Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 64

Ինչու է անհրաժեշտ ներել

Ինչու է անհրաժեշտ ներել

ՄԱՏԹԵՈՍ 18։21–35

  • ՅՈԹ ԱՆԳԱ՞Մ ՆԵՐԵԼ

  • ԱՆՈՂՈՐՄ ԾԱՌԱՅԻ ՕՐԻՆԱԿԸ

Պետրոսը քիչ առաջ լսել է Հիսուսի խորհուրդը այն մասին, որ եղբոր հետ ունեցած խնդիրը հարկավոր է լուծել՝ նրա հետ առանձին զրուցելով։ Սակայն Պետրոսն ուզում է իմանալ, թե կոնկրետ քանի անգամ պետք է հարթի իր եղբոր հետ ունեցած խնդիրը։

Նա ասում է. «Տե՛ր, եթե իմ եղբայրը մեղք գործի իմ դեմ, քանի՞ անգամ պետք է ներեմ նրան։ Մինչև յո՞թ անգամ»։ Որոշ կրոնական առաջնորդներ սովորեցնում են, որ պետք է ներել երեք անգամ։ Ուստի Պետրոսը հավանաբար կարծում է, որ եղբորը «մինչև յոթ անգամ» ներելով՝ մեծահոգություն դրսևորած կլինի (Մատթեոս 18։21

Սակայն սխալները հաշվելու միտքն անգամ հակասում է Հիսուսի սովորեցրածներին։ Ուստի Հիսուսը ուղղում է Պետրոսի մտածելակերպը՝ ասելով. «Ասում եմ քեզ, ոչ թե մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասունյոթ անգամ» (Մատթեոս 18։22)։ Դա նշանակում է, որ պետք է ներել անթիվ անգամներ։ Փաստորեն, Պետրոսը չպետք է հաշվի, թե քանի անգամ է ներում իր եղբորը։

Այնուհետև Հիսուսը պատմում է մի առակ, որպեսզի Պետրոսին ու մյուս աշակերտներին ցույց տա, որ նրանք պարտավոր են ներել ուրիշներին։ Առակը մի ծառայի մասին է, որը չի ընդօրինակում իր ողորմած տիրոջը՝ թագավորին։ Թագավորը պահանջում է, որ իր ծառաները վճարեն իրենց պարտքերը։ Թագավորի մոտ են բերում մի ծառայի, որը հսկայական գումար է պարտք նրան՝ 10 000 տաղանդ (60 000 000 դինար)։ Այս ծառան միջոցներ չունի վճարելու իր պարտքը։ Ուստի թագավորը հրամայում է, որ նրան, նրա կնոջն ու երեխաներին վաճառեն, որ նրա պարտքը վճարվի։ Այդ ժամանակ ծառան, տիրոջ ոտքերն ընկնելով, աղաչում է նրան. «Համբերո՛ղ եղիր իմ հանդեպ, և ես ամբողջը կվճարեմ քեզ» (Մատթեոս 18։26

Թագավորը խղճում է ծառային և ողորմածաբար չեղյալ է համարում նրա հսկայական պարտքը։ Սակայն դրանից անմիջապես հետո այս ծառան գտնում է իր ծառայակիցներից մեկին, որը պարտք է իրեն 100 դինար։ Նա բռնում է իր ծառայակցին ու խեղդելով նրան՝ ասում. «Վճարի՛ր, ինչ որ պարտք ես»։ Ծառայակիցն էլ նրա ոտքերն է ընկնում ու սկսում է աղաչել՝ ասելով. «Համբերո՛ղ եղիր իմ հանդեպ, և ես կվճարեմ քեզ» (Մատթեոս 18։28, 29)։ Սակայն ծառան, որի պարտքը թագավորը ներել էր, չի ընդօրինակում իր տիրոջը։ Նա բանտ է գցում իր ծառայակցին, որը իրեն ավելի քիչ գումար է պարտք, մինչև նա վճարի իր պարտքը։

Հիսուսը պատմում է, որ երբ մյուս ծառաները տեսնում են, թե ինչ է անում այս անողորմ ծառան, գնում են և պատմում են եղածի մասին իրենց տիրոջը։ Տերը զայրացած կանչում է այս ծառային և ասում. «Չա՛ր ծառա, ես քո ամբողջ պարտքը չեղյալ համարեցի, երբ դու աղաչեցիր ինձ։ Պետք չէ՞ր, որ դու էլ ողորմած լինեիր քո ծառայակցի հանդեպ, ինչպես ես ողորմած եղա քո հանդեպ»։ Թագավորը նրան բանտ է գցում, մինչև որ նա ամբողջ պարտքը վճարի։ Հիսուսը ասում է. «Նույն ձևով էլ իմ երկնային Հայրը կվարվի ձեզ հետ, եթե ձեզանից ամեն մեկն իր եղբորը սրտանց չների» (Մատթեոս 18։32–35

Սա ներողամտության հրաշալի դաս է։ Աստված ներում է մեր հսկայական պարտքը՝ մեր մեղքերը։ Եվ ինչ սխալ էլ որ անի հավատակիցը մեր դեմ, դրա հետ համեմատած՝ շատ փոքր է։ Ընդ որում, Եհովան մեզ ներում է ոչ թե մեկ անգամ, այլ հազարավոր անգամներ։ Արդյոք չպե՞տք է մենք էլ մեր եղբորը ներենք բազմաթիվ անգամներ, նույնիսկ եթե դժգոհելու պատճառ ունենք։ Հիսուսը Լեռան քարոզում ասել էր, որ Աստված «կների մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին» (Մատթեոս 6։12

Իմացիր ավելին

Մեծահոգաբար ներեք միմյանց

Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովայի ներողամտությունը։