Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 9

Մեծանում է Նազարեթում

Մեծանում է Նազարեթում

ՄԱՏԹԵՈՍ 13։55, 56 ՄԱՐԿՈՍ 6։3

  • ՀՈՎՍԵՓԻ ՈՒ ՄԱՐԻԱՄԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

  • ՀԻՍՈՒՍԸ ԱՐՀԵՍՏ Է ՍՈՎՈՐՈՒՄ

Հիսուսը մեծանում է Նազարեթում, որը փոքր, աննշան քաղաք է։ Այն գտնվում է Հրեաստանից հյուսիս՝ բլրաշատ մի տեղանքում՝ Գալիլեայի ծով կոչվող մեծ լճից դեպի արևմուտք։

Հովսեփն ու Մարիամը Հիսուսի հետ Եգիպտոսից տեղափոխվել էին այստեղ, երբ Հիսուսը հավանաբար երկու տարեկան էր։ Թերևս այդ ժամանակ Հիսուսը նրանց միակ երեխան էր։ Սակայն ավելի ուշ ծնվում են նրա եղբայրները՝ Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնը և Հուդան։ Մարիամն ու Հովսեփը նաև աղջիկներ են ունենում։ Այդպիսով՝ Հիսուսն ունենում է առնվազն վեց քույր ու եղբայր։

Հիսուսն, անկասկած, ուրիշ ազգականներ էլ ունի։ Մենք արդեն գիտենք Եղիսաբեթի և նրա որդու՝ Հովհաննեսի մասին, որոնք ապրում են Հրեաստանում՝ Նազարեթից շատ կիլոմետրեր հեռու՝ դեպի հարավ։ Գալիլեայում՝ Հովսեփի ու Մարիամի տնից ոչ շատ հեռու, ապրում է Սալոմեն, որն, ակներևաբար, Մարիամի քույրն է և Հիսուսի մորաքույրը։ Սալոմեի ամուսինը Զեբեդեոսն է, ուստի նրանց երկու որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, Հիսուսի զարմիկներն են։ Հայտնի չէ, թե մանկության տարիներին Հիսուսը որքան ժամանակ է անցկացրել այս տղաների հետ, բայց հետագայում նրանք սերտորեն համագործակցում են Հիսուսի հետ՝ դառնալով նրա առաքյալները։

Հովսեփն ատաղձագործ է և տքնաջան աշխատում է, որպեսզի հոգա իր ընտանիքի կարիքները։ Նա հոգ է տանում Հիսուսի մասին իր հարազատ որդու պես, այդ պատճառով մարդիկ Հիսուսին կոչում են «ատաղձագործի որդի» (Մատթեոս 13։55)։ Հովսեփը Հիսուսին սովորեցնում է իր արհեստը, և վերջինս հմտանում է այդ գործում։ Ահա թե ինչու են հետագայում մարդիկ Հիսուսի մասին ասում. «Սա այն ատաղձագործը չէ՞» (Մարկոս 6։3

Հովսեփի ընտանիքում Եհովային երկրպագելը առաջնային տեղում է։ Ինչպես պատվիրում է Աստծու Օրենքը, Հովսեփն ու Մարիամը իրենց երեխաներին հոգևոր կրթություն են տալիս, «երբ նստած են տանը, քայլում են ճանապարհով, պառկում են ու վեր կենում» (2 Օրենք 6։6–9)։ Նազարեթում ժողովարան կա, և անշուշտ, Հովսեփն իր ընտանիքի հետ կանոնավորաբար գնում է այնտեղ՝ Աստծուն երկրպագելու։ Հետագայում Հիսուսի մասին ասվում է, որ նա «իր սովորության համաձայն՝ շաբաթ օրը ժողովարան մտավ» (Ղուկաս 4։16)։ Հովսեփի ողջ ընտանիքը ամեն տարի մեծ ուրախությամբ գնում է Եհովայի տաճար, որը գտնվում է Երուսաղեմում։

Իմացիր ավելին

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ

Հովսեփը լավ ամուսին էր, հոգատար հայր, Աստծուն նվիրված ծառա

Ինչպե՞ս Հովսեփը պաշտպանեց իր ընտանիքը։ Ինչո՞ւ նա Մարիամին ու Հիսուսին Եգիպտոս տարավ։