Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 139

Հիսուսն ամբողջությամբ կատարում է իր հանձնարարությունը

Հիսուսն ամբողջությամբ կատարում է իր հանձնարարությունը

1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 15։24–28

  • ԻՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՈՉԽԱՐՆԵՐԻՆ ՈՒ ԱՅԾԵՐԻՆ

  • ՇԱՏԵՐԸ ԿՎԱՅԵԼԵՆ ԿՅԱՆՔԸ ԴՐԱԽՏ-ԵՐԿՐԻ ՎՐԱ

  • ՀԻՍՈՒՍԸ ՓԱՍՏՈՒՄ Է, ՈՐ ԻՆՔՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՅԱՆՔԸ

Հիսուսը իր մկրտությունից կարճ ժամանակ հետո դիմակայել է մի նենգ թշնամու՝ Սատանային։ Նախքան Հիսուսի ծառայությունը սկսելը Սատանան արդեն վճռել էր ամեն բան անել, որ նա չկարողանա կատարել իր հանձնարարությունը։ Այո՛, Սատանան բազմիցս փորձությունների է ենթարկել Հիսուսին։ Հիսուսը այդ նենգ անձնավորության մասին ասել է. «Այս աշխարհի իշխանը գալիս է։ Եվ նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա» (Հովհաննես 14։30

Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսել էր, թե ապագայում ինչ էր լինելու «մեծ վիշապին՝ առաջին օձին, որ Բանսարկու և Սատանա է կոչվում»։ Մարդկության այդ դարավոր թշնամին ցած էր գցվելու երկնքից։ Նա լցված էր լինելու մեծ բարկությամբ՝ «գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12։9, 12)։ Քրիստոնյաները հիմնավոր պատճառ ունեն հավատալու, որ ապրում են այդ «քիչ ժամանակի» ընթացքում և որ շուտով «մեծ վիշապը՝ առաջին օձը» անդունդն է գցվելու և Հիսուսի Հազարամյա Իշխանության ընթացքում լինելու է «կապված»՝ անգործունյա վիճակում (Հայտնություն 20։1, 2

Այդ ընթացքում ի՞նչ տեղի կունենա երկրի վրա։ Ովքե՞ր կապրեն երկրի վրա, և ինչպիսի՞ պայմաններ կլինեն։ Հիսուսը տվել է այս հարցերի պատասխանները։ Նա ոչխարների ու այծերի առակի միջոցով ցույց է տվել, թե ինչ ապագա է սպասում արդար մարդկանց, ովքեր փոխաբերական առումով նման են ոչխարների և աջակցում են Հիսուսի եղբայրներին։ Հիսուսը նաև ցույց է տվել, թե ինչ է սպասում այն մարդկանց, ովքեր հակառակվում են Հիսուսի եղբայրներին ու չեն համագործակցում նրանց հետ, և ովքեր փոխաբերական իմաստով նման են այծերի։ Հիսուսն ասել է. «Եվ սրանք [այծերը] կգնան դեպի հավիտենական մահ, իսկ արդարները [ոչխարները]՝ հավիտենական կյանք» (Մատթեոս 25։46

Սա օգնում է հասկանալու Հիսուսի այն խոսքերը, որ նա ասաց իր կողքին ցցին գամված հանցագործին։ Հիսուսը նրան չխոստացավ այն վարձատրությունը, որ խոստացել էր իր հավատարիմ  առաքյալներին, այսինքն՝ լինել երկնային Թագավորության մեջ։ Նա զղջացող հանցագործին խոստացավ. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։43)։ Այդպիսով այդ մարդը ստացավ դրախտում՝ գեղեցիկ պարտեզի վերածված երկրի վրա ապրելու հեռանկար։ Տրամաբանական է եզրակացնել, որ նրանք, ովքեր այսօր իրենց գործերով ցույց են տալիս, որ փոխաբերական իմաստով նման են ոչխարների և ստանալու են «հավիտենական կյանք», նույնպես կլինեն երկրային դրախտում։

Հովհաննես առաքյալը նկարագրում է, թե այդ ժամանակ ինչպիսի պայմաններ կլինեն երկրի վրա. «Ահա Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ։ Նրանք կլինեն իր ժողովուրդը, և ինքը՝ Աստված, նրանց հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։3, 4

Սակայն դրախտ-երկրի վրա ապրելու համար այդ հանցագործը պետք է հարություն առնի։ Հարություն կառնեն նաև ուրիշ մարդիկ։ Հիսուսը դա ցույց է տվել՝ ասելով. «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել, կյանքի հարության, իսկ ովքեր չար գործեր են արել, դատաստանի հարության» (Հովհաննես 5։28, 29

Իսկ ի՞նչ է սպասում հավատարիմ առաքյալներին և սահմանափակ թվով այն անհատներին, ովքեր Հիսուսի հետ կլինեն երկնքում։ Աստվածաշունչն ասում է. «Նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները կլինեն և նրա հետ կթագավորեն հազար տարի» (Հայտնություն 20։6)։ Այս մարդիկ, ովքեր լինելու են Քրիստոսի թագավորակիցները, ընտրվելու են երկրի վրա ապրող տղամարդկանց ու կանանց միջից։ Ուստի նրանք, անկասկած, կլինեն կարեկից ղեկավարներ երկրի վրա ապրող մարդկանց համար (Հայտնություն 5։10

Հիսուսը իր քավիչ զոհի արժեքը կկիրառի հօգուտ երկրի վրա ապրող մարդկանց և նրանց կազատի ժառանգած մեղքի դատապարտությունից։ Հիսուսն ու նրա թագավորակիցները հավատարիմ մարդկությանը կհասցնեն կատարելության։ Այո՛, այդ ժամանակ մարդիկ կվայելեն այնպիսի կյանք, ինչպիսին որ Աստված սկզբում նպատակադրել էր նրանց համար, երբ պատվիրել էր Ադամին ու Եվային բազմանալ ու երկիրը լցնել։ Նույնիսկ ադամական մեղքի հետևանքը՝ մահը, այլևս չի լինի։

Այսպիսով՝ Հիսուսը կիրագործի այն ամենը, ինչ Եհովան պատվիրել է իրեն։ Հազարամյա Իշխանության վերջում Հիսուսը կհանձնի Թագավորությունը իր Հորը, և կատարելության հասած մարդկությունը կապրի Աստծու իշխանության ներքո։ Նկարագրելով այն, թե ինչ մեծ խոնարհություն է դրսևորելու Հիսուսը՝ Պողոս առաքյալը գրում է. «Երբ Աստված ամեն բան հպատակեցնի Որդուն, այդ ժամանակ Որդին ինքն էլ կհպատակվի Աստծուն, ով բոլոր բաները հպատակեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամենքի համար» (1 Կորնթացիներ 15։28

Հստակ է, որ Հիսուսն անչափ կարևոր դեր ունի Աստծու նպատակների իրագործման մեջ։ Եվ մինչ այս նպատակները աստիճանաբար կիրականանան ողջ հավիտենության ընթացքում, Հիսուսը լիակատար կերպով կփաստի այն, ինչ ինքն ասել է իր մասին. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14։6