Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

Անշուշտ ուրախանում ես, երբ բարի լուր ես լսում։ Բայց, կա մի հրաշալի լուր, որն անչափ մխիթարական կլինի թե՛ քեզ համար, թե՛ քո սիրելիների։

Այս բարի լուրը գրված է Աստվածաշնչում՝ մի գրքում, որը տիեզերքի Արարիչը՝ Եհովա Աստված է գրել տվել հազարավոր տարիներ առաջ։ Այս հրատարակության մեջ մենք հիմնականում կկենտրոնանանք աստվածաշնչյան չորս գրքերի վրա, որոնցում մխիթարական լուր է գրված բոլորի համար։ Դրանք կրում են այն մարդկանց անունները, ում Աստված ներշնչել է գրի առնել այդ գրքերը։ Դրանք են՝ Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը։

Շատերը այդ գրքերը անվանում են չորս Ավետարաններ։ Չորս գրքերում էլ գրված է ավետիս՝ բարի լուր Հիսուսի մասին։ Դրանք հայտնում են, որ Հիսուսը Աստծու տված փրկության միջոցն է, և որ նա՝ որպես Աստծու երկնային Թագավորության Թագավոր, հարատև օրհնություններ կբերի բոլոր նրանց համար, ովքեր հավատ կդրսևորեն նրա հանդեպ (Մարկոս 10։17, 30; 13։13

ԻՆՉՈ՞Ւ ՉՈՐՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐ

Գուցե մտածես, թե ինչու Աստված գրի առնել տվեց չորս արձանագրություն Հիսուսի կյանքի և ուսուցումների մասին։

Անչափ օգտակար է այն, որ Հիսուսի կյանքի և գործունեության մասին գրվել են չորս առանձին Ավետարաններ։ Սա պատկերացնելու համար բերենք մի օրինակ. ենթադրենք՝ չորս մարդիկ կանգնած են մի հայտնի ուսուցչի մոտ։ Ուսուցչի դիմաց կանգնածը մաքսահավաք է, աջ կողմում կանգնածը բժիշկ է, ձախ կողմինը ձկնորս է և ուսուցչի մտերիմ ընկերը, իսկ ուսուցչի հետևում կանգնածը մի անձնավորություն է, որը տարիքով ամենաերիտասարդն է։ Բոլոր չորսն էլ անկեղծ մարդիկ են, սակայն յուրաքանչյուրը կենտրոնանում է տարբեր բաների վրա՝ ելնելով իր հետաքրքրություններից։ Եթե նրանցից յուրաքանչյուրը գրի առնի ուսուցչի խոսքերի ու գործերի մասին պատմություն, այդ չորս արձանագրություններում հավանաբար գրված կլինեն տարբեր մանրամասներ և տարբեր դեպքեր։ Կարդալով բոլոր չորս մարդկանց պատմությունները և հիշելով, որ նրանք դեպքերը գրի են առել տարբեր նպատակներով և տարբեր տեսանկյուններից՝ մենք լիարժեք պատկերացում կկազմենք այն մասին, թե ինչ է ասել և արել ուսուցիչը։ Այս օրինակը ցույց է տալիս, թե որքան օգտակար է, որ ունենք չորս առանձին պատմություններ, որտեղ խոսվում է Մեծագույն Ուսուցչի՝ Հիսուսի կյանքի մասին։

Վերը նշված օրինակում մաքսահավաքը իր պատմությունը գրում է հիմնականում հրեաների համար, ուստի  նա նշում է այնպիսի ուսմունքներ և դեպքեր, որոնք կհետաքրքրեն հրեաներին։ Իսկ բժիշկը ավելի շատ նկարագրում է այն դեպքերը, երբ հիվանդներ են բուժվել։ Նա չի հիշատակում որոշ մանրամասներ, որոնց մասին մաքսահավաքն է նշում, կամ այլ հերթականությամբ է նշում դրանք։ Ուսուցչի մտերիմ ընկերը կենտրոնանում է նրա զգացմունքների ու հատկությունների վրա։ Իսկ երիտասարդը դեպքերը ավելի հակիրճ ու ամփոփ է ներկայացնում։ Այդուհանդերձ, բոլորի ներկայացրած պատմությունները ճշգրիտ են։ Նմանապես, Հիսուսի մասին բոլոր չորս արձանագրություններն էլ օգնում են, որ խոր և լիարժեք գիտելիքներ ձեռք բերենք Հիսուսի կյանքի, գործունեության, սովորեցրած ուսմունքների և նրա անձնավորության մասին։

Մարդիկ ասում են «Մատթեոսի Ավետարան» կամ «Հովհաննեսի Ավետարան»։ Եվ դա սխալ չէ, քանի որ յուրաքանչյուր արձանագրությունն էլ հայտնում է «Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրը» (Մարկոս 1։1)։ Բայց մենք ունենք Հիսուս Քրիստոսի մասին մեկ ընդհանուր ավետիս, կամ՝ բարի լուր, որը գրի է առնված չորս Ավետարաններում։

Բազմաթիվ Աստվածաշունչ ուսումնասիրողներ համեմատել են Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի արձանագրած դեպքերն ու փաստերը և ստուգել են դրանց ներդաշնակությունը։ Մոտ մ.թ 170-ին ասորի գրող Տատիանոսը փորձել է նույն բանն անել։ Նա հասկացել է, որ այս չորս գրքերը ճշգրիտ են և ներշնչված են Աստծուց։ Միահյուսելով չորս Ավետարանները՝ նա կազմել է մի աշխատություն, որը կոչվում է «Դիատեսարոն». այն մեկ ներդաշնակ պատմություն է Հիսուսի կյանքի ու ծառայության մասին։

«Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» գիրքը կազմված է նույն ձևով, սակայն ավելի ճշգրիտ է և ամբողջական։ Պատճառն այն է, որ այսօր մենք ավելի լավ ենք հասկանում Հիսուսի պատմած առակներից ու հայտնած մարգարեություններից շատերի իմաստը։ Այս նոր ճշգրտումների շնորհիվ ավելի լավ ենք հասկանում այն, ինչ Հիսուսն ասել է և արել, ինչպես նաև ավելի լավ ենք պատկերացնում դեպքերի հաջորդականությունը։ Հնէաբանական պեղումները նույնպես լույս են սփռել որոշ մանրամասների վրա, ինչպես նաև օգնել են ավելի լավ հասկանալու, թե ինչու են ավետարանագիրները այս կամ այն կերպով ներկայացրել Հիսուսի մասին պատմությունը։ Իհարկե, ոչ ոք չի կարող միանշանակ ասել, թե կոնկրետ ինչ հերթականությամբ են զարգացել դեպքերը։ Այդուհանդերձ, այս գիրքը դեպքերը ներկայացնում է տրամաբանական հաջորդականությամբ։

ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿՅԱՆՔԸ

Մինչ ընթերցում ես այս գիրքը փորձիր մտքումդ վառ պահել մի կարևոր ճշմարտություն, որը օգտակար է քեզ և քո սիրելիների համար։ Այդ ճշմարտությունը Հիսուսը ինքն է հայտնել Թովմասին՝ ասելով. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6

Այս գիրքը կօգնի քեզ ավելի լավ հասկանալու, թե ինչ իմաստով է Հիսուսը «ճանապարհը»։ Միայն նրա միջոցով է հնարավոր աղոթքով մոտենալ Եհովային։ Բացի այդ, Հիսուսը Աստծու հետ հաշտվելու միակ ճանապարհն է (Հովհաննես 16։23; Հռոմեացիներ 5։8)։ Ուստի միայն Հիսուսի միջոցով կարող ես մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել Աստծու հետ։

Հիսուսը «ճշմարտությունն» է։ Նա ողջ կյանքի ընթացքում իր խոսքերով ու գործերով փաստեց, որ ապրում է ճշմարտության համաձայն։ Հիսուսի վրա կատարվեց Մեսիային վերաբերող բոլոր մարգարեությունները, և նրա միջոցով դրանք «այո» եղան (2 Կորնթացիներ 1։20; Հովհաննես 1։14)։ Այդ մարգարեությունները օգնում են մեզ տեսնելու, որ Հիսուսը կարևոր դեր ունի Աստծու նպատակների իրականացման մեջ (Հայտնություն 19։10

Հիսուս Քրիստոսը նաև «կյանքն» է։ Հիսուսը, իր կատարյալ կյանքն ու արյունը տալով որպես փրկանք, հնարավորություն տվեց մեզ ստանալու «իսկական կյանքը»՝ հավիտենական կյանքը (1 Տիմոթեոս 6։12, 19; Եփեսացիներ 1։7; 1 Հովհաննես 1։7)։ Շուտով նա ցույց կտա, որ ինքը «կյանքն» է նաև միլիոնավոր մահացած մարդկանց համար, ովքեր հարություն կառնեն դրախտ-երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարով (Հովհաննես 5։28, 29

Բոլորս պետք է հասկանանք ու թանկ գնահատենք այն մեծ դերը, որ Հիսուսն ունի Աստծու նպատակների մեջ։ Այս գիրքը կօգնի քեզ խորությամբ հասկանալու, թե ինչ իմաստով է Հիսուսը ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։

Իմացիր ավելին

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Աստվածաշնչում ասվում է, թե ինչու է Աստված ստեղծել երկիրը, երբ վերջ կդրվի տառապանքին, և ինչ է ապագայում սպասվում երկրին և նրա բնակիչներին։

Ինչու կարող ես վստահել Ավետարաններին

Ստուգիր հին ձեռագրերի վրա հիմնված փաստերը։