Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

Այս գրքում կարող ես կարդալ Հիսուսի կյանքում տեղի ունեցած այն բոլոր դեպքերի մասին, որոնք արձանագրված են Աստվածաշնչում։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

Հիսուսի սովորեցրած ճշմարտությունները կարող են փոխել ձեր կյանքը։

ԳԼՈՒԽ 1

Երկու կարևոր լուր՝ Աստծուց

Գաբրիել հրեշտակը երկու լուր է հայտնում, որոնց դժվար է հավատալ։

ԳԼՈՒԽ 2

Հիսուսը պատվի է արժանանում՝ դեռ չծնված

Ինչպե՞ս են Եղիսաբեթը ու նրա դեռ չծնված երեխան պատվի արժանացնում Հիսուսին։

ԳԼՈՒԽ 3

Ծնվում է ճանապարհ պատրաստողը

Երբ Զաքարիան հրաշքով կրկին սկսում է խոսել, մի կարևոր մարգարեություն է հայտնում։

ԳԼՈՒԽ 4

Մարիամն ամուսնացած չէ, բայց հղի է

Հովսեփը հավատո՞ւմ է Մարիամին, երբ նա ասում է, որ հղի է ոչ թե ուրիշ տղամարդուց, այլ հղիացել է սուրբ ոգու միջոցով։

ԳԼՈՒԽ 5

Որտե՞ղ և ե՞րբ է ծնվում Հիսուսը

Ինչի՞ց ենք եզրակացնում, որ Հիսուսը չի ծնվել դեկտեմբերի 25-ին։

ԳԼՈՒԽ 6

Խոստացված երեխան

Երբ Հովսեփն ու Մարիամը փոքրիկ Հիսուսին բերում են տաճար, երկու տարեց իսրայելացիներ մարգարեանում են Հիսուսի ապագայի մասին։

ԳԼՈՒԽ 7

Աստղագուշակներ են գալիս՝ Հիսուսին տեսնելու

Ինչո՞ւ «աստղը» սկզբում նրանց առաջնորդեց ոչ թե Հիսուսի մոտ, այլ Հերովդես թագավորի մոտ։

ԳԼՈՒԽ 8

Փախուստ չար կառավարչից

Հիսուսի կյանքի սկզբում կատարվում են Մեսիային վերաբերող երեք մարգարեություններ։

ԳԼՈՒԽ 9

Մեծանում է Նազարեթում

Քանի՞ քույր ու եղբայր ունի Հիսուսը

ԳԼՈՒԽ 10

Հիսուսի ընտանիքը ուղևորվում է դեպի Երուսաղեմ

Հովսեփն ու Մարիամը անհանգստանում են, որ չեն կարողանում գտնել Հիսուսին, մինչդեռ Հիսուսը զարմանում է, թե ինչու իր ծնողները անմիջապես գլխի չեն ընկել, թե որտեղ է ինքը։

ԳԼՈՒԽ 11

Հովհաննես Մկրտիչը պատրաստում է ճանապարհը

Երբ որոշ փարիսեցիներ ու սադուկեցիներ գալիս են Հովհաննես Մկրտչի մոտ, նա դատապարտում է նրանց։ Ինչո՞ւ։

ԳԼՈՒԽ 12

Հիսուսը մկրտվում է

Ինչո՞ւ Հիսուսը մկրտվեց, եթե նա երբեք մեղք չէր գործել։

ԳԼՈՒԽ 13

Ինչպես է Հիսուսը դիմադրում փորձություններին

Հիսուսի փորձություններից երկու կարևոր բան ենք իմանում Սատանայի մասին։

ԳԼՈՒԽ 14

Հիսուսը ընտրում է իր առաջին աշակերտներին

Հիսուսի առաջին վեց աշակերտներն ինչպե՞ս համոզվեցին, որ գտել են Մեսիային։

ԳԼՈՒԽ 15

Հիսուսի առաջին հրաշքը

Հիսուսը ակնարկում է, որ իր երկնային Հայրը պետք է ուղղություն տա իր քայլերին, ոչ թե իր մայրը։

ԳԼՈՒԽ 16

Հիսուսի նախանձախնդրությունը ճշմարիտ երկրպագության հանդեպ

Եթե Աստծու Օրենքը թույլ էր տալիս, որ մարդիկ Երուսաղեմում կենդանիներ գնեն զոհաբերելու համար, ապա ինչո՞ւ էր Հիսուսը զայրացել տաճարի վաճառականների վրա։

ԳԼՈՒԽ 17

Հիսուսը սովորեցնում է Նիկոդեմոսին

Ի՞նչ է նշանակում «դարձյալ ծնվել»։

ԳԼՈՒԽ 18

Հովհաննեսը «նվազում» է, Հիսուսը՝ «աճում»

Հովհաննես Մկրտչի աշակերտները նախանձում են, իսկ Հովհաննեսը՝ ոչ։

ԳԼՈՒԽ 19

Հիսուսը սովորեցնում է մի սամարացի կնոջ

Հիսուսը սամարացի կնոջն ասում է մի բան, որը ակներևաբար նախկինում ոչ մեկի չէր ասել։

ԳԼՈՒԽ 20

Երկրորդ հրաշքը Կանայում

Մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա Հիսուսը բուժում է մի երեխայի։

ԳԼՈՒԽ 21

Նազարեթի ժողովարանում

Ի՞նչ է ասում Հիսուսը, որ նրա համաքաղաքացիները ցանկանում են սպանել նրան։

ԳԼՈՒԽ 22

Չորս աշակերտները դառնում են մարդկանց որսորդներ

Հիսուսն ասում է իր աշակերտներին, որ թողնեն ձկնորսությունը և սկսեն մեկ այլ գործ։

ԳԼՈՒԽ 23

Հիսուսը զորավոր գործեր է անում Կափառնայումում

Հիսուսը հանում է դևերին և արգելում է, որ նրանք ասեն, որ ինքը Աստծու Որդին է։ Ինչո՞ւ։

ԳԼՈՒԽ 24

Հիսուսը ընդլայնում է իր ծառայությունը Գալիլեայում

Մարդիկ գալիս են Հիսուսի մոտ և նա բուժում է նրանց։ Հիսուսը բացատրում է, որ իր ծառայությունը ավելի կարևոր նպատակ ունի։

ԳԼՈՒԽ 25

Հիսուսը բուժում է մի բորոտի

Պարզ, բայց խորիմաստ խոսքերով Հիսուսը ցույց է տալիս, որ իսկապես կարեկցում է հիվանդ մարդկանց։

ԳԼՈՒԽ 26

«Քո մեղքերը ներված են»

Ի՞նչ կապ գոյություն ունի մեղքի և հիվանդության միջև, ինչպես ցույց է տալիս Հիսուսը։

ԳԼՈՒԽ 27

Հիսուսը կանչում է Մատթեոսին

Ինչո՞ւ է Հիսուսը սեղան նստում վատահամբավ, մեղավոր մարդկանց հետ։

ԳԼՈՒԽ 28

Ինչո՞ւ Հիսուսի աշակերտները ծոմ չեն պահում

Հիսուսը նրանց պատասխանում է՝ բերելով գինու ու կարկատանի մասին օրինակները։

ԳԼՈՒԽ 29

Թույլատրելի՞ է բարի գործեր անել շաբաթ օրը

Ինչո՞ւ են հրեաները հալածում Հիսուսին 38 տարի շարունակ մի հիվանդությամբ տառապող մարդուն բուժելու համար։

ԳԼՈՒԽ 30

Հիսուսը Աստծու Որդին է

Հրեաները մտածում են, թե Հիսուսը իրեն հավասարեցնում է Աստծուն, սակայն Հիսուսը պարզ ասում է, որ Աստված բարձր է իրենից։

ԳԼՈՒԽ 31

Շաբաթ օրը հասկեր են պոկում

Ինչո՞ւ է Հիսուսը իրեն կոչում «շաբաթի Տեր»։

ԳԼՈՒԽ 32

Օրենքով ի՞նչն է թույլատրելի շաբաթ օրը

Սադուկեցիներն ու փարիսեցիները, որոնք հակառակորդներ են, միավորվում են դավադրություն կազմակերպելու համար։

ԳԼՈՒԽ 33

Կատարվում է Եսայիայի մարգարեությունը

Ինչո՞ւ է Հիսուսը բուժված մարդկանց խստորեն պատվիրում, որ չհայտնեն, թե ով է ինքը և ինչ է արել։

ԳԼՈՒԽ 34

Հիսուսը ընտրում է 12 առաքյալներին

Ի՞նչ տարբերություն կա առաքյալի և աշակերտի միջև։

ԳԼՈՒԽ 35

Հիսուսի հայտնի քարոզը

Քննենք Հիսուսի հայտնի քարոզում հնչած գլխավոր մտքերը և դրանց նշանակությունը։

ԳԼՈՒԽ 36

Հարյուրապետը մեծ հավատ է դրսևորում

Հարյուրապետի ո՞ր արարքն է զարմացնում Հիսուսը։

ԳԼՈՒԽ 37

Հիսուսը հարություն է տալիս այրի կնոջ որդուն

Նրանք, ովքեր տեսնում են այս հրաշքը, հասկանում են դրա նշանակությունը։

ԳԼՈՒԽ 38

Հովհաննեսը ցանկանում է հավաստիացում ստանալ Հիսուսից

Ինչո՞ւ է Հովհաննես Մկրտիչը հարցնում, թե արդյոք Հիսուսն է Մեսիան։ Արդյո՞ք նա կասկածներ ունի։

ԳԼՈՒԽ 39

Դատապարտական խոսքեր է ասում անտարբեր սերնդին

Հիսուսը ասում է, որ Դատաստանի օրը ավելի հեշտ կլինի Սոդոմի համար, քան Կափառնայումի։ Այդ քաղաքը Հիսուսի գործունեության հիմնական վայրն է։

ԳԼՈՒԽ 40

Ներողամտության դաս

Արդյոք Հիսուսը արդարացնո՞ւմ է Աստծու օրենքը խախտելը՝ անբարո կնոջն ասելով, որ նրա մեղքերը ներված են։

ԳԼՈՒԽ 41

Ո՞ւմ զորությամբ է հրաշքներ անում

Հիսուսի եղբայրները մտածում են, թե նա խելագարվել է։

ԳԼՈՒԽ 42

Հիսուսը հանդիմանում է փարիսեցիներին

Ո՞րն է «Հովնան մարգարեի նշանը»։

ԳԼՈՒԽ 43

Թագավորության հետ կապված առակներ

Հիսուսը պատմում է ութ առակ՝ Թագավորության հետ կապված տարբեր մանրամասներ բացատրելու համար։

ԳԼՈՒԽ 44

Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը

Հիսուսը, հանդարտեցնելով քամին և ալիքները, ցույց է տալիս, որ իր Թագավորության ներքո կյանքը ապահով է լինելու։

ԳԼՈՒԽ 45

Իշխանություն ունի դևերի վրա

Մարդու վրա կարո՞ղ են մեկից ավելի դևեր ազդել։

ԳԼՈՒԽ 46

Մի կին բուժվում է՝ դիպչելով Հիսուսի վերնահագուստին

Այս հուզիչ դեպքը ցույց է տալիս, թե որքան զորեղ ու կարեկից անձնավորություն է Հիսուսը։

ԳԼՈՒԽ 47

Աղջիկը հարություն է առնում

Մարդիկ ծիծաղում են, երբ Հիսուսն ասում է, որ աղջիկը մահացած չէ, այլ քնած է։ Սակայն քիչ անց ի՞նչ է ցույց տալու Հիսուսը։

ԳԼՈՒԽ 48

Նրան մերժում են անգամ Նազարեթում

Նազարեթում ապրող մարդիկ, չնայած Հիսուսի կատարած հրաշքներին և նրա իմաստությանը, մերժում են նրան։ Ո՞րն է պատճառը։

ԳԼՈՒԽ 49

Քարոզում է Գալիլեայում և կրթում է առաքյալներին

Ի՞նչ իմաստով է «երկնքի թագավորությունը մոտեցել»։

ԳԼՈՒԽ 50

Նախապատրաստում է հալածանքների

Ինչո՞ւ է Հիսուսը նրանց ասում, որ պետք է փախչեն, եթե նրանք չպետք է վախենային մահից։

ԳԼՈՒԽ 51

Սպանություն ծննդյան տոնակատարության ժամանակ

Սալոմեի պարը այնքան է դուր գալիս Հերովդեսին, որ նա խոստանում է նրան տալ այն, ինչ աղջիկը կցանկանա։ Իսկ ի՞նչ է նա ցանկանում։

ԳԼՈՒԽ 52

Մի քանի հացով ու ձկով կերակրում է հազարավոր մարդկանց

Հիսուսի այս հրաշքի մասին խոսվում է բոլոր չորս Ավետարաններում։

ԳԼՈՒԽ 53

Թագավոր, որը իշխանություն ունի բնության ուժերի վրա

Ի՞նչ են առաքյալները սովորում, երբ տեսնում են, թե ինչպես է Հիսուսը քայլում ջրի վրայով և հանդարտեցնում քամին։

ԳԼՈՒԽ 54

Հիսուսը «կյանքի հացն է»

Ինչո՞ւ է Հիսուսը հանդիմանում մարդկանց, թեև նրանք երկար ճանապարհ են անցել, որ գան իրեն տեսնելու։

ԳԼՈՒԽ 55

Հիսուսի խոսքերը վրդովեցնում են շատերին

Հիսուսը ասում է մի բան, ինչը վրդովեցնում է մարդկանց, և աշակերտներից շատերը հեռանում են նրանից։

ԳԼՈՒԽ 56

Ի՞նչն է իրականում պղծում մարդուն

Ի՞նչն է պղծում մարդուն. այն, ինչ մտնում է բերա՞նը, թե՞ այն, ինչ դուրս է գալիս բերանից։

ԳԼՈՒԽ 57

Հիսուսը բուժում է մի աղջկա և մի խուլ մարդու

Ինչո՞ւ կինը չի վիրավորվում, երբ Հիսուսը նրա ազգին պատկանող մարդկանց համեմատում է շնիկների հետ։

ԳԼՈՒԽ 58

Նա կերակրում է մարդկանց և խոսում է «թթխմորից» զգուշանալու մասին

Հիսուսի աշակերտները վերջապես հասկանում են թթխմորի վերաբերյալ Հիսուսի խոսքերի իմաստը։

ԳԼՈՒԽ 59

Ո՞վ է մարդու Որդին

Ի՞նչ են իրականում Թագավորության բանալիները։ Ո՞վ է օգտագործելու դրանք և ինչպե՞ս։

ԳԼՈՒԽ 60

Այլակերպություն. Քրիստոսը՝ իր թագավորական փառքով

Իրականում ի՞նչ էր այլակերպությունը, և ի՞նչ նշանակություն ուներ այն։

ԳԼՈՒԽ 61

Հիսուսը բուժում է մի դիվահար տղայի

Հիսուսն ասում է, որ հավատի պակասն է պատճառը, որ աշակերտներին չի հաջողվել բուժել տղային։ Բայց ո՞վ ուներ հավատի պակաս. տղա՞ն, նրա հա՞յրը, թե՞ Հիսուսի աշակերտները։

ԳԼՈՒԽ 62

Խոնարհության դաս

Հասուն տղամարդիկ կարևոր դաս են սովորում երեխայի օրինակից։

ԳԼՈՒԽ 63

Այլ խորհուրդներ՝ կարևոր հարցերի հետ կապված

Հիսուսն ասում է, թե ինչ երեք քայլեր է հարկավոր ձեռնարկել, երբ եղբայրների միջև լուրջ խնդիր է ծագում։

ԳԼՈՒԽ 64

Ինչու է անհրաժեշտ ներել

Օգտագործելով անողորմ ծառայի առակը՝ Հիսուսը ցույց է տալիս, թե Աստված որքան լուրջ է վերաբերվում ուրիշներին ներելու հարցին։

ԳԼՈՒԽ 65

Ուսուցանում է Երուսաղեմ գնալու ճանապարհին

Երեք տարբեր մարդկանց հետ կարճ զրույցի ընթացքում Հիսուսը ցույց է տալիս, թե մարդուն ինչը կարող է խանգարել, որ դառնա իր հետևորդը։

ԳԼՈՒԽ 66

Տաղավարների տոնի ժամանակ

Ի՞նչն է պատճառը, որ ոմանք մտածում են, թե Հիսուսը դիվահար է։

ԳԼՈՒԽ 67

«Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը»

Գրեթե ամբողջ հրեական գերագույն ատյանը դեմ է Հիսուսին, բայց ատյանի անդամներից մեկը համարձակվում է խոսել հօգուտ Հիսուսի։

ԳԼՈՒԽ 68

Աստծու Որդին «աշխարհի լույսն» է

Հիսուսն ասաց, որ «ճշմարտությունը կազատի»։ Ինչի՞ց այն կազատի։

ԳԼՈՒԽ 69

Նրանց հայրը Աբրահա՞մն է, թե՞ Սատանան

Հիսուսը ասում է, թե ինչպես կարելի է ճանաչել Աբրահամի իսկական զավակներին, և նշում է, թե ով է իր հայրը։

ԳԼՈՒԽ 70

Հիսուսը բուժում է ի ծնե կույր մի մարդու

Աշակերտները հարցնում են, թե որն է մարդու կուրության պատճառը. նրա՞ գործած մեղքը, թե՞ ծնողների։ Երբ Հիսուսը բուժում է կույրին, մարդիկ տարբեր ձևով են արձագանքում։

ԳԼՈՒԽ 71

Փարիսեցիները վեճի են բռնվում նախկինում կույր մարդու հետ

Նախկինում կույր մարդու բերած տրամաբանական փաստարկը զայրացնում է փարիսեցիներին։ Եվ նրանք այդ մարդուն վռնդում են ժողովարանից։

ԳԼՈՒԽ 72

Հիսուսը 70 աշակերտներին ուղարկում է քարոզելու

Հրեաստանում Հիսուսը ընտրում է 70 աշակերտների և նրանց ուղարկում է, որ քարոզեն Թագավորության մասին։ Որտե՞ղ են աշակերտները քարոզում. ժողովարանո՞ւմ, թե՞ տներում։

ԳԼՈՒԽ 73

Իրականում ո՞վ է մերձավորը

Ինչպե՞ս է Հիսուսը, «բարի սամարացու» առակը պատմելով, կարևոր մի դաս սովորեցնում։

ԳԼՈՒԽ 74

Դասեր հյուրասիրության և աղոթքի վերաբերյալ

Հիսուսը գնում է Մարթայի և Մարիամի տուն։ Ի՞նչ է նա սովորեցնում հյուրասիրության մասին։ Ավելի ուշ ի՞նչ է նա սովորեցնում իր աշակերտներին աղոթքի վերաբերյալ։

ԳԼՈՒԽ 75

Հիսուսը ասում է, թե որն է երջանկության աղբյուրը

Հիսուսը խոսում է «Աստծու մատի» մասին և այն մասին, թե ինչպես է «Աստծու Թագավորությունը հասել» նրանց վրա։ Նաև ասում է՝ ինչպես կարող են իսկական երջանկություն գտնել։

ԳԼՈՒԽ 76

Ճաշում է փարիսեցու տանը

Հիսուսը մերկացնում է դպիրների ու փարիսեցիների կեղծավորությունը։ Ի՞նչ ծանր բեռներ են դրված մարդկանց վրա։

ԳԼՈՒԽ 77

Հիսուսը հարստության հետ կապված խորհուրդ է տալիս

Հիսուսը առակ է պատմում մի հարուստ մարդու մասին, որը մեծ ամբարներ է կառուցում։ Հարստության հետ կապված ո՞ր խորհուրդն է կրկնում Հիսուսը։

ԳԼՈՒԽ 78

Հավատարիմ տնտեսը

Հիսուսը ցույց է տալիս, որ հետաքրքրված է իր աշակերտների հոգևոր բարօրությամբ։ Ի՞նչ է դեր է ունենալու տնտեսը հոգևոր կերակուր տալու գործում։ Ինչո՞ւ է շատ կարևոր հետևել պատրաստ լինելու մասին հորդորին։

ԳԼՈՒԽ 79

Ինչո՞ւ է անհավատ հրեաներին կործանում սպասում

Հիսուսն ասում է, որ այն մարդկանց, ում նա փորձում է օգնել, կործանում է սպասում, եթե նրանք չզղջան։ Արդյո՞ք նրանք դաս կքաղեն Հիսուսի սովորեցրածից։

ԳԼՈՒԽ 80

Բարի հովիվը և փարախները

Հովվի և ոչխարների օրինակը հրաշալի կերպով ցույց է տալիս, թե ինչ է զգում Հիսուսը իր աշակերտների հանդեպ։ «Ոչխարները» կճանաչե՞ն նրա ձայնը ու կհետևե՞ն նրան։

ԳԼՈՒԽ 81

Ի՞նչ իմաստով են Հիսուսը և Հայրը «մի»

Հիսուսին հակառակվող մարդկանցից ոմանք մեղադրում են նրան՝ ասելով, թե նա իրեն հավասարեցնում է Աստծուն։ Ինչպե՞ս է Հիսուսը հմտորեն հերքում նրանց կեղծ մեղադրանքը։

ԳԼՈՒԽ 82

Հիսուսի ծառայությունը Պիրեայում

Հիսուսն իր ունկնդիրներին ասում է, թե ինչ է հարկավոր փրկության համար, և թե ինչու շատերը չեն փրկվի։ Նրա խորհրդին հետևելը այսօր նույնքան կարևոր է, որքան այն ժամանակ։

ԳԼՈՒԽ 83

Ովքե՞ր են հրավիրվում ընթրիքի

Հիսուսը մի փարիսեցու տանը ճաշի է հրավիրվում։ Նա այնտեղ պատմում է մեծ ընթրիքի մասին մի առակ և մի դաս է սովորեցնում, որը անչափ կարևոր է Աստծու ծառաների համար։

ԳԼՈՒԽ 84

Աշակերտ դառնալը լուրջ որոշում է

Հիսուսի աշակերտը լինելը լուրջ պատասխանատվություն է։ Նա ասում է, թե ինչ է անհրաժեշտ դրա համար։ Ոմանք զարմանում են՝ լսելով Հիսուսի խոսքերը։

ԳԼՈՒԽ 85

Ուրախություն է լինում զղջացող մեղավորի համար

Փարիսեցիները քննադատում են Հիսուսին, քանի որ նա շփվում է հասարակ ժողովրդի հետ։ Սակայն Հիսուսը օրինակների միջոցով ցույց է տալիս, թե որն է Աստծու տեսակետը։

ԳԼՈՒԽ 86

Կորած որդին վերադառնում է

Ի՞նչ դասեր կարող ենք սովորել անառակ որդու մասին Հիսուսի պատմած առակից։

ԳԼՈՒԽ 87

Գործնական իմաստություն

Հիսուսն անարդար տնտեսի առակի միջոցով կարևոր դաս է սովորեցնում։

ԳԼՈՒԽ 88

Հարուստ մարդու և Ղազարոսի հանգամանքները փոխվում են

Հիսուսի պատմած առակի գլխավոր միտքը հասկանալու համար պետք է հասկանալ, թե ում են ներկայացնում գլխավոր կերպարները։

ԳԼՈՒԽ 89

Հրեաստան գնալու ճանապարհին ուսուցանում է Պիրեայում

Հիսուսը խոսում է մի հատկության մասին, որը կարող է օգնել մեզ, որ ներենք նույնիսկ նրանց, ովքեր բազմիցս մեղք են գործում մեր դեմ։

ԳԼՈՒԽ 90

«Հարությունը և կյանքը»

Ի՞նչ նկատի ունի Հիսուսը՝ ասելով, որ նա, ով հավատ է դրսևորում իր հանդեպ «երբեք չի մահանա»։

ԳԼՈՒԽ 91

Ղազարոսը հարություն է առնում

Անգամ Հիսուսի հակառակորդները չեն կարողանում հերքել հարության փաստը։

ԳԼՈՒԽ 92

Բուժված տասը բորոտներից մեկն է երախտագիտություն դրսևորում

Բուժված մարդը իր երախտագիտությունը հայտնում է ոչ միայն Հիսուսին, այլ նաև Աստծուն։

ԳԼՈՒԽ 93

Երբ մարդու Որդին հայտնվի

Ի՞նչ իմաստով է Հիսուսի ներկայությունը նման կայծակի փայլատակմանը։

ԳԼՈՒԽ 94

Անհրաժեշտ է աղոթել ու խոնարհ լինել

Անարդար դատավորի ու այրի կնոջ առակով Հիսուսը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է աղոթքում հաստատակամ լինել։

ԳԼՈՒԽ 95

Խոսում է ամուսնալուծության և երեխաներին սիրելու մասին

Հիսուսի վերաբերմունքը երեխաների նկատմամբ շատ է տարբերվում աշակերտների վերաբերմունքից։

ԳԼՈՒԽ 96

Հիսուսը խոսում է երիտասարդ իշխանի հետ

Ինչո՞ւ է Հիսուսը ասում, որ ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու Թագավորություն։

ԳԼՈՒԽ 97

Խաղողի այգում աշխատողների առակը

Ինչպե՞ս են «առաջինները» դառնում «վերջիններ», իսկ «վերջինները»՝ «առաջիններ»։

ԳԼՈՒԽ 98

Առաքյալները կրկին բարձր դիրքի են ձգտում

Հակոբոսն ու Հովհաննեսը խնդրում են Հիսուսին, որ իրենց բարձր դիրք տա Թագավորության մեջ։ Բարձր դիրք ունենալու մասին մտածում են նաև մյուս առաքյալները։

ԳԼՈՒԽ 99

Հիսուսը բուժում է կույր մարդկանց և օգնում է Զաքեոսին

Հիսուսը բուժում է երկու կույր մուրացկաններին։ Կրոնական առաջնորդները և նրանց հետևորդները քննադատում են Հիսուսին Զաքեոսի տանը հյուրընկալվելու համար։

ԳԼՈՒԽ 100

Տասը մնասների առակը

Ի՞նչ նկատի ունի Հիսուսը՝ ասելով. «Ով որ ունի, նրան ավելին կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի»։

ԳԼՈՒԽ 101

Ճաշում է Սիմոնի տանը՝ Բեթանիայում

Մարիամը՝ Ղազարոսի քույրը, անում է մի բան, ինչը վիճաբանության պատճառ է դառնում։ Սակայն Հիսուսը պաշտպանում է նրան։

ԳԼՈՒԽ 102

Թագավորը Երուսաղեմ է մտնում էշի քուռակի վրա նստած

Կատարվում է մի մարգարեությունը, որը հինգ հարյուր տարի առաջ էր ասվել։

ԳԼՈՒԽ 103

Կրկին մաքրում է տաճարը

Վաճառականները կարծես թե օրինական ձևով են առուծախ անում, այդ դեպքում ինչո՞ւ է Հիսուսը նրանց ավազակներ անվանում։

ԳԼՈՒԽ 104

Հրեաները լսում են Աստծու ձայնը, բայց հավատ չեն դրսևորում

Կա՞ արդյոք տարբերություն Հիսուսին հավատալու և հավատի համաձայն վարվելու միջև։

ԳԼՈՒԽ 105

Թզենու օրինակով կարևոր դաս է սովորեցնում

Հիսուսը հավատի մասին կարևոր դաս է սովորեցնում իր աշակերտներին և բացատրում է, թե ինչու է Աստված մերժելու Իսրայել ազգին։

ԳԼՈՒԽ 106

Երկու առակ խաղողի այգու մասին

Իմացեք, թե ինչ նշանակություն ունեն Հիսուսի պատմած երկու առակները։ Առաջինը մի մարդու մասին է, որը իր որդիներին ասում է, որ աշխատեն իր խաղողի այգում։ Երկրորդը մի մարդու մասին է, որը իր խաղողի այգին վարձով է տալիս չար մշակներին։

ԳԼՈՒԽ 107

Թագավորը կանչում է հարսանեկան խնջույքին հրավիրվածներին

Հիսուսի պատմած առակը իրականում մարգարեական նշանակություն ունի։

ԳԼՈՒԽ 108

Նրանց չի հաջողվում Հիսուսին ծուղակը գցել

Հիսուսը պապանձեցնում է փարիսեցիներին, այնուհետև սադուկեցիներին, իսկ հետո ձախողում է նրանց համատեղ ջանքերը։

ԳԼՈՒԽ 109

Դատապարտում է կրոնական առաջնորդներին

Ինչո՞ւ Հիսուսը չի հանդուրժում կրոնական առաջնորդների սահմանած կանոնները։

ԳԼՈՒԽ 110

Հիսուսը վերջին անգամ է տաճարում

Հիսուսը աղքատ այրու օրինակով կարևոր դաս է սովորեցնում։

ԳԼՈՒԽ 111

Առաքյալները Հիսուսից նշան են խնդրում

Հիսուսի ասած մարգարեությունը նախ կատարվեց առաջին դարում։ Հետագայում այն կատարվելու էր ավելի մեծ մասշտաբով։

ԳԼՈՒԽ 112

Տասը կույսերի առակը

Հիսուսը նկատի չունի, որ առաքյալների մի մասը, որը ժառանգելու է երկնքի Թագավորությունը, լինելու է հիմար, իսկ մյուս մասը՝ խոհեմ։

ԳԼՈՒԽ 113

Տաղանդների առակը

Հիսուսն իր առակով սովորեցնում է մի կարևոր սկզբունք. «Ով ունի, նրան ավելին կտրվի»։

ԳԼՈՒԽ 114

Իշխանություն ստացած Քրիստոսը դատում է ոչխարներին և այծերին

Պատմելով մի առակ՝ Հիսուսը ցույց է տալիս, թե ինչն է հիմք հանդիսանալու վերջնական դատաստանի համար։

ԳԼՈՒԽ 115

Մոտենում է Հիսուսի վերջին Պասեքը

Ինչո՞ւ է հետաքրքրական այն, որ կրոնական առաջնորդները պայմանավորվում են Հուդային տալ 30 կտոր արծաթ՝ Հիսուսին մատնելու համար։

ԳԼՈՒԽ 116

Խոնարհության դաս վերջին Պասեքի ժամանակ

Առաքյալները զարմանում են՝ տեսնելով, որ Հիսուսը մատուցում է մի ծառայություն, որը սովորաբար անում է տան ծառան։

ԳԼՈՒԽ 117

Տիրոջ ընթրիքը

Հիսուսը հաստատում է Հիշատակի երեկոն, որն իր հետևորդները պետք է նշեն ամեն տարի նիսանի 14-ին։

ԳԼՈՒԽ 118

Վիճում են, թե ով է մեծ

Հիսուսի առաքյալներն արդեն մոռացել են, թե նա ինչ հիանալի դաս է սովորեցրել իրենց այդ երեկո, և կրկին վիճում են։

ԳԼՈՒԽ 119

Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը

Հիսուսը կարևոր դաս է սովորեցնում այն մասին, թե ինչպես առաքյալները կարող են մոտենալ Աստծուն։

ԳԼՈՒԽ 120

Պտուղ բերել և լինել Հիսուսի ընկերները

Ինչպե՞ս կարող են Հիսուսի աշակերտները պտուղ բերել։

ԳԼՈՒԽ 121

«Քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին»

Ինչպե՞ս Հիսուսը հաղթեց աշխարհին, եթե աշխարհը նրան մահվան մատնեց։

ԳԼՈՒԽ 122

Հիսուսի վերջին աղոթքը վերնասենյակում

Հիսուսն ասում է, որ ինքը ավելի կարևոր բան է իրականացրել, քան մարդկությանը մահից փրկելը։

ԳԼՈՒԽ 123

Խորապես տրտմած աղոթում է

Ինչո՞ւ է Հիսուսը աղոթում. «Հեռացրու ինձանից այս բաժակը»։ Արդյո՞ք նա հրաժարվում է կատարել իր դերը՝ որպես Փրկիչ։

ԳԼՈՒԽ 124

Քրիստոսը մատնվում է ու ձերբակալվում

Հուդան կարողանում է գտնել Հիսուսին, թեև արդեն կեսգիշեր է։

ԳԼՈՒԽ 125

Հիսուսին տանում են նախ Հաննայի, ապա Կայիափայի մոտ

Հիսուսի դատաքննությունը արդարադատության ակնհայտ ոտնահարում է։

ԳԼՈՒԽ 126

Պետրոսն ուրանում է Հիսուսին

Ինչպե՞ս կարող էր Պետրոսը, լինելով նվիրված և ունենալով ամուր հավատ, այդքան արագ երես թեքել Հիսուսից։

ԳԼՈՒԽ 127

Սինեդրիոնը հարցաքննում է Հիսուսին և ուղարկում Պիղատոսի մոտ

Հրեա կրոնական առաջնորդները ցույց են տալիս, թե իրականում որն է իրենց մտադրությունը։

ԳԼՈՒԽ 128

Պիղատոսն ու Հերովդեսը Հիսուսին անմեղ են ճանաչում

Ինչո՞ւ է Պիղատոսը Հիսուսին ուղարկում Հերովդեսի մոտ։ Մի՞թե Պիղատոսը իրավասություն չունի դատելու Հիսուսին։

ԳԼՈՒԽ 129

Պիղատոսն ասում է՝ «Ահա՛ մարդը»

Նույնիսկ Պիղատոսն է ընդունում, որ Հիսուսը մեծ արժանապատվություն և հանդարտություն է դրսևորում։

ԳԼՈՒԽ 130

Հիսուսին մահվան են դատապարտում և տանում են ցցին գամելու

Ինչո՞ւ է Հիսուսը սգացող կանանց ասում, որ ողբան իրենց համար ու իրենց երեխաների, և ոչ թե իր համար։

ԳԼՈՒԽ 131

Տառապանքներ է կրում ցցի վրա

Հիսուսը ապագայի հույս է տալիս հանցագործներից մեկին, որն իր հետ մահվան է դատապարտվել։

ԳԼՈՒԽ 132

«Իսկապես որ, սա Աստծու Որդի էր»

Կեսօրվա արտասովոր խավարը, երկրաշարժը և տաճարի վարագույրի պատռվելը ցույց են տալիս մի կարևոր բան։

ԳԼՈՒԽ 133

Հիսուսի մարմինը պատրաստում են թաղման համար և դնում են գերեզմանում

Ինչո՞ւ են Հիսուսի թաղման հետ կապված գործերը արագ արվում։

ԳԼՈՒԽ 134

Հիսուսը կենդանի է

Հարություն առնելուց հետո Հիսուսը նախ երևում է կանանց, հետո իր առաքյալներին։

ԳԼՈՒԽ 135

Հարություն առած Հիսուսը երևում է շատերին

Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տալիս իր աշակերտներին, որ ինքը հարություն է առել։

ԳԼՈՒԽ 136

Գալիլեայի ծովի ափին

Հիսուսը երեք անգամ հիշեցնում է Պետրոսին, թե ինչպես նա պետք է փաստի իր սերը նրա հանդեպ։

ԳԼՈՒԽ 137

Հարյուրավոր անհատներ տեսնում են Հիսուսին նախքան Պենտեկոստեն

Հարություն առնելուց հետո՝ երկինք համբարձվելուց առաջ, Հիսուսը մի քանի անգամ ասում է իր աշակերտներին, թե ինչ են նրանք ստանալու և ինչպես պետք է օգտագործեն այն։

ԳԼՈՒԽ 138

Քրիստոսը՝ Աստծու աջ կողմում

Ի՞նչ է անում Հիսուսը, մինչ սպասում է, որ գա իր թշնամիների դեմ գործելու ժամանակը։

ԳԱԼՈՒԽ 139

Հիսուսն ամբողջությամբ կատարում է իր հանձնարարությունը

Հիսուսը ամբողջությամբ կկատարի իր հանձնարարությունը, ապա Թագավորությունը կհանձնի իր Հորը։

Հիսուսին ընդօրինակելու համար եղիր...

Հիսուսը միշտ դրսորել է 8 հրաշալի հատկություններ։

Աստվածաշնչյան համարների ցանկ

Այս ցանկի օգնությամբ իմացիր, թե այս գրքի որ գլխում է քննարկվում տվյալ աստվածաշնչյան համարը։

Առակների (օրինակների) ցանկ

Գտիր այն գլուխները, որտեղ խոսվում է այս առակների մասին։

Մարգարեություններ Մեսիայի վերաբերյալ

Հիսուսի կյանքում տեղի ունեցած դեպքերը համեմատիր մարգարեությունների հետ, որոնք փաստում են, որ նա Մեսիան է, նաև տես՝ այս գրքի որ գլուխներում է խոսվում դրանց մասին։

Այն տարածքները, որտեղ Հիսուսը ապրել է և ուսուցանել

Այս քարտեզում պատկերված են այն տարածքները, որտեղ Հիսուսը կատարել է իր ծառայությունը։