Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 77

Հիսուսը հարստության հետ կապված խորհուրդ է տալիս

Հիսուսը հարստության հետ կապված խորհուրդ է տալիս

ՂՈՒԿԱՍ 12։1–34

  • ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ

  • ՀԻՍՈՒՍԸ ԽՈՍՈՒՄ Է ԱԳՌԱՎՆԵՐԻ ՈՒ ՇՈՒՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

  • «ՓՈՔՐ ՀՈՏԸ» ԼԻՆԵԼՈՒ Է ԵՐԿՆՔՈՒՄ

Մինչ Հիսուսը ճաշում է փարիսեցու տանը, հազարավոր մարդիկ են հավաքվում տան մոտ։ Նման իրավիճակ էր ստեղծվել նաև այն ժամանակ, երբ Հիսուսը Գալիլեայում էր (Մարկոս 1։33; 2։2; 3։9)։ Այստեղ՝ Հրեաստանում, շատերը անկեղծ մղումներով են ուզում տեսնել Հիսուսին, ի տարբերություն այն փարիսեցիների, ովքեր նրա հետ ճաշի էին հրավիրված փարիսեցու տանը։

Այն, ինչ այժմ ասում է Հիսուսը, առանձնահատուկ նշանակություն ունի իր աշակերտների համար. «Զգո՛ւյշ եղեք փարիսեցիների թթխմորից, այսինքն՝ կեղծավորությունից»։ Հիսուսը այս նախազգուշացումը նրանց տվել էր նաև նախկինում, բայց ճաշի ժամանակ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ այս խորհուրդը շատ հրատապ է (Ղուկաս 12։1; Մարկոս 8։15)։ Փարիսեցիները փորձում են քողարկել իրենց չարությունը ցուցադրական աստվածապաշտությամբ։ Նրանք վտանգ են ներկայացնում մարդկանց համար, և նրանց չար գործերը պետք է քողազերծել։ Հիսուսն ասում է. «Չկա մի ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և մի գաղտնիք, որ չիմացվի» (Ղուկաս 12։2

Հավանաբար, Հիսուսի շուրջը հավաքված մարդկանցից շատերը Հրեաստանից են և չեն լսել, թե ինչ է նա ուսուցանել Գալիլեայում։ Ուստի Հիսուսը կրկնում է իր ասած գլխավոր մտքերը։ Նա բոլորին հորդորում է. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը և դրանից հետո ուրիշ ոչինչ չեն կարող անել» (Ղուկաս 12։4)։ Նա ասում է, որ իր հետևորդները պետք է վստահ լինեն, որ Աստված հոգ կտանի իրենց մասին։ Բացի այդ, նրանք նաև պետք է ընդունեն Աստծու Որդուն և համոզված լինեն, որ Աստված կարող է օգնել նրանց (Մատթեոս 10։19, 20, 26–33; 12։31, 32

Այդ ժամանակ ժողովրդի միջից մի մարդ խնդրում է Հիսուսին. «Ուսուցի՛չ, իմ եղբորն ասա, որ ժառանգությունը բաժանի ինձ հետ» (Ղուկաս 12։13)։ Ըստ Մովսիսական օրենքի՝ առաջնեկը պետք է ժառանգությունից «կրկնակի բաժին» ստանա, ուստի վեճի ոչ մի պատճառ չպետք է լիներ (2 Օրենք 21։17)։ Սակայն ակներևաբար, այդ մարդը ավելին է ուզում, քան Օրենքով հասնում է իրեն։ Հիսուսը, խոհեմություն դրսևորելով, չի խառնվում այս գործին և ասում է. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ ունեցվածք բաժանող նշանակեց ձեզ վրա» (Ղուկաս 12։14

Այնուհետև նա բոլորին հետևյալ նախազգուշացումն է տալիս. «Աչալո՛ւրջ եղեք և զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։ Այո՛, անկախ նրանից, թե մարդ ինչքան ունեցվածք ունի, միևնույնն է, նա մի օր մահանալու է, և իր ունեցվածքն այլևս ոչ մի արժեք չի ունենալու նրա համար։ Այս միտքը Հիսուսը ընդգծում է՝ պատմելով մի առակ, որը ցույց է տալիս, թե որքան կարևոր է Աստծու առաջ բարի անուն ունենալ։

Հիսուսն ասում է. «Մի հարուստ մարդու հողը առատ բերք տվեց։ Նա սկսեց խորհել. «Հիմա ի՞նչ անեմ, բերքս ամբարելու տեղ չունեմ»։ Ուստի ասաց. «Ահա՛ թե ինչ կանեմ. իմ ամբարները կքանդեմ ու ավելի մեծերը կկառուցեմ, իմ ամբողջ ցորենն ու բարիքները այնտեղ կհավաքեմ և իմ հոգուն կասեմ. «Ո՛վ հոգիս, շատ բարիքներ ունես շատ տարիների համար կուտակած. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր ու վայելի՛ր»»։ Բայց Աստված ասաց նրան. «Անխոհե՛մ, այս գիշեր քո հոգին կպահանջեն քեզանից։ Ո՞ւմ են մնալու քո դիզած բաները»։ Այդպես էլ կլինի այն մարդուն, որն իր համար գանձ է կուտակում, բայց Աստծու աչքին հարուստ չէ» (Ղուկաս 12։16–21

Թե՛ Հիսուսի աշակերտները, թե՛ նրա մյուս ունկնդիրները գուցե կանգնեն հարստություն կուտակելու կամ դրան հետամուտ լինելու գայթակղության առաջ։ Կամ էլ գուցե կյանքի հոգսերը խանգարեն նրանց ծառայել Եհովային։ Ուստի Հիսուսը կրկնում է այն հրաշալի խորհուրդը, որը նա մոտ մեկուկես տարի առաջ տվել էր նրանց Լեռան քարոզի ժամանակ։

Նա ասում է. «Մի՛ մտահոգվեք ձեր հոգիների համար, թե ինչ պիտի ուտեք, և ոչ էլ ձեր մարմինների համար, թե ինչ պիտի հագնեք.... Նայեք ագռավներին, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, ո՛չ շտեմարան ունեն, ո՛չ էլ ամբար, բայց Աստված կերակրում է նրանց։ Որքա՜ն ավելի թանկ եք դուք թռչուններից.... Նայեք, թե ինչպես են շուշաններն աճում. ո՛չ աշխատում են, ո՛չ մանում, բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ողջ փառքի մեջ դրանցից ոչ մեկի նման չհագնվեց.... Ուրեմն հոգս մի՛ արեք, թե ինչ պիտի ուտեք և ինչ պիտի խմեք, և մի՛ մտատանջվեք.... ձեր Հայրը գիտի, որ դրանք անհրաժեշտ են ձեզ.... Շարունակեք նրա թագավորությունը փնտրել, և այդ ամենը կտրվի ձեզ» (Ղուկաս 12։22–31; Մատթեոս 6։25–33

Ո՞վ է շարունակ փնտրելու Աստծու Թագավորությունը։ Հիսուսը ցույց է տալիս, որ այդպես վարվելու է «փոքր հոտը»՝ հավատարիմ մարդկանց համեմատաբար փոքրաթիվ մի խումբ։ Հետագայում պարզ է դառնում, որ նրանց թիվը 144000 է։ Իսկ ի՞նչ է նրանց տրվելու։ Հիսուսը ասում է. «Ձեր Հայրը հաճեց, որ թագավորությունը ձեզ տա»։ Այս հավատարիմ ծառաները երկրի վրա չեն կուտակելու հարստություն, ինչը գողերը կարող են թալանել, այլ նրանք կուտակելու են «չսպառվող գանձեր երկնքում», որտեղ նրանք թագավորելու են Քրիստոսի հետ (Ղուկաս 12։32–34