Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 10

Հիսուսի ընտանիքը ուղևորվում է դեպի Երուսաղեմ

Հիսուսի ընտանիքը ուղևորվում է դեպի Երուսաղեմ

ՂՈՒԿԱՍ 2։40–52

  • 12-ԱՄՅԱ ՀԻՍՈՒՍԸ ՀԱՐՑԵՐ Է ՏԱԼԻՍ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

  • ՀԻՍՈՒՍԸ ԵՀՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԻՐ ՀՈՐ

Գարուն է։ Ամեն տարի այս ժամանակ Հովսեփը իր ընտանիքի, ընկերների և բարեկամների հետ գնում է Երուսաղեմ՝ Պասեքը տոնելու, ինչպես որ պատվիրում է Օրենքը (2 Օրենք 16։16)։ Նազարեթից Երուսաղեմ գնալու համար ժողովուրդը պետք է անցնի մոտ 120 կիլոմետր ճանապարհ։ Այդ օրերին բոլորը ճանապարհի համար պատրաստություններ են տեսնում և եռուզեռի մեջ են լինում։ Հիսուսն արդեն 12 տարեկան է։ Նա մեծ ոգևորվածությամբ սպասում է այդ տոնին և ուրախ է, որ կրկին լինելու է Եհովայի տաճարում։

Պասեքը նշելու համար Հիսուսի ընտանիքը պետք է մի քանի օր մնա Երուսաղեմում։ Պասեքի հաջորդ օրը «Անթթխմոր հացերի տոնի առաջին օրն» է (Մարկոս 14։12)։ Անթթխմոր հացերի տոնը տևում է յոթ օր և համարվում է Պասեքի տոնի մի մասը։ Նազարեթից Երուսաղեմ գնալը, այնտեղ մնալը և տուն վերադառնալը ընդհանուր առմամբ տևում է մոտ երկու շաբաթ։ Բայց այս տարի մի դեպք է պատահում, որի պատճառով Հովսեփի ընտանիքի ուղևորությունն ավելի երկար է տևում։

Երուսաղեմից վերադառնալիս Հովսեփն ու Մարիամը տեսնում են, որ Հիսուսն իրենց կողքին չէ, և մտածում են, թե իրենց բարեկամների ու ընկերների հետ է։ Սակայն երբ կանգ են առնում՝ գիշերելու, Հիսուսին չեն գտնում։ Սկսում են որոնել մյուս ճամփորդողների մեջ, բայց դարձյալ չեն գտնում։ Ուստի Հովսեփն ու Մարիամը հետ են դառնում Երուսաղեմ։

Նրանք ամբողջ օրը փնտրում են Հիսուսին, բայց ապարդյուն։ Երկրորդ օրը նույնպես ոչ մի արդյունքի չեն հասնում։ Վերջապես երրորդ օրը գտնում են նրան տաճարում։ Հովսեփն ու Մարիամը տեսնում են, որ Հիսուսը, մի քանի հրեա ուսուցիչների հետ նստած, լսում է նրանց, հարցեր տալիս և զարմացնում իր հասկացողությամբ։

Մարիամը հարցնում է. «Զավա՛կս, ինչո՞ւ մեզ հետ այսպես վարվեցիր։ Հայրդ ու ես անհանգստացած քեզ էինք փնտրում» (Ղուկաս 2։48

Հիսուսը զարմանում է, որ նրանք չգիտեին՝ որտեղ ինքը կարող է լինել։ Ուստի ասում է. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում։ Չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տանը պետք է լինեմ» (Ղուկաս 2։49

Այնուհետև Հիսուսը Հովսեփի ու Մարիամի հետ վերադառնում է տուն։ Նա առաջվա պես հնազանդվում է իր ծնողներին և շարունակում է իմաստություն ձեռք բերել։ Թեև նա դեռ փոքր է, բայց վայելում է թե՛ մարդկանց, թե՛ Աստծու հավանությունը։ Այո՛, դեռ մանուկ հասակից Հիսուսը հրաշալի օրինակ է եղել ոչ միայն հոգևոր բաները բարձր գնահատելու, այլև ծնողներին հնազանդվելու հարցում։

Իմացիր ավելին

Հիսուսը սովորեց հնազանդ լինել

Հիսուսը կատարյալ էր, ինչո՞ւ նա պետք է սովորեր հնազանդ լինել։