Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 22

Չորս աշակերտները դառնում են մարդկանց որսորդներ

Չորս աշակերտները դառնում են մարդկանց որսորդներ

ՄԱՏԹԵՈՍ 4։13–22 ՄԱՐԿՈՍ 1։16–20 ՂՈՒԿԱՍ 5։1–11

  • ՀԻՍՈՒՍԸ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԻՐԵՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ

  • ՁԿՆՈՐՍՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐՍՈՐԴՆԵՐ

Այն բանից հետո, երբ Նազարեթի բնակիչները փորձում են սպանել Հիսուսին, նա գնում է Կափառնայում, որը գտնվում է Գալիլեայի ծովի մոտ (կոչվում է նաև «Գեննեսարեթի լիճ») (Ղուկաս 5։1)։ Այդպիսով կատարվում է «Եսայիա» գրքում գրված մեկ ուրիշ մարգարեություն, ըստ որի՝ Գալիլեայի ժողովուրդը, որ բնակվում է ծովի մոտ, մեծ լույս պիտի տեսներ (Եսայիա 9։1, 2

Գալիլեայում Հիսուսը շարունակում է քարոզել այն մասին, որ «մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթեոս 4։17)։ Նա գտնում է իր աշակերտներից չորսին, որոնք նախկինում իր հետ էին շրջում, սակայն Հրեաստանից վերադառնալով՝ կրկին սկսել էին զբաղվել իրենց նախկին գործով՝ ձկնորսությամբ (Հովհաննես 1։35–42)։ Բայց այժմ ժամանակն է, որ նրանք միշտ Հիսուսի հետ լինեն։ Այդպես նա կկարողանա ուսուցանել նրանց, որ շարունակեն իրենց ծառայությունը իր հեռանալուց հետո։

Ծովափով քայլելիս Հիսուսը տեսնում է Սիմոն Պետրոսին, նրա եղբայր Անդրեասին և նրանց գործընկերներից մի քանիսին, որոնք լվանում են իրենց ցանցերը։ Հիսուսը մոտենում է նրանց, մտնում է Պետրոսի նավակի մեջ և խնդրում, որ նա ցամաքից մի փոքր հեռացնի այն։ Երբ նրանք ափից փոքր-ինչ հեռանում են, Հիսուսը նստում է նավակի մեջ և սկսում Թագավորության մասին սովորեցնել ափին հավաքված մարդկանց։

Այնուհետև նա Պետրոսին ասում է. «Նավակը դեպի խորքը տար, և ցանցերը գցեք ջուրը»։ Պետրոսն էլ պատասխանում է. «Վարդապե՛տ, ամբողջ գիշեր չարչարվեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քանի որ դու ես ասում, կգցե՛մ» (Ղուկաս 5։4, 5

Ձկնորսները ցանցերը ծովն են գցում և այնքան շատ ձուկ են բռնում, որ ցանցերը սկսում են պատռվել։ Նրանք նշան են անում մյուս նավակի մեջ եղող իրենց ընկերներին, որ գան և օգնեն իրենց։ Շուտով երկու նավակները այնքան շատ ձկներով են լցվում, որ սկսում են սուզվել։ Սա տեսնելով՝ Պետրոսն ընկնում է Հիսուսի ոտքերի առաջ և ասում. «Հեռացի՛ր ինձանից, որովհետև ես մեղավոր մարդ եմ, Տե՛ր»։ Բայց Հիսուսը պատասխանում է. «Մի՛ վախեցիր։ Այսուհետև դու մարդկանց պիտի որսաս» (Ղուկաս 5։8, 10

Հիսուսը Պետրոսին և Անդրեասին ասում է. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ» (Մատթեոս 4։19)։ Հիսուսը նաև հրավիրում է մյուս երկու ձկնորսներին՝ Զեբեդեոսի որդիներ Հակոբոսին ու Հովհաննեսին։ Նրանք նույնպես առանց երկմտելու հետևում են Հիսուսին։ Այսպիսով՝ այս չորս ձկնորսները թողնում են իրենց աշխատանքը և դառնում Հիսուսի առաջին աշակերտները, որոնք մշտապես ծառայում են նրա հետ։

Իմացիր ավելին

Պետրոսը պայքարեց վախի ու կասկածների դեմ

Կասկածները կարող են լինել ուԺեղ և քայքայիչ։ Սակայն Պետրոսը հաղթահարեց իր վախն ու կասկածները և հետևեց Հիսուսին։