Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 132

«Իսկապես որ, սա Աստծու Որդի էր»

«Իսկապես որ, սա Աստծու Որդի էր»

ՄԱՏԹԵՈՍ 27։45–56 ՄԱՐԿՈՍ 15։33–41 ՂՈՒԿԱՍ 23։44–49 ՀՈՎՀԱՆՆԵՍ 19։25–30

  • ՀԻՍՈՒՍԸ ՄԱՀԱՆՈՒՄ Է ՑՑԻ ՎՐԱ

  • ՀԻՍՈՒՍԻ ՄԱՀՎԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

Այժմ կեսօր է՝ «վեցերորդ ժամը»։ Անսպասելիորեն մի արտասովոր խավար է իջնում «ամբողջ երկրի վրա և տևում է մինչև իններորդ ժամը» (Մարկոս 15։33)։ Դա արևի խավարում չէ, քանի որ այն լինում է նորալուսնի ժամանակ, իսկ այժմ Պասեքի տոնի ժամանակն է, երբ լիալուսին է լինում։ Բացի այդ, արևի խավարումը տևում է ընդամենը մի քանի րոպե, իսկ այս խավարումը շատ ավելի երկար է տևում։ Ուստի ակնհայտ է, որ այս խավարն Աստծուց է։

Այս ամենը հավանաբար շփոթության ու վախի մեջ է գցում Հիսուսին ծաղրողներին։ Այդ ընթացքում տանջանքի ցցին են մոտենում չորս կանայք՝ Հիսուսի մայրը, Սալոմեն, Մարիամ Մագդաղենացին և Փոքր Հակոբոսի մայր Մարիամը։

Հովհաննես առաքյալը Հիսուսի վշտահար մոր կողքին է կանգնած՝ «տանջանքի ցցի մոտ»։ Մարիամը կսկիծով նայում է, թե ինչպես է տառապում իր որդին, որին սնել ու մեծացրել է։ Մարիամը շատ ծանր ապրումների մեջ է, կարծես նրա «հոգու միջով մի երկար սուր է անցնում» (Հովհաննես 19։25; Ղուկաս 2։35)։ Իսկ Հիսուսը, չնայած իր անտանելի տանջանքներին, այդ պահին մտածում է իր մոր բարօրության մասին։ Նա, ճիգ գործադրելով, գլխի շարժումով ցույց է տալիս Հովհաննեսին ու ասում իր մորը. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ Ապա ցույց տալով իր մորը՝ ասում է Հովհաննեսին. «Ահա՛ քո մայրը» (Հովհաննես 19։26, 27

Հիսուսը իր սիրելի առաքյալի հոգածությանն է հանձնում իր մորը, որն ակներևաբար արդեն այրի էր։ Բանն այն է, որ Հիսուսի եղբայրները՝ Մարիամի մյուս որդիները, դեռ հավատ չեն դրսևորում Հիսուսի հանդեպ։ Ուստի Հիսուսը, այդպես վարվելով, հոգ է տանում իր մոր ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր կարիքների մասին։ Ընդօրինակման արժանի ինչպիսի՜ հոգատարություն է դրսևորում Հիսուսը։

Մոտավորապես այն ժամանակ, երբ խավարը սկսում է ցրվել, Հիսուսն ասում է՝ «ծարա՛վ եմ»։ Այդպես նա կատարում է «Սուրբ Գրքի խոսքը» (Հովհաննես 19։28; Սաղմոս 22։15)։ Ապա Հիսուսը, հասկանալով, որ Հայրը վերցրել է պաշտպանությունը, որպեսզի իր անարատությունը մինչև վերջ փորձվի, բարձր ձայնով աղաղակում է. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի»։ Դա թարգմանվում է այսպես՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր»։ Այնտեղ կանգնածներից ոմանք սխալ են հասկանում նրա խոսքերը և ասում են. «Տեսե՛ք, Եղիային է կանչում»։ Նրանցից մեկը վազում է, սպունգը թաթախում թթված գինու մեջ ու եղեգի վրա դնելով՝ տալիս Հիսուսին, որ խմի։ Բայց մյուսները ասում են. «Թողե՛ք դրան։ Տեսնենք՝ Եղիան կգա՞ նրան ցած իջեցնելու» (Մարկոս 15։34–36

Այդ ժամանակ Հիսուսը բացականչում է. «Կատարվե՛ց» (Հովհաննես 19։30)։ Այո՛, նա կատարեց այն ամենը, ինչի համար Հայրը նրան ուղարկել էր երկիր։ Այնուհետև Հիսուսն ասում է. «Հա՛յր, քո ձեռքն եմ հանձնում իմ ոգին» (Ղուկաս 23։46)։ Հիսուսը հանձնում է իր կյանքը Եհովա Աստծուն՝ լիովին համոզված լինելով, որ նա կվերականգնի այն։ Ապա իր գլուխը խոնարհելով՝ Հիսուսը մահանում է։

Այդ ժամանակ ուժգին երկրաշարժ է լինում, որից ժայռերը ճեղքվում են։ Երկրաշարժն այնքան ուժգին է, որ Երուսաղեմից դուրս գտնվող գերեզմանները բացվում են, և դիակները դուրս են թափվում։ Անցորդները, ովքեր տեսնում են դիակները, մտնում են «սուրբ քաղաքը» և պատմում իրենց տեսածը (Մատթեոս 12։11; 27։51–53

Երբ Հիսուսը մահանում է, Աստծու տաճարի ծանր վարագույրը, որը Սրբությունը բաժանում է Սրբությունների Սրբությունից, վերից վար պատռվում է։ Այս ապշեցուցիչ դեպքը ցույց է տալիս, թե ինչ մեծ զայրույթով է Աստված լցված նրանց դեմ, ովքեր սպանեցին իր Որդուն։ Այն նաև ցույց է տալիս, որ այժմ բաց է ճանապարհը դեպի «Սրբությունների Սրբություն», այսինքն՝ դեպի երկինք (Եբրայեցիներ 9։2, 3; 10։19, 20

Այս բոլոր դեպքերին ականատես լինելով՝ մարդիկ վախով են լցվում։ Հարյուրապետը, որը վերահսկում էր Հիսուսի մահապատժի իրականացումը, ասում է. «Իսկապես որ այս մարդը Աստծու Որդի էր» (Մարկոս 15։39)։ Հավանաբար, նա ներկա է եղել, երբ Պիղատոսի առաջ քննում էին այն հարցը, թե արդյոք Հիսուսն Աստծու Որդին է։ Այժմ նա համոզված է, որ Հիսուսը անմեղ է և իրոք Աստծու Որդին է։

Մյուսներն էլ, տեղի ունեցած արտասովոր դեպքերը տեսնելով, խորապես տպավորվում են։ Նրանք վերադառնում են իրենց տները՝ ամոթից ու վշտից «իրենց կուրծքը ծեծելով» (Ղուկաս 23։48)։ Մահապատժի վայրում ներկաների մեջ կան շատ կանայք, որոնք Հիսուսի աշակերտներն են ու նրա ծառայության ժամանակ ուղեկցել են նրան։ Այս կանայք հեռվում կանգնած հետևում են կատարվող դեպքերին։ Նրանք խորապես ցնցված են ու հուզված։

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ

Հիսուս. ինչու է մահացել

Ինչո՞ւ Հիսուսը տառապեց ու մահացավ։ Դրա պատճառը իմանալը կարող է խոր ազդեցություն թողնել քո կյանքի վրա։

ԴԻՏԱՐԱՆ

Մարիամը դիմացավ սրի պես խոցող ցավին

Մարիամի՝ Հիսուսի մոր օրինակը կարող է օգնել քեզ, երբ «մի երկար սուր» ցավ պատճառի քեզ։