Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում

Անմահ հոգի. դևերի սուտը

Անմահ հոգի. դևերի սուտը

Սատանան ու նրա դևերը «մոլորեցնում են ողջ բնակեցված երկիրը» (Հայտնություն 12։9)։ Նրանք չեն ուզում, որ մենք հավատանք Աստծու Խոսքին և ընդունենք, որ մահացածները անկենդան վիճակում են։ Ուստի ձգտում են համոզել մեզ, թե մարդը շարունակում է ապրել մահից հետո։ Քննարկենք, թե ինչ միջոցներով են չար ոգիները փորձում հասնել այդ նպատակին։

Կեղծ կրոն

Մարդիկ, կենդանիները, թռչունները, ձկները՝ բոլորը հոգիներ են

Շատ կրոններ սովորեցնում են, թե մարդը հոգի ունի։ Մահից հետո այդ հոգին դուրս է գալիս մարմնից և տեղափոխվում է ոգեղեն ոլորտ։ Այսինքն՝ մահանում է մարմինը, ոչ թե հոգին։ Ավելին, հոգին անմահ է։

Սակայն Աստծու Խոսքը նման բաներ չի ուսուցանում։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ հոգին հենց մարդն է և ոչ թե մարդու ներսում եղող ինչ–որ բան։ Ահա թե ինչպես է այնտեղ նկարագրվում Ադամի արարումը. «Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ» (Ծննդոց 2։7)։ Փաստորեն,  Ադամը ոչ թե հոգի ստացավ, այլ հոգի դարձավ։

Կենդանիները նույնպես հոգիներ են (Ծննդոց 1։20, 21, 24, 30, ՆԱ)։

Աստծու Խոսքում «հոգի» բառը գործածվում է «անձ» իմաստով։ Ըստ Աստվածաշնչի ՝ հոգին կարող է մահանալ։ Ահա մի քանի համարներ։

  • «Մեղավորին իր մոլորության ճանապարհից ետ դարձնողը նրա հոգին կփրկի մահից» (Հակոբոս 5։20

  • «Նոյն օրը նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին բոլորովին բնաջինջ արաւ» (Յեսու 10։35, 37

  • «Օրենքով թույլատրելի է շաբաթ օրով բարի՞ գործ անել, թե՞ չար գործ, մի հոգի փրկե՞լ, թե՞ սպանել» (Մարկոս 3։4

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ հոգին մեռնում է

Աստվածաշնչյան այլ համարներից երևում է, որ հոգին կարող է, օրինակ, խեղդվել (Յոբ 7։15; Յովնան 2։5)։ Այո՛, հոգին մահանում է։

Աստվածաշնչի ոչ մի էջում չեք հանդիպի «անմահ հոգի» արտահայտությունը։ Բացի այդ, հոգին չպետք է շփոթել ոգու հետ։ Անմահ հոգու մասին ուսմունքը աստվածաշնչային չէ։ Դա Սատանայի ու նրա դևերի ուսմունքն է, որը տարածվել է կեղծ կրոնի միջոցով։ Իսկ Եհովան ատում է ցանկացած  կրոնական սուտ (Առակաց 6։16–19; 1 Տիմոթեոս 4։1, 2

Ոգեհարցներ

Դևերը ներկայանում են իբրև մահացածների հոգիներ

Սատանան մարդկանց մոլորեցնում է նաև ոգեհարցների միջոցով։ Ոգեհարցը այն անձնավորությունն է, որը կապ ունի ոգիների հետ և նրանցից զանազան տեղեկություններ է ստանում։ Սովորաբար ոգեհարցները, ինչպես նաև բազմաթիվ այլ մարդիկ, կարծում են, թե մահացածների հոգիներն են տեղեկություններ հայտնում նրանց։ Սակայն ինչպես իմացանք Աստվածաշնչից, դա անհնար է (Ժողովող 9։5, 6, 10

Այդ դեպքում ո՞ւմ հետ են կապ հաստատում ոգեհարցները։ Դևերի՛։ Չար ոգիները տեսել են մահացածին և գիտեն, թե ինչ խոսելաձև ուներ նա, ինչ արտաքին, ինչ անցյալ և ինչ գիտելիքներ։ Ուստի հեշտությամբ կարողանում են նմանակել նրան (Ա Թագաւորաց 28։3–19

Հնարովի պատմություններ

Սատանան իր նպատակին հասնում է նաև հնարովի պատմությունների միջոցով, որոնք հաճախ շեղում են մարդկանց ուշադրությունը աստվածաշնչյան ճշմարտությունից (2 Տիմոթեոս 4։4

Ոմանք պնդում են, թե տեսել են անդրշիրիմյան աշխարհից վերադարձած մարդկանց

Օրինակ՝ Աֆրիկայում բազմաթիվ պատմություններ են պտտվում այն մասին, թե  ոմանք տեսել են անդրշիրիմյան աշխարհից վերադարձած մարդկանց։ Բայց նման դեպքերը, չգիտես թե ինչու, սովորաբար տեղի են ունենում հանգուցյալի բնակավայրից շատ հեռու։ Հարց է ծագում. «Մի՞թե այն անձնավորությունը, որը կարողացել է վերադառնալ անդրշիրիմյան աշխարհից, կուզենա իր հարազատներից ու ընկերներից հեռու լինել»։

Հնարավոր է նաև, որ ինչ–որ մեկը նման լինի մահացածին։ Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ մի գյուղում, որտեղ քարոզում էին երկու քրիստոնյաներ։ Նրանք նկատեցին մի մարդու, որն անընդհատ նրանց հետևից էր գնում։ Ինչո՞ւ։ Նա կարծում էր, թե քարոզիչներից մեկը իր հանգուցյալ եղբայրն է, որը մահացել էր մի քանի տարի առաջ։ Քարոզիչները փորձեցին տարհամոզել նրան, սակայն ապարդյուն... Պատկերացնո՞ւմ եք, թե այդ մարդը հետո ինչեր պատմած կլինի իր ընկերներին ու հարևաններին։

Ձայներ, երազներ, տեսիլքներ

Դևերը մարդկանց մոլորության մեջ են գցում երազների, տեսիլքների և ձայների միջոցով

Ոմանք տարօրինակ երազներ կամ տեսիլքներ են տեսնում, կամ էլ ձայներ են լսում անտեսանելի ոլորտից։ Այդպիսի արտասովոր երևույթները հաճախ սարսափեցնում են մարդկանց։ Օրինակ՝ Աֆրիկայում ապրող  Մարեյնը ամեն գիշեր լսում էր իր մահացած տատիկի ձայնը։ Նա վախից գոռում էր և արթնացնում բոլորին։ Վերջիվերջո Մարեյնը խելագարվեց։

Հարց է ծագում. ինչո՞ւ պետք է մահացածը ցանկանա վախեցնել իր հարազատին։ Թվում է, թե ոչ մի պատճառ չկա դրա համար։ Միանգամայն տրամաբանական է եզրակացնել, որ նման վնասակար երևույթների հետևում կանգնած են դևերը։

Բայց հնարավոր է՝ ոգիներն «օգտակար» բաներ ասեն։ Ահա մի դեպք, որը տեղի է ունեցել Սիերա Լեոնեում։ Գբասի անունով մի կին ծանր հիվանդ էր։ Մի անգամ նա երազում տեսավ իր մահացած հորը։ Վերջինս պատվիրեց գնալ ինչ–որ ծառի մոտ, պոկել նրա տերևներից մեկը, գցել մի աման ջրի մեջ և ապա խմել այդ ջուրը։ Գբասին չպետք է այդ մասին պատմեր ուրիշներին։ Նա այդպես էլ արեց, և... առողջացավ։

Մեկ այլ կին պատմում է, որ շատ է մխիթարվել, երբ մի գիշեր երազի մեջ տեսել է իր հանգուցյալ ամուսնուն. նա գեղեցիկ էր հագնված և լավ տեսք ուներ։

Որքան էլ այս երևույթները օգտակար և մխիթարական  թվան, դրանք Աստծու կողմից չեն։ Եհովան ճշմարտության Աստված է (Սաղմոս 31։5, ԱԱ)։ Նա երբեք մոլորության մեջ չի գցում մեզ։ Նման բանը բնորոշ է միայն դևերին։

Իսկ կա՞ն բարի դևեր։ Ո՛չ։ Չնայած որ նրանք երբեմն առաջին հայացքից օգտակար բաներ են անում, սակայն ամենևին էլ բարի չեն։ Եվային մոլորեցնելիս Սատանան նույնպես ընկեր ձևացավ (Ծննդոց 3։1)։ Բայց չէ՞ որ արդյունքում Եվան մեռավ։

Սատանայի պնդմանը հակառակ՝ Եվան մահացավ

Հաճախ է պատահում, որ չար մտադրություններ ունեցող մարդը իրեն ընկեր ձևացնի՝ դիմացինին խաբելու նպատակով։ Հայկական մի ասացվածքում ասվում է. «Դրսից հրեշտակ, ներսից սատանա»։ Իսկ Աստվածաշնչում նշվում է. «Սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանք է ընդունում» (2 Կորնթացիներ 11։14

Այսօր Եհովան մարդկանց հետ կապ չի հաստատում երազների, տեսիլքների կամ ոգեղեն ոլորտից եկող ձայների միջոցով։ Նա առաջնորդում և կրթում է Աստվածաշնչի օգնությամբ։ Իսկ Աստվածաշունչը կարող է մարդուն «ամբողջովին պատրաստված» դարձնել «ցանկացած բարի գործի համար» (2 Տիմոթեոս 3։17

Եհովան սիրում է մեզ և գիտի, որ դևերը նենգ են ու վտանգավոր։ Այդ պատճառով էլ զգուշացնում է նրանց խորամանկ արարքների մասին։

Իմացիր ավելին

ԲԱՐԻ ԼՈՒՐ ԱՍՏԾՈՒՑ

Ի՞նչ հույս կա մահացածների համար

Ի՞նչ է լինում, երբ մահանում ենք։ Կտեսնե՞նք նորից կյանքից հեռացած մեր սիրելիներին։