Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 47

Աղջիկը հարություն է առնում

Աղջիկը հարություն է առնում

ՄԱՏԹԵՈՍ 9։18, 23–26 ՄԱՐԿՈՍ 5։22–24, 35–43 ՂՈՒԿԱՍ 8։40–42, 49–56

  • ՀԻՍՈՒՍԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՀԱՅՐՈՍԻ ԱՂՋԿԱՆ

Տեսնելով, որ Հիսուսը բուժեց արյունահոսությամբ տառապող կնոջը՝ Հայրոսը ավելի մեծ վստահությամբ է լցվում, որ Հիսուսը կարող է օգնել նաև իր աղջկան։ Բայց նա մտածում է, որ իր աղջիկը «երևի արդեն մահացել է» (Մատթեոս 9։18)։ Այնուամենայնիվ, հնարավո՞ր է օգնել այդ աղջկան։

Մինչ Հիսուսը խոսում է այն կնոջ հետ, որին քիչ առաջ բուժել է, Հայրոսի տնից մարդիկ են գալիս և նրան ասում. «Աղջիկդ մահացավ։ Էլ ինչո՞ւ ես անհանգստացնում ուսուցչին» (Մարկոս 5։35

Ի՜նչ սարսափելի լուր։ Հայրոսը, որը մեծ հարգանք է վայելում հասարակության մեջ, այժմ լիովին հուսահատ է ու անճար. մահացել է նրա միակ աղջիկը։ Սակայն Հիսուսը, լսելով այդ լուրը, հուսադրում է Հայրոսին և ասում. «Մի՛ վախեցիր, միայն հավատա» (Մարկոս 5։36

Հիսուսը Հայրոսի հետ գնում է նրա տուն։ Տեղ հասնելով՝ նրանք տեսնում են, որ տանը մեծ իրարանցում է. մարդիկ լաց են լինում, ողբում ու վշտից կուրծք են ծեծում։ Այդ ժամանակ Հիսուսն ասում է. «Երեխան չի մահացել, այլ քնած է» (Մարկոս 5։39)։ Դա լսելով՝ ներկաները սկսում են ծիծաղել նրա վրա, քանի որ գիտեն, որ աղջիկը մահացել է։ Սակայն Հիսուսը իր աստվածատուր զորության միջոցով քիչ անց ցույց է տալու, որ մարդուն հնարավոր է արթնացնել մահվան քնից, ինչպես որ արթնացնում են խոր քնից։

Հիսուսը «բոլորին դուրս է հանում», բացի Պետրոսից, Հակոբոսից, Հովհաննեսից և մահացած աղջկա ծնողներից։ Ապա այս հինգ հոգու հետ մտնում է այն սենյակը, որտեղ երեխան է պառկած։ Հիսուսը բռնում է աղջկա ձեռքը և ասում. ««Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է «աղջի՛կ, վե՛ր կաց»» (Մարկոս 5։41)։ Աղջիկը իսկույն վեր է կենում ու սկսում է քայլել։ Միայն պատկերացրու, թե ինչ ուրախություն են ապրում Հայրոսն ու նրա կինը։ Ապա Հիսուսը պատվիրում է, որ աղջկան ուտելու բան տան, որպեսզի բոլորը համոզվեն, որ աղջիկն իսկապես կենդանի է։

Հիսուսը աղջկա ծնողներին պատվիրում է, որ ոչ ոքի չպատմեն կատարվածի մասին, ինչպես որ նախկինում պատվիրել է այն մարդկանց, ում բուժել է։ Այնուամենայնիվ, Հայրոսն ու նրա կինը, ինչպես նաև մյուսները այնքան տպավորված են, որ դրա մասին պատմում են բոլորին, և այդ լուրը տարածվում է «այդ շրջանով մեկ» (Մատթեոս 9։26)։ Եթե քո հարազատներից մեկը հարություն առներ, մի՞թե դու էլ ոգևորությամբ չէիր պատմի դրա մասին։ Սա երկրորդ դեպքն է, որ Հիսուսը հարություն է տալիս մահացած մարդու։

Իմացիր ավելին

Կարո՞ղ են մահացածները նորից ապրել

Խլե՞լ է մահը քեզնից մեկին, ով հարազատ էր քեզ։ Աստվածաշնչյան հուսադրող խոստումը կօգնի քեզ։