Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 36

Հարյուրապետը մեծ հավատ է դրսևորում

Հարյուրապետը մեծ հավատ է դրսևորում

ՄԱՏԹԵՈՍ 8։5–13 ՂՈՒԿԱՍ 7։1–10

  • ՀԱՐՅՈՒՐԱՊԵՏԻ ԾԱՌԱՆ ԲՈՒԺՎՈՒՄ Է

  • ՀԱՎԱՏ ԴՐՍԵՎՈՐՈՂ ՄԱՐԴԻԿ ԿՕՐՀՆՎԵՆ

Լեռան քարոզը ներկայացնելուց հետո Հիսուսը գնում է Կափառնայում։ Այնտեղ Հիսուսին են մոտենում մի քանի հրեա երեցներ։ Նրանց ուղարկել է մի այլազգի մարդ՝ հռոմեացի հարյուրապետը։

Հարյուրապետի սիրելի ծառան ծանր հիվանդ է և մահամերձ է։ Չնայած հարյուրապետը հեթանոս է, սակայն Հիսուսի օգնությանն է դիմում։ Հրեաները Հիսուսին ասում են, որ այդ մարդու ծառան «տանը անդամալույծ պառկած է և սաստիկ տանջվում է»։ Հավանաբար, ծառան ուժգին ցավերի մեջ է (Մատթեոս 8։6)։ Հրեա երեցները հարյուրապետի մասին ասում են. «Նա արժանի է, որ դու այդ բանն անես նրա համար, որովհետև սիրում է մեր ազգը, և նա է մեզ համար կառուցել ժողովարանը» (Ղուկաս 7։4, 5

Ուստի Հիսուսը երեցների հետ ճանապարհ է ընկնում դեպի հարյուրապետի տուն։ Երբ նրանք մոտենում են տանը, հարյուրապետը իր ընկերներին ուղարկում է, որ Հիսուսին ասեն. «Տե՛ր, նեղություն մի՛ քաշիր։ Ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես, դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալ» (Ղուկաս 7։6, 7)։ Ինչպիսի՜ խոնարհություն է դրսևորում այս մարդը, որը սովոր է ուրիշներին հրամաններ տալ։ Ակնհայտ է, որ նա շատ է տարբերվում մյուս հռոմեացիներից, ովքեր կոպտությամբ ու անգթությամբ են վերաբերվում իրենց ծառաներին (Մատթեոս 8։9

Հարյուրապետը, անկասկած, գիտի, որ հրեաները խուսափում են այլազգիների հետ ընկերակցելուց (Գործեր 10։28)։ Հավանաբար, դա է պատճառը, որ հարյուրապետը Հիսուսին տուն չի հրավիրում, այլ խնդրում է իր ընկերներին, որ ասեն նրան. «Միայն մի խոսք ասա, և իմ ծառան կբուժվի» (Ղուկաս 7։7

Լսելով այս խոսքերը՝ Հիսուսը շատ է զարմանում և ասում է. «Նույնիսկ Իսրայելում այսքան մեծ հավատ չգտա» (Ղուկաս 7։9)։ Հարյուրապետի ընկերները, վերադառնալով նրա տուն, տեսնում են, որ ծառան ապաքինվել է։

Հարյուրապետի ծառային բուժելուց հետո Հիսուսը, օգտագործելով այս հարմար առիթը, ցույց է տալիս, որ այլազգի մարդիկ, ովքեր հավատ կդրսևորեն, կօրհնվեն Աստծու կողմից։ Նա ասում է. «Շատերը արևելքից ու արևմուտքից կգան և Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ սեղան կնստեն երկնքի թագավորության մեջ»։ Իսկ ի՞նչ կպատահի այն հրեաներին, ովքեր հավատ չեն դրսևորի։ Հիսուսն ասում է, որ նրանք «կգցվեն դրսի խավարը, որտեղ նրանք լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները» (Մատթեոս 8։11, 12

Այն հրեաները, ովքեր չեն ընդունի Քրիստոսի Թագավորության ժառանգակիցները լինելու հրավերը, որ առաջինը նրանց էր տրվել, կմերժվեն Աստծու կողմից։ Իսկ այլազգիները կհրավիրվեն Հիսուսի հետ «սեղան նստելու երկնքի թագավորության մեջ»։