Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 5

Որտե՞ղ և ե՞րբ է ծնվում Հիսուսը

Որտե՞ղ և ե՞րբ է ծնվում Հիսուսը

ՂՈՒԿԱՍ 2։1–20

  • ՀԻՍՈՒՍԸ ԾՆՎՈՒՄ Է ԲԵԹԼԵՀԵՄՈՒՄ

  • ՀՈՎԻՎՆԵՐՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ՓՈՔՐԻԿ ՀԻՍՈՒՍԻՆ

Հռոմի Օգոստոս կայսրը հրաման է արձակում, որ բոլորը մարդահամար անցնեն։ Ուստի Հովսեփն ու Մարիամը գնում են Հովսեփի ծննդավայր՝ Բեթլեհեմ, որը գտնվում է Երուսաղեմից հարավ։

Շատ մարդ է եկել Բեթլեհեմ՝ գրանցվելու։ Գիշերելու միակ տեղը, որ Հովսեփն ու Մարիամը կարողանում են գտնել, մի ախոռ է, որտեղ ավանակներ և ուրիշ կենդանիներ են պահում։ Հենց այդտեղ էլ ծնվում է Հիսուսը։ Մարիամը բարուրում է նորածնին և պառկեցնում մսուրի մեջ, որտեղ անասունների կերն են լցնում։

Ակներևաբար, Աստծու միջամտությամբ է, որ Օգոստոս կայսրը մարդահամար անցկացնելու հրաման է արձակում։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ այդ հրամանի շնորհիվ հնարավոր է դառնում, որ Հիսուսը ծնվի Բեթլեհեմում՝ իր նախահայր Դավիթ թագավորի ծննդավայրում։ Աստվածաշնչում դեռ վաղուց կանխագուշակվել էր, որ հենց այդ քաղաքում է ծնվելու խոստացյալ Իշխանը (Միքիա 5։2

Այդ գիշեր շատ կարևոր բան է տեղի ունենում։ Դաշտում գտնվող մի խումբ հովիվների շուրջ պայծառ լույս է շողում։ Դա Եհովայի փառքն է։ Աստծու հրեշտակներից մեկն ասում է հովիվներին. «Մի՛ վախեցեք, որովհետև ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը բոլոր մարդկանց է սպասում։ Դավթի քաղաքում այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց՝ Քրիստոս Տերը։ Սա ձեզ համար նշան լինի. դուք մի մանուկ կգտնեք՝ բարուրված և մսուրի մեջ պառկած»։ Հանկարծ հայտնվում են բազմաթիվ հրեշտակներ և ասում. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և խաղաղությո՜ւն երկրի վրա նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ» (Ղուկաս 2։10–14

Երբ հրեշտակները հեռանում են, հովիվներն ասում են իրար. «Եկեք շտապ Բեթլեհեմ գնանք ու տեսնենք պատահածը, որի մասին Եհովան հայտնեց մեզ» (Ղուկաս 2։15)։ Նրանք շտապ գնում են և փոքրիկ Հիսուսին գտնում են հենց այն տեղում, որ ասել է հրեշտակը։ Հովիվները պատմում են հրեշտակի ասածները, և բոլոր լսողները զարմանում են։ Մարիամն այդ խոսքերը պահում է իր սրտում և խորհում դրանց շուրջ։

Շատերն այսօր մտածում են, թե Հիսուսը ծնվել է դեկտեմբերի 25-ին։ Բայց դեկտեմբերին Բեթլեհեմի տարածքում եղանակն անձրևային է ու ցուրտ, և երբեմն նույնիսկ ձյուն է գալիս։ Տարվա այդ ժամանակ հովիվները հազիվ թե հոտերի հետ գիշերով դաշտում մնային։ Նաև անհավանական է, որ Հռոմի կայսրը պահանջեր, որ ժողովուրդը մարդահամար անցնելու նպատակով երկար ճանապարհ գնար խոր ձմռանը, հատկապես որ ժողովուրդը առանց այդ էլ ցանկանում էր ապստամբել նրա դեմ։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ Հիսուսը ծնվել է այն ժամանակ, երբ եղանակը դեռ տաք էր, հավանաբար հոկտեմբերին։

Իմացիր ավելին

Մարիամը «խոսքերը պահում էր իր սրտում»

Բեթլեհեմում պատահած դեպքերից հետո ամրացավ Մարիամի հավատը Եհովայի խոստումների հանդեպ։