնության կարիքն ունեն

Մի շարք ծեսեր ու սովորույթներ առաջ են եկել այն գաղափարից, թե մահացածները օգնության կարիք ունեն։ Եթե ապրողները ոչինչ չանեն ննջեցյալի հոգու հանգստության համար, վերջինս վնաս կհասցնի նրանց։ Որոշ երկրներում անհատի քառասունքին կամ մահվան տարելիցին հացկերույթ է կազմակերպվում կամ զոհ է մատուցվում։ Ենթադրվում է, թե դրա շնորհիվ ննջեցյալը հանգիստ կգնա երկինք։ Ընդունված է նաև ուտելիք և խմիչք մատուցել մահացածին։

Նման սովորույթները սխալ են, քանզի թիկունք են կանգնում այն սուտ գաղափարներին, որոնք Սատանան տարածում է մահացածների մասին։ Ի՞նչ եք կարծում, Եհովային հաճելի կլինի՞, եթե մենք մասնակցենք այնպիսի արարողությունների, որոնց հետևում դևերն են կանգնած։ Բոլորովի՛ն (2 Կորնթացիներ 6։14–18

Ճշմարիտ Աստծու ծառաները չեն ցանկանում որևէ ձևով մասնակից լինել այն ամենին, ինչը նպաստում է Սատանայի կեղծ գաղափարների տարածմանը։ Փոխարենը՝ նրանք օգնում և մխիթարում են կենդանի  մարդկանց, քանի որ մահացած մարդուն կարող է օգնել միմիայն Եհովան (Յոբ 14։14, 15

Աստված դատապարտում է ոգեհարցությունը

Ոմանք անմիջաբար կամ ոգեհարցի միջոցով կապ են հաստատում դևերի հետ։ Դա կոչվում է ոգեհարցություն։ Կախարդությունը, գուշակությունը, հոգի կանչելը, վախ չափելը և նման այլ բաները ոգեհարցության ձևեր են։

Աստված դատապարտում է բոլոր այս վատ բաները։ Նա բացարձակ նվիրվածություն է պահանջում (Ելից 20։5)

Աստվածաշունչը դատապարտում է այդ ամենը։ Այնտեղ ասվում է. «Ձեր մէջ չ’գտնուի.... դիւթութիւն դիւթող, գուշակող եւ հմայող եւ կամ հաւահարց, նաեւ կախարդ, կամ վհուկ, կամ նշանագէտ, կամ մեռելահարցուկ. որովհետեւ բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է» (Բ Օրինաց 18։10–12

Ինչո՞ւ է Եհովան նման խիստ նախազգուշացում տալիս ոգեհարցության վերաբերյալ։

 Մեր իսկ բարօրության համար։ Աստված սիրում է մեզ և հոգ է տանում մեր մասին։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տալիս մերժել ոգեհարցության բոլոր ձևերը։ Եհովան գիտի, որ դևերի հետ հաղորդակցվելով՝ վնաս կհասցնենք ինքներս մեզ։

Այս առումով ուշագրավ է Բրազիլիայում ապրող Նիլդայի օրինակը։ Քանի որ այդ կինը զբաղվում էր ոգեհարցությամբ, դևերը նրա կյանքը անտանելի էին դարձրել։ Նա պատմում է. «Ոգիների համար ես խաղալիք էի։ Նրանք ինձ անընդհատ թելադրում էին, թե ինչ անեմ։ Ժամանակ առ ժամանակ կորցնում էի գիտակցությունս։ Ի վերջո, հոգեբուժարան ընկա։ Դևերի այդ սաստիկ հետապնդումներից նյարդերս քայքայվել էին։ Ստիպված էի հանգստացնող դեղանյութեր ընդունել։ Նաև անընդհատ ծխում էի ու խմում։ Այս ամենը շարունակվեց երկար տարիներ»։

Ոգեհարցությամբ զբաղվողները հաճախ դառը պտուղներ են քաղում։ Նրանք կարող են կորցնել իրենց տունը, ազատությունը և անգամ կյանքը

Սակայն Եհովայի ու նրա Վկաների օգնությամբ Նիլդան ի վերջո կարողացավ ազատվել դևերի ազդեցությունից։ Այժմ նա լիարժեք ու բովանդակալից կյանքով է ապրում։ Նիլդան ասում է. «Երբե՛ք, անգամ մեկ վայրկյանով, կապ մի՛ հաստատեք [չար] ոգիների հետ»։

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Ի՞նչ է լինում մահից հետո

Մահացածները գիտակցո՞ւմ են, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Կարո՞ղ է Սատանան ղեկավարել մարդուն

Ինչպե՞ս է Սատանան ազդեցություն բանեցնում մարդկանց վրա, և ինչպե՞ս կարող ես խուսափել նրա թակարդն ընկնելուց։