Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

 ԳԼՈՒԽ 15

Հիսուսի առաջին հրաշքը

Հիսուսի առաջին հրաշքը

ՀՈՎՀԱՆՆԵՍ 2։1–12

  • ՀԱՐՍԱՆԻՔ՝ ԿԱՆԱՅՈՒՄ

  • ՀԻՍՈՒՍԸ ՋՈՒՐԸ ԳԻՆԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ

Արդեն երրորդ օրն է, ինչ Նաթանայելը դարձել է Հիսուսի աշակերտը։ Հիսուսը իր առաջին աշակերտներից մի քանիսի հետ ճանապարհ է ընկնում դեպի հյուսիս՝ Գալիլեայի շրջան, որը նրանց ծննդավայրն է։ Նրանք գնում են Կանա՝ Նաթանայելի հայրենի քաղաքը, որը գտնվում է բլրաշատ մի վայրում՝ Նազարեթից հյուսիս։ Կանայում Հիսուսն ու իր աշակերտները հարսանեկան խնջույքի են հրավիրված։

Հարսանիքին ներկա է նաև Հիսուսի մայրը՝ Մարիամը։ Ըստ երևույթին, նա նորապսակների ընտանիքի հետ մտերիմ է և օգնում է նրանց բազմաթիվ հյուրերին սպասարկելու հարցում։ Նկատելով, որ գինին վերջանում է՝ նա ասում է Հիսուսին. «Գինի չունեն» (Հովհաննես 2։3

Այդ խոսքերով Մարիամը Հիսուսին առաջարկում է որևէ բան ձեռնարկել։ Հիսուսը, օգտագործելով առարկության իմաստ ունեցող մի դարձված, ասում է. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՛վ կին» (Հովհաննես 2։4)։ Հիսուսը Աստծու նշանակած Թագավորն է, ուստի երկնային Հայրը պետք է ուղղություն տա նրա քայլերին, ոչ թե ընտանիքի անդամները կամ ընկերները։ Մարիամը, խոհեմություն դրսևորելով, թույլ է տալիս, որ որդին որոշի՝ ինչ անի այդ հարցի հետ կապված, և ասում է սպասավորներին. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք» (Հովհաննես 2։5

Հարսանքատանը ջրի վեց քարե կարասներ կան՝ յուրաքանչյուրը ավելի քան 40 լիտր տարողության։ Հիսուսը պատվիրում է սպասավորներին. «Այդ կարասները ջրով լցրեք»։ Ապա ասում է. «Այժմ մի քիչ հանեք ու տարեք խնջույքը կազմակերպողին» (Հովհաննես 2։7, 8

Խնջույքը կազմակերպողը զարմանում է՝ տեսնելով, որ այս նոր գինին բարձրորակ է, բայց չգիտի, որ այն հրաշքի արդյունք է։ Նա կանչում է փեսային և ասում. «Ուրիշները սկզբում լավ գինին են մատուցում, և երբ մարդիկ հարբում են, այդ ժամանակ վատն են դնում։ Իսկ դու լավ գինին մինչև հիմա պահել ես» (Հովհաննես 2։ 10

Սա Հիսուսի առաջին հրաշքն է։ Երբ աշակերտները տեսնում են դա, Հիսուսի հանդեպ նրանց հավատն ամրանում է։ Դրանից հետո Հիսուսն իր մոր ու եղբայրների հետ գնում է Կափառնայում քաղաք, որը գտնվում է Գալիլեայի ծովի հյուսիսարևմտյան ափին։