Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 108

Նրանց չի հաջողվում Հիսուսին ծուղակը գցել

Նրանց չի հաջողվում Հիսուսին ծուղակը գցել

ՄԱՏԹԵՈՍ 22։15–40 ՄԱՐԿՈՍ 12։13–34 ՂՈՒԿԱՍ 20։20–40

  • «ԿԱՅՍՐԻՆԸ ԿԱՅՍՐԻՆ ՏՎԵՔ»

  • ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱԾՆԵՐԸ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈ՞Ւ ԵՆ

  • ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ

Հիսուսի հակառակորդները վրդովված են։ Հիսուսը քիչ առաջ պատմել է մի առակ, որով քողազերծել է նրանց նենգությունը։ Այժմ փարիսեցիները ծրագրում են ծուղակի մեջ գցել նրան։ Նրանք ուզում են Հիսուսին դրդել ասելու այնպիսի բան, ինչի պատճառով կկարողանան նրան հանձնել հռոմեացի կառավարչի ձեռքը։ Ուստի իրենց աշակերտներից մի քանիսին վճարում են, որ նրանք ծուղակը գցեն նրան (Ղուկաս 6։7

Այդ աշակերտներն ասում են. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճիշտ ես խոսում ու սովորեցնում և կողմնապահություն չես անում, այլ Աստծու ճանապարհը ճշմարտության համաձայն ես ուսուցանում։ Օրենքով թույլատրելի՞ է կայսրին հարկ տալ, թե՞ ոչ» (Ղուկաս 20։21, 22)։ Հիսուսը չի խաբվում նրանց հաճոյախոսությամբ, քանի որ տեսնում է նրանց խորամանկությունն ու շողոքորթությունը։ Նա հասկանում է, որ եթե ասի՝ «ոչ, ճիշտ չէ վճարել այդ հարկը», իրեն կարող են մեղադրել Հռոմի դեմ ապստամբություն հրահրելու մեջ։ Իսկ եթե ասի՝ «այո, պետք է վճարել», մարդիկ, ովքեր կեղեքված են հռոմեական իշխանությունների կողմից, կարող են սխալ հասկանալ իր խոսքերը և իր դեմ դուրս գալ։ Ինչպե՞ս է վարվում Հիսուսը։

Հիսուսն ասում է. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր։ Ցույց տվեք ինձ գլխահարկի մետաղադրամը»։ Նրանք էլ մի դինար են բերում։ Հիսուսը հարցնում է. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է սա»։ Նրանք պատասխանում են. «Կայսրինը»։ Այդ ժամանակ Հիսուսը հստակ ասում է նրանց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մատթեոս 22։18–21

Լսելով Հիսուսի պատասխանը՝ նրանք զարմանում են և չկարողանալով որևէ բան ասել՝ հեռանում են։ Բայց օրը դեռ չի ավարտվել։ Հակառակորդները շարունակում են Հիսուսին ծուղակը գցելու փորձեր անել։ Այն բանից հետո, երբ փարիսեցիների ջանքերը ապարդյուն են անցնում, Հիսուսին մոտենում են մեկ այլ կրոնական խմբի անդամներ՝ սադուկեցիները։

Սադուկեցիները, որոնք ասում են, թե հարություն չկա, տեգրի պարտավորության և հարության հետ կապված հարց են տալիս Հիսուսին։ Նրանք ասում են. «Ուսուցի՛չ, Մովսեսն ասաց. «Եթե մի մարդ մահանա առանց երեխա ունենալու, ապա նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի»։ Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինը ամուսնացավ, ապա մահացավ ու քանի որ սերունդ չուներ, կնոջն իր եղբորը թողեց։ Նույնը պատահեց նաև երկրորդի, երրորդի ու մնացածի հետ, մինչև յոթերորդը։ Բոլորից հետո կինն էլ մահացավ։ Ուստի հարության ժամանակ նա այս յոթից ո՞ր մեկի կինն է լինելու, քանի որ բոլորն էլ ամուսնացան նրա հետ»» (Մատթեոս 22։24–28

Սադուկեցիները ընդունում են Մովսեսի գրքերը, ուստի Հիսուսը, մեջբերում անելով հենց դրանցից, պատասխանում է. «Սա չէ՞ պատճառը, որ դուք սխալվում եք. ո՛չ Սուրբ Գրքերը գիտեք, ո՛չ էլ Աստծու զորությունը։ Հարություն առնողներից ո՛չ տղամարդիկ են ամուսնանալու, ո՛չ էլ կանայք, այլ նրանք երկնքի հրեշտակների նման են լինելու։ Ինչ վերաբերում է նրան, որ մահացածները հարություն են առնելու, Մովսեսի գրքում չե՞ք կարդացել այրվող թփի պատմությունը, թե Աստված ինչ ասաց նրան. «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի։ Դուք խիստ մոլորված եք» (Մարկոս 12։24–27; Ելք 3։1–6)։ Ժողովուրդը զարմանում է՝ լսելով Հիսուսի պատասխանը։

Հիսուսը իր պատասխաններով պապանձեցնում է թե՛ փարիսեցիներին, թե՛ սադուկեցիներին։ Այժմ այս երկու հակառակորդ խմբավորումները համախմբվում են Հիսուսի դեմ գործելու համար։ Նրանք մոտենում են Հիսուսին, որպեսզի դարձյալ փորձեն նրան։ Դպիրներից մեկը հարցնում է. «Ուսուցի՛չ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը» (Մատթեոս 22։36

Հիսուսն ասում է. «Առաջինը սա է. «Լսի՛ր, ո՛վ Իսրայել, մեր Աստված Եհովան մեկ Եհովա է։ Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով»։ Իսկ երկրորդը սա է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա» (Մարկոս 12։29–31

Հիսուսի պատասխանը լսելով՝ մի դպիր ասում է. «Ուսուցի՛չ, լա՛վ ասացիր ու ճշմարիտ, թե՝ «նա մեկն է, և նրանից բացի, ուրիշը չկա», և նրան ամբողջ սրտով, ամբողջ հասկացողությամբ ու ամբողջ ուժով սիրելը, ինչպեսև մերձավորին սեփական անձի պես սիրելը շատ ավելին արժե, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»։ Լսելով այդ մարդու տված խելացի պատասխանը՝ Հիսուսն ասում է. «Դու հեռու չես Աստծու թագավորությունից» (Մարկոս 12։32–34

Երեք օր է (նիսանի 9, 10, 11), ինչ Հիսուսը սովորեցնում է տաճարում։ Ոմանք, ինչպես, օրինակ, այս դպիրը հաճույքով են լսում Հիսուսին։ Բայց նույնը չի կարելի ասել կրոնական առաջնորդների մասին, որոնք այժմ չեն «համարձակվում նրան որևէ հարց տալ»։

Իմացիր ավելին

Ընթերցողների հարցերը, օգոստոս, 2014

Երբ Հիսուսն ասաց, որ հարություն առածները «ո՛չ կին են առնում, ո՛չ էլ մարդու գնում», արդյո՞ք նա խոսում էր երկրային հարության մասին։

Ի՞նչ հույս կա մահացածների համար

Ի՞նչ է լինում, երբ մահանում ենք։ Կտեսնե՞նք նորից կյանքից հեռացած մեր սիրելիներին։