Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 13

Ինչպես է Հիսուսը դիմադրում փորձություններին

Ինչպես է Հիսուսը դիմադրում փորձություններին

ՄԱՏԹԵՈՍ 4։1–11 ՄԱՐԿՈՍ 1։12, 13 ՂՈՒԿԱՍ 4։1–13

  • ՍԱՏԱՆԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԻՍՈՒՍԻՆ

Հիսուսի մկրտությունից անմիջապես հետո Աստծու ոգին առաջնորդում է նրան դեպի Հրեաստանի անապատ։ Ինչպես հիշում ենք, նրա մկրտության ժամանակ «երկինքը բացվել էր» (Մատթեոս 3։16)։ Ուստի այժմ նա կարող է մտաբերել այն ամենը, ինչ սովորել և արել է երկնքում։ Իսկապես, նա շատ բաների մասին պետք է խորհի։

Հիսուսը 40 օր ու 40 գիշեր անցկացնում է անապատում և այդ ընթացքում ոչինչ չի ուտում։ Երբ նա սաստիկ քաղց է զգում, Սատանան ցանկանում է փորձել նրան։ Նա մոտենում է Հիսուսին և ասում. «Եթե Աստծու որդի ես, այս քարերին ասա, որ հաց դառնան» (Մատթեոս 4։3)։ Հիսուսը գիտի, որ սխալ է հրաշքներ գործելու զորությունը օգտագործել անձնական շահերի համար, ուստի մերժում է այդ առաջարկը։

Սակայն Սատանան չի հանձնվում և մեկ այլ ձևով է փորձում Հիսուսին։ Նա ասում է նրան, որ իրեն ցած գցի տաճարի պարսպից։ Բայց Հիսուսը հրաժարվում է այդպիսի ցուցադրական բան անելուց։ Սուրբ Գրքերից մեջբերում անելով՝ նա ասում է, որ սխալ է Աստծուն փորձել այդ ձևով։

Երրորդ անգամ փորձելով Հիսուսին՝ Բանսարկուն հրաշքով ցույց է տալիս նրան «աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը» և ասում. «Այս բոլորը քեզ կտամ, եթե ընկնես ու երկրպագություն անես ինձ»։ Հիսուսը կրկին կտրականապես մերժում է՝ ասելով. «Հեռացի՛ր, Սատանա՛» (Մատթեոս 4։8–10)։ Հիսուսը չի տրվում այդ գայթակղությանը, քանի որ հասկանում է, որ միմիայն Եհովային պետք է սուրբ ծառայություն մատուցել։ Նա հավատարիմ է մնում իր Հորը։

Ի՞նչ ենք իմանում այս երեք փորձություններից և Հիսուսի արձագանքից։ Այս փորձությունները իրականում եղել են, ինչը ցույց է տալիս, որ Սատանան պարզապես մարդու մեջ եղած չարությունը չէ։ Նա իրական, անտեսանելի անձնավորություն է։ Նաև հասկանում ենք, որ աշխարհի բոլոր կառավարությունները Սատանային են պատկանում, և նա է ղեկավարում դրանք։ Հակառակ դեպքում՝ նա չէր կարող դրանց միջոցով փորձել Հիսուսին։

Բացի այդ, Սատանան ասաց, որ կպարգևատրի Հիսուսին և անգամ կտա աշխարհի բոլոր թագավորությունները, եթե Հիսուսը գոնե մեկ անգամ երկրպագի իրեն։ Հնարավոր է՝ Սատանան մեզ էլ նման ձևով փորձի. թերևս նա մեր առջև բացի գայթակղիչ հնարավորություններ՝ ձեռք բերելու հարստություն, իշխանություն կամ բարձր դիրք։ Որքա՜ն իմաստուն կվարվենք, եթե հետևենք Հիսուսի օրինակին՝ հավատարիմ մնալով Աստծուն, անկախ նրանից, թե ինչ փորձության առաջ կկանգնենք։ Սակայն հիշենք, որ Սատանան Հիսուսից հեռացավ «մինչև մեկ ուրիշ հարմար ժամանակ» (Ղուկաս 4։13)։ Նա կարող է նույն ձևով վարվել նաև մեզ հետ, ուստի պետք է միշտ զգոն լինենք։

Իմացիր ավելին

Ինչպե՞ս դիմադրել գայթակղությանը

Բոլորը՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, կարող են դիմադրել գայթակղությանը։ Վեց խորհուրդներ կօգնեն քեզ ամրացնելու վճռականությունդ և չտրվելու գայթակղությանը։