Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 17

Հիսուսը սովորեցնում է Նիկոդեմոսին

Հիսուսը սովորեցնում է Նիկոդեմոսին

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2։23–3։21

  • ՀԻՍՈՒՍԸ ԶՐՈՒՑՈՒՄ Է ՆԻԿՈԴԵՄՈՍԻ ՀԵՏ ԳԻՇԵՐՈՎ

  • ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԴԱՐՁՅԱԼ ԾՆՎԵԼ»

Հիսուսը եկել է Երուսաղեմ՝ տոնելու մ.թ. 30թ. Պասեքը։ Այստեղ եղած ժամանակ նա զարմանալի նշաններ, կամ՝ հրաշքներ է անում։ Տեսնելով այդ ամենը՝ շատերը սկսում են հավատալ նրան։ Նիկոդեմոսը, որը փարիսեցի է և Սինեդրիոնի՝ հրեական գերագույն ատյանի անդամ, իր տեսածից տպավորված, ցանկանում է ավելին իմանալ։ Նա Հիսուսի մոտ գալիս է մութն ընկնելուց հետո։ Հավանաբար պատճառն այն է, որ նա վախենում է, որ կկորցնի հրեա առաջնորդների առջև ունեցած իր հեղինակությունը, եթե իրեն տեսնող լինի։

Նիկոդեմոսն ասում է. «Ռաբբի՛, մենք գիտենք, որ դու՝ որպես ուսուցիչ, Աստծու կողմից ես եկել, որովհետև այն նշանները, որ դու ես անում, ոչ ոք չի կարող անել, եթե Աստված նրա հետ չլինի»։ Ի պատասխան՝ Հիսուսն ասում է Նիկոդեմոսին, որ Աստծու Թագավորություն մտնելու համար մարդը պետք է «դարձյալ ծնվի» (Հովհաննես 3։2, 3

Սակայն ինչպե՞ս կարող է անհատը «դարձյալ ծնվել»։ «Մի՞թե նա կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել ու ծնվել»,— հարցնում է Նիկոդեմոսը (Հովհաննես 3։4

«Դարձյալ ծնվել» չի նշանակում բառացիորեն նորից ծնվել։ Հիսուսը բացատրում է. «Մինչև որ մարդ ջրից և ոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծու թագավորություն» (Հովհաննես 3։5)։ Երբ Հիսուսը մկրտվեց, և սուրբ ոգին իջավ նրա վրա, նա ծնվեց «ջրից և ոգուց»։ Այդ ժամանակ երկնքից մի ձայն լսվեց, որն ասում էր. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթեոս 3։16, 17)։ Այդպիսով Աստված հայտնեց, որ այժմ Հիսուսը դարձել է իր հոգևոր Որդին, և որ նա «մտնելու է Աստծու թագավորություն»։ Ավելի ուշ՝ մ.թ. 33թ. Պենտեկոստեին, սուրբ ոգին թափվելու է նաև մկրտված այլ անհատների վրա, և այդպես նրանք դարձյալ ծնվելու են՝ դառնալով Աստծու հոգևոր որդիներ (Գործեր 2։1–4

Նիկոդեմոսի համար դժվար է հասկանալ այն, ինչ Հիսուսը սովորեցնում է Թագավորության մասին։ Ուստի Հիսուսը հավելյալ մանրամասներ է հայտնում՝ ցույց տալով, թե ինչ առանձնահատուկ դեր է կատարելու որպես Աստծու երկրային Որդի։ Հիսուսն ասում է. «Ինչպես որ Մովսեսը օձը բարձրացրեց անապատում, այնպես էլ մարդու Որդին պետք է բարձրացվի, որպեսզի ամեն ոք, ով հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։14, 15

Հնում Եհովան պատվիրել էր պատրաստել պղնձե մի օձ, և այն իսրայելացիները, որոնց խայթում էին թունավոր օձերը, կարող էին նայել պղնձե օձին և կենդանի մնալ (Թվեր 21։9)։ Նմանապես բոլոր մարդիկ պետք է հավատ դրսևորեն Աստծու Որդու հանդեպ, որպեսզի փրկվեն ու հավիտենական կյանք ունենան։ Ընդգծելով, թե ինչպիսի մեծ սեր ունի Եհովան մարդկանց հանդեպ՝ Հիսուսն ասում է Նիկոդեմոսին. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Այսպիսով՝ իր ծառայությունը սկսելուց մոտ վեց ամիս անց Հիսուսը հստակ ցույց է տալիս, որ ինքն է փրկության տանող ճանապարհը։

Հիսուսը Նիկոդեմոսին ասում է. «Աստված իր Որդուն աշխարհ ուղարկեց, որ նա ոչ թե դատի աշխարհը, այլ որ աշխարհը նրա միջոցով փրկվի» (Հովհաննես 3։17)։ Սա նշանակում է, որ Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց, որ նա կործանման դատապարտի մարդկությանը, այլ որ մարդիկ փրկվեն նրա միջոցով։

Նիկոդեմոսը մարդավախության պատճառով Հիսուսի մոտ է եկել գիշերը։ Ուստի հետաքրքիր է, որ Հիսուսը նրա հետ իր զրույցն ավարտում է այսպիսի խոսքերով. «Սա է դատաստան անելու հիմքը, որ լույսը [Հիսուսը] աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը սիրեցին և ոչ թե լույսը, քանի որ նրանց գործերը չար էին։ Նա, ով նողկալի բաներ է անում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը չբացահայտվեն։ Բայց ով անում է այն, ինչ ճիշտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի երևա, որ իր գործերը Աստծու կամքի համաձայն են կատարվել» (Հովհաննես 3։19–21

Այժմ հրեա ուսուցիչ և փարիսեցի Նիկոդեմոսը շատ բան ունի խորհելու Աստծու նպատակների մեջ Հիսուսի ունեցած դերի մասին։

Իմացիր ավելին

Ինչ է Աստված արել քեզ համար

Աստվածային սկզբունքը՝ «հոգու դիմաց հոգի պիտի տաս», օգնում է բացատրելու, թե ինչու Աստված տվեց «իր միածին Որդուն»

Հիսուսի մահն ու հարությունը ինչ կարող են նշանակել քեզ համար

Վեց աստվածաշնչյան կարևոր ճշմարտություններ բացատրում են, թե ինչպես մեկ մարդու մահով շատերը կարող են կյանք ստանալ։