Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում

Ապստամբություն երկնքում

Ապստամբություն երկնքում

Սատանան օձի միջոցով Եվային ապստամբության դրդեց

Սկզբում բոլոր ոգեղեն էակները բարի էին։ Սակայն հետագայում նրանցից մեկը չար դարձավ։ Դա Սատանան էր։ Նա ուզում էր, որ մարդիկ իրեն պաշտեին և ոչ թե Աստծուն։ Տեսնենք, թե ինչպես Սատանան հասավ իր նպատակին։

Եդեմի պարտեզում կային բազմաթիվ մրգատու ծառեր։ Ադամն ու նրա կինը՝ Եվան, կարող էին ուտել դրանց համեղ պտուղները։ Բայց կար մի ծառ, որից նրանք չէին կարող օգտվել։ Աստված ասել էր, որ եթե նրանք ուտեն այդ ծառից, կմեռնեն (Ծննդոց 2։9, 16, 17

Մի անգամ, երբ Եվան մենակ էր, արտասովոր բան տեղի ունեցավ։ Մի օձ սկսեց խոսել նրա հետ։ Օձերն, իհարկե, չեն խոսում։ Իրականում, նրա միջոցով խոսում էր Սատանան։ Վերջինս ասաց, որ եթե Եվան ուտի արգելված պտուղներից, չի մեռնի։ Ավելին, նա Աստծու պես իմաստուն կդառնա։ Ինչ խոսք, դա բացահայտ սուտ էր։ Ցավոք, Եվան հավատաց Սատանային ու կերավ։ Հետո նա Ադամին էլ տվեց այդ պտղից, և վերջինս նույնպես կերավ (Ծննդոց 3։1–6

Այս պատմությունը փաստում է, որ Սատանան ապստամբ է ու ստախոս։ Նա հավատացրեց Եվային, թե խախտելով Աստծու օրենքը՝ վերջինս չի մահանա։ Այնինչ թե՛ Եվան և թե՛ Ադամը մահացան։ Սատանան նույնպես դատապարտված է մահվան։ Բայց  քանի դեռ նա կենդանի է, շարունակում է խաբել մարդկանց՝ դրդելով խախտել Եհովայի օրենքները (Հովհաննես 8։44

Սատանայի աջակիցները

Հետագայում Սատանայի կողմն անցան նաև ուրիշ հրեշտակներ։ Այդ ոգեղեն արարածները ցանկացան սեռական կապի մեջ մտնել գեղեցիկ կանանց հետ։ Նրանք իջան երկիր, իրենց վրա տղամարդու մարմիններ առան և կենակցեցին կանանց հետ։ Դա մեծ մեղք էր, քանի որ Աստված նման բան չէր նախատեսել հրեշտակների համար (Ծննդոց 6։1, 2; Հուդա 6

Չար հրեշտակները երկիր իջան, որպեսզի սեռական կապի մեջ մտնեն կանանց հետ

Հրեշտակների անբնական կապից ծնվեցին արտասովոր երեխաներ՝ դաժան ու բռնի հսկաներ։ Երկիրն այն աստիճանի լցվեց բռնությամբ, որ Եհովան որոշեց Համաշխարհային ջրհեղեղի միջոցով ոչնչացնել չարերին։ Կործանումից փրկվեցին միայն Նոյն ու նրա ընտանիքը (Ծննդոց 6։4, 11; 7։23

Չար հրեշտակները, սակայն, չվերացան։ Նրանք վերադարձան ոգեղեն ոլորտ։ Սա, իհարկե, չի նշանակում, թե այդ հրեշտակներն անպատիժ մնացին։ Աստված չընդունեց նրանց իր հոգևոր ընտանիքը, որը բաղկացած է արդար հրեշտակներից։ Բացի դրանից, Եհովան արգելեց այդ ոգեղեն արարածներին նյութական մարմիններ առնել։ Նրանք մահվան են դատապարտված և ի վերջո կործանվելու են (2 Պետրոս 2։4; Հուդա 6

 Վտարում երկնքից

Սատանան և նրա դևերը դուրս նետվեցին երկնքից

Աստվածաշնչի «Հայտնություն» գրքից երևում է, որ անցյալ դարի սկզբում երկնքում մի պատերազմ տեղի ունեցավ։ «Միքայելը [հարություն առած Հիսուս Քրիստոսը] և նրա [բարի] հրեշտակները պատերազմեցին վիշապի [Սատանայի] դեմ, և վիշապն ու նրա [չար] հրեշտակներն էլ պատերազմեցին, բայց նա չկարողացավ դիմադրել, և նրանց համար այլևս տեղ չգտնվեց երկնքում։ Եվ ցած գցվեց մեծ վիշապը, առաջին օձը, որ Բանսարկու և Սատանա է կոչվում, որ մոլորեցնում է ողջ բնակեցված երկիրը. նա ցած գցվեց երկրի վրա, և նրա [չար] հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին»։

Ինչպիսի՜ ուրախություն բարի հրեշտակների համար։ Չէ՞ որ Սատանան ու նրա աջակիցները վտարվեցին երկնքից։ Պատահական չէ, որ Աստվածաշնչում կարդում ենք. «Ուրախացե՛ք, ո՛վ երկինք, և դո՛ւք, որ բնակվում եք նրանում»։ Իսկ ի՞նչ կարելի է ասել երկրի բնակիչների մասին։ «Վա՜յ երկրին և ծովին,— շարունակում է Աստվածաշունչը,— որովհետև Բանսարկուն ցած իջավ ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12։7–9, 12

Սատանան ու նրա չար հրեշտակները՝ դևերը, մեծ վնաս են հասցնում և մոլորության մեջ են գցում մարդկանց։ Քանի որ դևերը Աստծու թշնամիներն են, նրանցից ոչ մեկը չի կարող լավը լինել։