Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 80

Բարի հովիվը և փարախները

Բարի հովիվը և փարախները

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10։1–21

  • ՀԻՍՈՒՍԸ ԽՈՍՈՒՄ Է ԲԱՐԻ ՀՈՎՎԻ ԵՎ ԵՐԿՈՒ ՓԱՐԱԽՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիսուսը շարունակում է ուսուցանել Հրեաստանում։ Նա այժմ խոսում է այնպիսի բաների մասին, որոնք իր ունկնդիրները կարող են հեշտությամբ հասկանալ. նա խոսում է ոչխարների ու փարախների մասին։ Սակայն նրա խոսքերը ունեն խորհրդանշական իմաստ։ Նրան լսող հրեաները թերևս այդ պահին մտաբերում են Դավթի հետևյալ խոսքերը. «Եհովան իմ Հովիվն է։ Ես ոչ մի բանի պակասություն չեմ ունենա։ Խոտառատ արոտավայրերում է ինձ պառկեցնում» (Սաղմոս 23։1, 2)։ Իսկ մեկ այլ սաղմոսում Դավիթն ասել է. «Եկե՛ք ծնկի գանք Եհովայի՝ մեզ Ստեղծողի առաջ, որովհետև նա է մեր Աստվածը, իսկ մենք նրա արոտի ժողովուրդն ենք» (Սաղմոս 95։6, 7)։ Այո՛, Օրենքի տակ գտնվող Իսրայելացիները դեռ հնուց փոխաբերական իմաստով նմանեցվել են ոչխարների հոտի։

Կարելի է ասել, որ այդ «ոչխարները» եղել են «փարախում», քանի որ ծնվել են Մովսիսական օրենքի ուխտի տակ։ Այդ Օրենքը ցանկապատի պես նրանց պաշտպանել է Օրենքի տակ չեղող մարդկանց ապականիչ սովորություններից։ Սակայն որոշ Իսրայելացիներ վատ են վերաբերվել Աստծու հոտին։ Հիսուսն ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով ոչխարների փարախ դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և ավազակ։ Բայց ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է» (Հովհաննես 10։1, 2

Հիսուսի խոսքերը լսելով՝ նրա ունկնդիրները թերևս հիշում են այն մարդկանց, ովքեր ասել են, թե Մեսիան են, կամ՝ Քրիստոսը։ Այդ ինքնակոչ մարդիկ նման են գողերի ու ավազակների։ Ժողովուրդը չպետք է հետևի այսպիսի խաբեբաների, այլ պետք է հետևի «հովվին»։

Այդ հովվի մասին Հիսուսն ասում է. «Դռնապանը բաց է անում նրա համար, և ոչխարները լսում են նրա ձայնը։ Նա անունով է կանչում իր ոչխարներին ու դուրս է տանում նրանց։ Երբ նա իր բոլոր ոչխարներին դուրս է տանում, նրանց առջևից է գնում, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։ Օտարի հետևից նրանք երբեք չեն գնա, այլ կփախչեն նրանից, որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում» (Հովհաննես 10։3–5

Ավելի վաղ Հովհաննես Մկրտիչը՝ որպես «դռնապան», ցույց է տվել, որ Հիսուսն է այն հովիվը, որին պետք է հետևեն Օրենքի տակ գտնվող այդ այլաբանական ոչխարները։ Գալիլեայում ու այստեղ՝ Հրեաստանում գտնվող հրեաներից ոմանք «ճանաչել են նրա [Հիսուսի] ձայնը»։ Իսկ դեպի ո՞ւր նա պետք է առաջնորդի նրանց։ Եվ ի՞նչ կլինի արդյունքը, եթե նրանք հետևեն Հիսուսին։ Ունկնդիրներից ոմանք տարակուսանքի մեջ են ընկնում՝ լսելով Հիսուսի բերած օրինակը, քանի որ «չեն հասկանում, թե ինչ են նշանակում նրա խոսքերը» (Հովհաննես 10։6

Հիսուսը բացատրում է. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ես եմ այն դուռը, որով անցնում են ոչխարները։ Բոլոր նրանք, որ եկան՝ ձևացնելով, թե ես եմ, գող են ու ավազակ, բայց ոչխարները չլսեցին նրանց։ Ես եմ դուռը. ով իմ միջով մտնի, կփրկվի։ Կմտնի ու դուրս կգա և արոտավայր կգտնի» (Հովհաննես 10։7–9

Հստակ է, որ Հիսուսը ինչ-որ նոր բանի մասին է խոսում։ Նրա ունկնդիրները գիտեն, որ նա Օրենքի ուխտի «դուռը» չէ, քանի որ Օրենքի ուխտը արդեն վաղուց է, ինչ գոյություն ունի։ Ուստի Հիսուսը ուզում է ասել, որ ինքը փոխաբերական իմաստով մեկ այլ փարախի դուռ է և ոչխարները, որոնց ինքը առաջնորդում է պետք է մտնեն այդ նոր փարախը։

Շարունակելով խոսել իր դերի մասին՝ Հիսուսն ասում է. «Ես եկել եմ, որ նրանք կյանք ունենան՝ հավիտենական կյանք։ Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր հոգին տալիս է իր ոչխարների համար» (Հովհաննես 10։10, 11)։ Ավելի վաղ Հիսուսը հետևյալ մխիթարական խոսքերն էր ասել իր աշակերտներին. «Մի՛ վախեցիր, փո՛քր հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց, որ թագավորությունը ձեզ տա» (Ղուկաս 12։32)։ Այո՛, «փոքր հոտի» անդամներին Հիսուսը առաջնորդելու է դեպի նոր փարախ, որպեսզի նրանք հավիտենական կյանք ունենան։ Իրոք որ, մեծ օրհնություն է լինել այդ հոտի մի մասը։

Հիսուսը այսքանով չի ավարտում իր խոսքերը։ Նա ասում է. «Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս փարախից չեն. նրանց էլ պետք է բերեմ։ Նրանք կլսեն իմ ձայնը և մեկ հոտ կլինեն ու մեկ հովիվ կունենան» (Հովհաննես 10։16)։ Ասելով, որ ուրիշ ոչխարները «այս փարախից չեն»՝ Հիսուսը նկատի ունի, որ նրանք նույն «փարախից» չեն, ինչ «փոքր հոտը», որը պետք է ժառանգի Թագավորությունը։ Հետևաբար, պետք է որ լինի մեկ այլ փարախ։ Այս երկու փարախներում գտնվող ոչխարներին տարբեր ապագա է սպասում։ Սակայն երկու փարախների ոչխարներն էլ օգուտներ կքաղեն Հիսուսի քավիչ զոհից։ Հիսուսն ասում է. «Հայրը սիրում է ինձ, որովհետև ես իմ հոգին տալիս եմ» (Հովհաննես 10։17

Մարդկանցից շատերը Հիսուսի մասին ասում են. «Նա դև ունի, խելագար է»։ Իսկ մյուսները հետաքրքրությամբ են լսում Հիսուսին և ցանկանում են հետևել նրան՝ Բարի Հովվին։ Նրանք ասում են. «Դրանք դիվահարի խոսքեր չեն։ Մի՞թե դևը կարող է կույր մարդկանց աչքերը բացել» (Հովհաննես 10։20, 21)։ Նրանք, հավանաբար, նկատի ունեն այն դեպքը, երբ Հիսուսը բուժել էր ի ծնե կույր մարդուն։

Իմացիր ավելին

Կյանքը աստվածաշնչյան ժամանակներում. հովվի կյանքը

Ի՞նչ կենդանիների էին հովվում հովիվները։ Ինչպիսի՞ն էր նրանց աշխատանքը։