Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

2017 Համաժողովի ծրագիր

Տեղեկություններ պատվիրակների համար

Տեղեկություններ պատվիրակների համար

ՀԱՏՈՒԿ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

ԲԵԹԵԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Մինչև 35 տարեկան ցանկացած մկրտված քարոզիչ, ով հետաքրքրվում է Բեթելի ծառայությամբ, պետք է պլանավորի ուրբաթ օրը՝ կեսօրին, ներկա լինել այն հանդիպմանը, որը նախատեսված է Բեթելում ծառայել ցանկացողների համար։ Հանդիպման վայրի ու ժամի մասին կհայտարարվի նախապես։

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑ 23–65 տարեկան այն ռահվիրաները, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց ծառայությունը, կիրակի օրը՝ կեսօրին, հրավիրվում են ներկա լինելու այն հանդիպմանը, որը նախատեսված է Թագավորության քարոզիչների դպրոցում սովորել ցանկացողների համար։ Հանդիպման վայրի ու ժամի մասին կհայտարարվի նախապես։

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՍՊԱՍԱՐԿՈՒՆԵՐ Սպասարկուները նշանակված են ձեզ օգնելու համար։ Նրանք առաջնորդություն են տալիս ավտոմեքենաների կայանման, մարդկանց մեծ խմբերի տեղաշարժի, նստատեղեր զբաղեցնելու և այլ հարցերի առնչությամբ։ Խնդրում ենք համագործակցել սպասարկուների հետ։

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ Եթե այլ հրահանգ չկա, մկրտվողների համար նստատեղերը կլինեն բեմի առջևում։ Մկրտվողները պետք է զբաղեցնեն այդ տեղերը շաբաթ առավոտյան՝ նախքան մկրտության ելույթը։ Յուրաքանչյուրն իր հետ պետք է ունենա սրբիչ և պարկեշտ լողազգեստ։

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բավական մեծ գումար է ծախսվել անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու նպատակով, որ լինեն բավականաչափ նստատեղեր, տեսաձայնային համակարգ, ինչպես նաև գործեն շատ այլ ծառայություններ, որոնք համաժողովին ներկա լինելը հաճելի են դարձնում և օգնում են մոտենալ Եհովային։ Ձեր կամավոր նվիրաբերությունները նպաստում են այդ ծախսերը ծածկելուն և համաշխարհային գործի առաջխաղացմանը։ Ձեր հարմարավետության համար նվիրաբերությունների արկղերը տեղադրված են համաժողովի անցկացման վայրի տարբեր մասերում, և դրանք հեշտությամբ կարող եք գտնել։ Բոլոր նվիրաբերությունները մեծապես գնահատվում են, և Կառավարիչ մարմինը ցանկանում է շնորհակալություն հայտնել ձեր առատաձեռն աջակցության համար, որ ցույց եք տալիս հօգուտ Թագավորության շահերի։

ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք հիշել, որ այս բաժինը տրամադրում է ՄԻԱՅՆ ՇՏԱՊ բուժօգնություն։

ԳՏՆՎԱԾ ԻՐԵՐ ԵՎ ՊԱՀԱՍԵՆՅԱԿ Բոլոր հայտնաբերված իրերը պետք է տարվեն գտնված իրերի բաժին։ Եթե ինչ-որ բան եք կորցրել, դիմեք այդ բաժին։ Այդ բաժին պետք է տանել նաև ծնողներին կորցրած ու մոլորված երեխաներին։ Սակայն հիշեք, որ դա մանկասենյակ չէ։ Խնդրում ենք, հսկեք ձեր երեխաներին և թույլ մի՛ տվեք, որ ձեզնից հեռանան։

ՆՍՏԱՏԵՂԵՐ Խնդրում ենք ուշադիր լինել ուրիշների հանդեպ։ Հիշեք, որ տեղեր կարելի է զբաղեցնել միայն ձեր ընտանիքի անդամների կամ այն անձանց համար, ովքեր ձեզ հետ եկել են միևնույն ավտոմեքենայով, ձեզ հետ ապրում են միևնույն կացարանում կամ ում հետ այժմ Աստվածաշունչ եք ուսումնասիրում։ Խնդրում ենք, ձեր կողքի նստատեղերի վրա ոչինչ մի՛ դրեք։

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԻՆ Եթե ցանկանում եք ինչ-որ ձևով աջակցել համաժողովի գործերին, խնդրում ենք այդ մասին տեղյակ պահել այս բաժնին։ Ձեզ կասեն, թե ինչ օգնության կարիք կա։

Ծրագիրը պատրաստվել է Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի կողմից