Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 109

Դատապարտում է կրոնական առաջնորդներին

Դատապարտում է կրոնական առաջնորդներին

ՄԱՏԹԵՈՍ 22։41–23։24 ՄԱՐԿՈՍ 12։35–40 ՂՈՒԿԱՍ 20։41–47

  • Ո՞ՒՄ ՈՐԴԻՆ Է ՔՐԻՍՏՈՍԸ

  • ՀԻՍՈՒՍԸ ՔՈՂԱԶԵՐԾՈՒՄ Է ԿԵՂԾԱՎՈՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻՆ

Հակառակորդներին չի հաջողվում շփոթեցնել կամ ծուղակի մեջ գցել Հիսուսին և հանձնել նրան հռոմեացիների ձեռքը (Ղուկաս 20։20)։ Այժմ նիսանի 11-ն է։ Հիսուսը դեռ տաճարում է։ Հիմա Հիսուսն ինքն է հարցեր տալիս և փակուղու առաջ կանգնեցնում իր հակառակորդներին։ Նա հարցնում է. «Ի՞նչ կարծիք ունեք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է նա» (Մատթեոս 22։42)։ Մարդիկ գիտեն, որ Քրիստոսը, կամ՝ Մեսիան պետք է սերի Դավթի շառավղից։ Հիսուսի հակառակորդները հենց այդպես էլ պատասխանում են (Մատթեոս 9։27; 12։23; Հովհաննես 7։42

Հիսուսը հարցնում է. «Այդ դեպքում ինչպե՞ս է Դավիթը, ներշնչված լինելով, նրան «Տեր» կոչում՝ ասելով. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ»»։ Ուրեմն եթե Դավիթը նրան «Տեր» է կոչում, ապա էլ ինչպե՞ս է նա նրա որդին» (Մատթեոս 22։43–45

Փարիսեցիները չեն կարողանում ոչինչ ասել, քանի որ մտածում են, որ Դավթի հետնորդներից մեկը՝ մարդկային մի ղեկավար, ազատելու է իրենց հռոմեական լծից։ Սակայն Հիսուսը, մեջբերելով Դավթի խոսքերը՝ արձանագրված Սաղմոս 110։1, 2-ում, ցույց է տալիս, որ Մեսիան պարզապես մարդկային ղեկավար չի լինելու։ Նա լինելու է Դավթի Տերը և Աստծու աջ կողմը նստելուց հետո ստանալու է և գործի է դնելու իր իշխանությունը։ Հիսուսն իր պատասխանով լռեցնում է հակառակորդներին։

Այնտեղ ներկա են նաև Հիսուսի աշակերտները և ուրիշ մարդիկ։ Այժմ Հիսուսը, դիմելով նրանց, մի զգուշացում է տալիս դպիրների ու փարիսեցիների հետ կապված։ Այս կրոնական առաջնորդները «Մովսեսի աթոռին են նստել» Աստծու Օրենքը ուսուցանելու համար։ Բայց Հիսուսը ասում է իր ունկնդիրներին. «Այն ամենը, ինչ նրանք ասում են ձեզ, արեք և պահեք, սակայն նրանց գործերի պես մի՛ արեք, որովհետև նրանք ասում են, բայց չեն անում» (Մատթեոս 23։2, 3

Այնուհետև Հիսուսը քողազերծում է կրոնական առաջնորդների կեղծավորությունը և ասում է, որ նրանք «լայնացնում են իրենց գրապանակները»։ Որոշ հրեաներ իրենց ճակատին կամ թևին կրում են փոքր տուփեր, որոնց մեջ դնում են որոշ հատվածներ Օրենքից։ Փարիսեցիները լայնացնում են այդ գրապանակները՝ տպավորություն ստեղծելու համար, թե իրենք նախանձախնդիր են Օրենքը կատարելու հարցում։ Նրանք նաև «երկարացնում են իրենց հանդերձների ծոպերը»։ Իսրայելացիները պետք է իրենց հագուստի փեշերին ծոպերիզներ ամրացնեն, սակայն փարիսեցիները այդ ծոպերը ավելի երկար են անում, քան մյուս իսրայելացիները (Թվեր 15։38–40)։ Նրանք այդ ամենը անում են «մարդկանց երևալու համար» (Մատթեոս 23։5

Այս մտածելակերպը կարող է ազդել անգամ Հիսուսի աշակերտների վրա։ Ուստի Հիսուսը խորհուրդ է տալիս նրանց՝ ասելով. «Դուք «Ռաբբի» մի՛ կոչվեք, որովհետև մեկն է ձեր ուսուցիչը, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք։ Երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կոչեք, որովհետև մեկն է ձեր Հայրը՝ Երկնայինը։ Ոչ էլ «առաջնորդներ» կոչվեք, որովհետև մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը»։ Այդ դեպքում աշակերտները ի՞նչ տեսակետ պետք է ունենան իրենց մասին և ինչպես պետք է վարվեն։ Հիսուսն ասում է. «Ձեր միջի ամենամեծը պետք է ձեր ծառան լինի, որովհետև ով բարձրացնում է իր անձը, կխոնարհեցվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Մատթեոս 23։8–12

Այնուհետև Հիսուսը կեղծավոր դպիրներին ու փարիսեցիներին ասում է. «Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև երկնքի թագավորության դռները փակում եք մարդկանց առաջ, ինքներդ չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն» (Մատթեոս 23։13

Հիսուսը դատապարտում է փարիսեցիներին, քանի որ նրանք չեն կարևորում հոգևոր արժեքները, ինչը հստակ երևում է նրանց դրած կանոններից։ Օրինակ՝ նրանք ասում են. «Եթե որևէ մեկը տաճարով է երդվում, ոչինչ, բայց եթե տաճարի ոսկով է երդվում, պարտավոր է կատարել իր երդումը»։ Սրանով նրանք ցույց են տալիս, որ հոգևորապես կույր են, քանի որ նրանց համար ավելի կարևոր է տաճարի ոսկին, քան տաճարը՝ այն վայրը, որտեղ մարդիկ երկրպագում են Եհովային։ Նրանք «արհամարհում են Օրենքի ավելի ծանրակշիռ բաները՝ արդարությունը, ողորմությունը և հավատարմությունը» (Մատթեոս 23։16, 23; Ղուկաս 11։42

Հիսուսը փարիսեցիներին անվանում է «կույր առաջնորդներ», որոնք «մժեղը քամում են, բայց ուղտը կուլ են տալիս» (Մատթեոս 23։24)։ Նրանք գինին քամում են, որ հանեն մժեղը, քանի որ այդ միջատը Օրենքով անմաքուր է համարվում։ Սակայն նրանք արհամարհում են Օրենքի ավելի ծանրակշիռ բաները, ինչը նման է ուղտը կուլ տալուն, որը նույնպես անմաքուր կենդանի է (Ղևտական 11։4, 21–24

Իմացիր ավելին

Հիսուս Քրիստոս. խոստացյալ Մեսիան

Հիսուսի վրա կատարվեցին Մեսիային վերաբերող բոլոր աստվածաշնչյան մարգարեությունները։ Քո Աստվածաշնչով տես, թե ինչպես են այդ մարգարեությունները կատարվել ամենայն մանրամասնությամբ։

Պե՞տք է արդյոք քրիստոնյաները կրոնական տիտղոսներ օգտագործեն

Ընդունված է օգտագործել «պատվարժան» և «եպիսկոպոս» տիտղոսները։ Արդյոք այս և ուրիշ տիտղոսներ օգտագործելը ունի՞ աստվածաշնչային հիմնավորում։